• Авторизация


ԱՐԴՇԻՆԲԱՆԿ 21-11-2014 11:07 к комментариям - к полной версии - понравилось!


Ես ուզում եմ պատմեմ մի փոքր սակայն իմ համար այդ պահին շատ կարևոր պատմություն, որը տեղի ունեցավ ԱՐԴՇԻՆԲԱՆԿ -ում մի ամիս առաջ... Ես միշտ խուսափել եմ բանկերի հետ շփում ունենալուց եվ առհասարակ վարկեր վերցնելուց, սակայն այնպես ստացվեց որ օրերից մի օր ինձ շատ շտապ պետք էր 50 000 դրամ եվ ինչպես բոլոր այդ դեպքերում, ում զանգեցի բոլորը չորացրին ու ես ստիպված սկսեցի թերթել ինտերնետի էջերը մի հարմար վարկ գտնելու հույսով... Երկար ման գալուց հետո պարզվեց, որ հարմար ոչ մի բան էլ չկա եվ միակ համեմատած հարմար վարկը առաջարկվում է հենց Արդշինբանկը: Վերցնելով անձնագիրս եվ այն ախմախ թուղթը, որը մենակ ապառիկների վերցնելու համար են ուզում ես արագ դուրս եկա փողոց, որդեղ արդեն սկսվել էր հորդառատ անձրև: Անցնելով մի քանի մեծ ու փոքր ջրափոսեր ես հայտնվեցի կանգառում եվ մի կերպ մտա ծածկոցի տակ:

 

Էսքան մարդը ինչի է հավաքվել ես օրով ստեղ - մտածեցի ես ու նայեցի մարդկանց անտարբեր ու մի տեսակ անձրևից խոնավացած դեմքերին: Երևի բոլորին շտապ փող է պետք, շարունակեցի ես իմ միտքը ու նայեցի փողոցի կողմ, որդեղից երևաց ինձ պետքական միջնադարի ՞մարշրուտկեն՞:

Դե արդեն պարզա հորդառատ անձրև եվ լիքը մարդ ետ թիթեղի անվավոր արկղի մեջ, ու ամենկարևորը ես միշտ նկատել եմ, որ այդպիսի եղանակներին մարդիկ սկսում են մի տեսակ ավելի անդուր քրտնել ու տարբեր հոտերով ողողել տրանսպորտային էս տիպի միկրոմիջոցները:

Դե արագիլի պես մի ոտքով անցա մի քանի կանգառ եվ հասա վերջապես Արդշինբանկ - ի կանգառին:

 

 Անխտիր մեր բոլոր բանկերը նման են դամբարանների, բացառություն չէր նաև Արդշինբանկը...

Հրելով չգիտես ինչի այդքան ծանր դուռը (դե երևի ծանր դուռր նրա համար է, որ բանկ մտնեն միայն ֆիզիկապես առողջ մարդիկ) ես հայտնվեցի գրանիտի ու մարմարի աշխարհում... Հստատ Եգիպտոսի դամբարանները եղել են առաջին բանկերը իսկ փարավոնները առաջին բանկիրները - հերթական լուրջ հիպոթեզը փայլեց իմ գլխում:

- Կարող եմ Ձեզ օգնել - լսվեց մի հաճելի ձայն:

- Ինձ փոքր վարկ է հարկավոր - կիսաձայն արտաբերեցի ես:

- Խնդրեմ անցեք վարկային բաժին - շարունակեց հաճելի ձայնով աղջիկը, եվ ինձ ուղղեկցեց մի անկյունային սեղանի մոտ, որտեղ նստած էր մի աղջիկ եվ ինչոր բան էր լրացնում արագ-արագ:

Ես սկզբից մոռացա ասեմ, որ ես կարճատես եմ եվ մարդկանց առանց ակնեցների դժվարությամբ եմ ճանաչում, սակայն ...

Աղջիկը դեռ չէր բարձրացրեց գլուխը իսկ ես հասկացա, որ հիմա այս ամբողջ մարմարակերտ հաստատությունը կփլվի իմ վրա...

-Նստեք բարև ձեզ...

-Էյլա դու ես ...?

-Հա... դու...? ինչպես ես ?

-Գիտես, որ մարդ օրեկան միջինն 200 անգամ ստում է ? Լավ եմ... Ինչքան եմ քեզ փնտրել ... կանգառներում, խանութներում, տրանսպորտներում...

- Վարկ ես ուզզում վերցնես... ? ինչի համար ասա ես կօգնեմ համապատասխան վարկային գիծ կառաջարկեմ:

- Չեմ ուզում ոչինչ, ես գնամ...

- Նստի... ամուսնացել ես ?

- Չգիտեմ... ես մի հատ դուրս գամ, կգամ մի 5 րոպեյից:

- Ծխում ես էլի... դու գիդես, որ քեզ չի կարելի...

- Իսկ դու չես փոխվել, արդեն անցել է 10 տարի...

- Դե լավ... գնա արի կհասկանանք ինչ է քեզ պետք

Ես դուրս եկա շենքից եվ քայլելով սկսեցի բարձրանալ դեպի վերև: Ինչքան արագ է անցնում ժամանակը, ինչքան արագ... դեռ կարծես երեկ էր երբ հանդիպում էինք, իսկ անցել է արդեն 10 տարի...Ես արդեն համակերպվել էի այդ մտքի հետ, որ քեզ էլ երբեք չեմ տեսնի, իսկ հիմա... ինչ անեմ, ես իսկապես չգիտեմ ինչ անեմ, ինչից սկսեմ կամ ինչ խոսամ, ինչ պայմանավորվեմ, կամ առհասարակ արժի այմանավարվել ինչ որ բան... Չէ ամեն ինչ արդեն անցյալում է եվ ես իզուր խցկվում եմ բարդ ու խճճվող կապանքների մեջ... Ակնհայտ է մի բան, որ ես քեզ էլ չեմ զգում, գիտեմ նույնն էլ հաստատ դու...

Ծխելով անիծված գլանակը ես կրկին մտա ներս: Քայլելով դեպի վարկային մասը ես կրկին հայտնվեցի նրա մոտ... Դե ինչ փորձեմ գործնական պահվածքով ստանալ իմ համար շատ կարևոր այս վարկը...

- Նստի...

- Հա... Էլյա ինձ պետք է վարկ, շատ չէ, ճիշտն ասած ...

- Կարևոր չի ես արդեն ամեն ինչ ստուգեցի, լրացնեմ եվ մի շաբաթից կգաս կվերցնես... Անձնագիրը եվ սոց.քարտը կտաս?

-Հա, վերցրու - իսկ ուրիշ փաստաթուղթ պետք է?

- Ոչ...վերջ կգաս հաջորդ շաբաթ: Դեռ նկարում ես ?

- Չե... երկար ժամանակ արդեն չեմ նկարում... վերջին անգամ քեզ եմ նկարել հիշում ես ?

- Հա.. - ժպտաց Էլյան եվ շարունակեց - ինչպես չհիշեմ, այդ օրը տաբատս վառվեց ձեր տունը էլեկրական գազոջախից:

- Հիշում էս... դե քեզ ով էր ասում ոտքերտ այդքան մոտեցնես գազոջախին - մենք ինչքան ծիծաղեցինք այդ օրը: 

- Դե կհանդիպես մեկ շաբաթից:

- Լավ, ես գնամ :

- Լավ... 

-Դե հաջողություն:

-Ավելի ճիշտ կլիներ մինչ նոր հանդիպում - մի տեսակ երկիմաստ ասաց նա:

Ես կամաց շրջվեցի եվ քայլեցի դեպի բանկի գերծանր դռները...

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ>>>>

 

 

 

вверх^ к полной версии понравилось! в evernote


Вы сейчас не можете прокомментировать это сообщение.

Дневник ԱՐԴՇԻՆԲԱՆԿ | trendhaircolor_com - Новости из первых рук | Лента друзей trendhaircolor_com / Полная версия Добавить в друзья Страницы: раньше»