Ցուրտ ձմռան մեջ շատ մրսեցի,
Գարուն եկավ, բայց տխրեցի,
Հոգուս խաղաղ անդորրը կորցրի,
Գարնան մեջ մի լույս փնտրեցի։
Երկնքում պայծառ արևը տեսա,
Բայց մթությանը ես գերի դարձա,
Օդը ջերմացավ կամաց, կամաց,
Սակայն մրսեցի, սիրուց արբած։
Հիշեցի հանկարծ, որ ԳԱՐՈՒՆՆԵՐԸ
Միշտ ջերմ են եղել, լույս են տվել,
Ու հասկացա, որ դա ՍԵՐՆ էր,
Որ գարուններս ձմռան էին վերածվել։
Նայեցի կանաչ ու ծաղկած ծառերին,
Հասկացա ՍԻՐՈ դերը այս կյանքի,
Ինքս էլ չիմացա, թե ի՞նչ կատարվեց,
Որ ԳԱՐՈՒՆՍ՝ ՍԻՐՈ վերածվեց։
Հեղինակ՝ Արտաշես Հովհաննիսյան
04/03/2017թ Գյումրի
Նկարի ձևավորումը՝ Գրիգոր Ջուհարյանի
Նվիրում եմ իմ շատ սիրելի, թանկագին բարեկամ, հարազատ ընկերոջը, նուրբ ու հարուստ հոգու տեր, տաղանդավոր ՔԱՆՈՆԱՀԱՐՈՒՀԻ՝ Մարիաննա Գևորգյանին։
Ի սրտե, Սիրով` Արտաշես Հովհաննիսյան
[604x700]