Без заголовка
26-12-2005 12:11
к комментариям - к полной версии
- понравилось!
Սարսռում եմ ջրի կաթիլից,
Որ մաքրում է հետքերը քո:
Սարսռում եմ անձրևի ձայնից,
Որ հիշեցնում է խոսքերը քո:
Հոգնել եմ սպասել հանդիպման,
Հոգնել եմ հիշել ու ըղձալ,
Ուզում եմ ընդմիշտ քեզ սիրել,
Ու միշտ քո շունչն զգալ:
Ժամանակը կանգնել է, ասես,
Այն օրից, երբ տեսանք միմյանց,
Ու ապրում եմ միայն, կարծես
Այն կարճ վայրկյանով հանդիպման:
Ապրում եմ քեզնով, քո ձայնով,
Քո պատկերն է անկեղծ ընկերս,
Ու պատմում եմ, պատմում եմ սիրով
Տետրերին պարզ ու անմեղ մտքերս:
вверх^
к полной версии
понравилось!
в evernote