Երբ հեռուստաէկրանին տեսա ավելի քան մեկ տարի ադրբեջանական գերության մեջ անցկացրած Հակոբ Ինջիղուլյանի դիմավորման կադրերը՝ ահավոր հուզվեցի ու լաց եղա, ասելով՝ ,,Աստված իմ, ինչքան ուժեղ մայր ունի, ո՜նց էլ դիմացել է, կեցցե՛ ինքը,,... Տեսնելով իմ հուզմունքն ու արցունքները, 17-ամյա աղջիկս ասաց՝ ,,Լա՜վ, էլի, մամ...,, ու ինքն էլ հուզվեց... Հիշեցի, որ շա՜տ տարիներ առաջ, երբ ես էլ աղջկաս տարիքին էի, մայրս վազեց Լենինի հրապարակ, որտեղ պետք է փակցնեին 1915-ի ցեղասպանությունից փրկվածների, մասնավորապես՝ Մուշից, Վանից ու Ալաշկերտից մի կերպ փախած ու օտար ափերում հանգրվան գտած հայ գաղթականների ցուցակները: Մորս հարազատները պետք է, որ նրանց մեջ լինեին.... Մայրս տուն վերադարձավ թևաթափ ու լաց եղավ.... Ես էլ նույն կերպ արձագանքեցի՝ ,,Լա՜վ էլի, մամ,, ու ահավոր հուզվեցի... Ինչ ասեմ...Լավ է, որ Հակոբը մեզ հետ է... Բայց, միեւնույն է՝ թուրքը մնում է թուրք...