«Ցեղասպանություն....» Հայաստանի կառավարությունը այսօր
փորձում է օտարներին տեղեկացնել թուրքերի ոճրագործության մասին,
ապացուցել 1915 թ. եղեռնը եւ օտարի ձեռքով պատժել թուրքերին:
Սա արդյոք ցինիզմի դրսեւորում չի այն կառավարության կողնից,
որը իր երկրում ակտիվ մասնակցություն է ունենում հայաթափման գործին,
որը իր ժողովրդին մատնում է աղքատոության եւ անգործունակության,
որը օրեցօր բարձրացնում է հիասթափության խոշոր ալիքներ
եւ այդ ալիքներում
խեղդում այն երիտասարդներին,
ովքեր պետք է լինեն վաղվա
ապագան,
այն նորապսակներին
, որոնք պետք է ապրեին ու իրենց զավակներով ստեղծեին
կայուն պետությունը, ե ւայն արվեստագետներին,
որոնք կարող էին իրենց երկրի մշակույթը բարձր պահել,
բայց ստեղծագործում են օտար երկրում,
օտարի համար շատ դեպքերում ճանաչված չլինելով հայերի կողմից:
Քանի -քանի հայեր օտար երկրում պիտի երգեն.
կռունկ
ուստի կուգաս եւ այդ խոս- քերը հնչեն որպես ձայն բարբառոյ յանապատից:
Դուք ավելի մեծ ոճրագործ եք
.թուրքերը ոչնչացրին իրենց թշնամուն ֆիզիկապես,
դուք, մեր ժողովրդին բարոյապես եւ հոգեպես:
Ձեր ուսերին է ծանրացած մի ամբողջ ժողովրդի մեղքն ու անեծքը:
ՀԳ.եթե ձեզ ընտրել եք մեր ժողովրդին աղքատացնելու եւ
արտագաղթի մատնելու համար ստացվում է խորհուրդս ուշքի եկեք,
Հայաստանում մարդ չմնաց:
|
|