• Авторизация


(Հոգեբանական վերլուծություն) 19-05-2015 00:38 к комментариям - к полной версии - понравилось!


Ըստ բազում հոգեբանների, և հենց իմ իսկ հաստատումով, կա մեկ բան, որ ՈԳԵՂԵՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ոչ բոլորն ունեն:
Այսօր կաշխատեմ բացատրել, թե ի՞նչ է ասված՝ ՈԳԵՂԵՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ, և ով, որ ՈԳԵՂԵՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ունի, ինչպիսի՞ մարդ կլինի:
<<ՈԳԵՂԵՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ>>
ՈԳԵՂԵՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՆ ոչ բոլորի մոտ է լինում, քանզի շատերի մոտ հետին մտքեր են լինում, դիմացի անձանց հետ կապված: Ճիշտ է, գուցե չեկ հասկանա, թե ի՞նչ է ասածը իմ, դրա համար, ես վերջում նորից օրինակ կբերեմ՝ ՍԻՐՈ դաշտից:
ՈԳԵՂԵՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ունեցող մարդը, երբեք չի մտածի, թե ի՞նչ կխոսեն իր մասին կողքի անձիք, ինչպե՞ս կվերաբերվեն իր կատակին, կամ խոսքերին, քանզի նա այդ խոսքը, կամ կատակը, կամ արարքը միշտ անում է ՄԱՔՈՒՐ ՈԳՈՎ, առանց հետին մտքի, և երբ դիմացինը փոքր կասկած է տածում իր անձի նկատմամբ, ապա նա շատ է վիրավորվում, բայց ցույց չի տալիս, սակայն փոքրիկ արարքով զգույշացում է տալիս, որ իրեն երբեք ճկասկածեն, քանզի նրա ներսը, հենց ինքը գիտի, ու այդ ժամ դիմացի անձը վատ դրության մեջ է ընկնում, ու չի կարողանում որևէ բան խոսել, կամ անել, բացի ներողություն խնդրելուց, կամ հավերժ հեռանալուց:
Իսկ հիմա բերեմ օրինակը՝ ՍԻՐՈ ԴԱՇՏԻՑ:
ՈԳԵՂԵՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ունեցող մարդը կյանքում երբեք ոչ մեկի հետ չի խոսի հարազատավայել բառերով, եթե նա այդ մարդուն չի ընդունի, որպես հարազատ:
Այստեղից գալիս է մեկ հարց, ինչպե՞ս է նա ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ, ընտրություն անում ՍԻՐՈ մեջ:
Տվյալ մարդը, երբ զգաց, որ որևէ մեկի հանդեպ նա անտարբեր չէ, ապա անպայման կբացի իր սիրտը, կասի իր ՍԻՐՈ մասին, և եթե ընդունվեց, ապա կաշխատի, որ կյանքում չկորցնի այդ ՍԵՐԸ, իսկ եթե չընդունվեց, ապա հանգիստ կհեռանա, տվյալ մարդու հետ մնալով հարազատի պես, կխոսի իր քրոջ, կամ եղբոր նման:
Մեր օրերում՝ ՍԻՐՈ մեջ ՈԳԵՂԵՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ շատ քիչ է, գրեթե չկա, սակայն հազվադեպ լինում են, կան դեպքեր, որ ինքս ականատես եմ եղել, ու հասկացել եմ, որ այդ ՍԵՐԸ հիմնված է ՈԳԵՂԵՆ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ վրա:
Իսկ սովորական կյանքում, ՈԳԵՂԵՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ունեցող մարդու հետ շփվելն արդեն իսկ պարգև է, քանզի նա կյանքում սուտ չի խոսի, և դիմացինին, երբեք հետին մտքով չի նայի:

Հեղինակ՝ Artashes Hovhannisyan
[700x386]
вверх^ к полной версии понравилось! в evernote


Вы сейчас не можете прокомментировать это сообщение.

Дневник (Հոգեբանական վերլուծություն) | ARTASH_HOVHANNISYAN - Дневник ARTASH_HOVHANNISYAN | Лента друзей ARTASH_HOVHANNISYAN / Полная версия Добавить в друзья Страницы: раньше»