Բազում պատմություններ լսելուցս ու շատ մարդկանց հոգեբանական աշխարհները հետազոտելովս՝ որպես հոգեբան, ես կարողացա մի բան հասկանալ, որ ՍԵՐ գաղափար չկա, այն ՀԱՐԳԱՆՔԻ ավելի բարձր ու ավելի ուժգին տեսակն է:
Այս պահիս կուզենամ խոսել, ոչ թե՞ սիրո մասին, այլ ԱՌԱՋԻՆ ՍԵՐ գաղափարի մասին: Թե ի՞նչ է այն՝ կպարզենք միասին, իհարկե իմ բացատրությանը հետևելով, կաշխատենք հասկանալ, ի՞նչ է ասած՝ ԱՌԱՉԻՆ ՍԵՐ, ինչու՞ է այն անմոռաց:
<<ԱՌԱՋԻՆ ՍԵՐ>>
Երբ տղան, կամ աղջիկը հասունանում են իրենց ուղեղով և զգացողական դաշտով, նրանց մոտ առաջ է գալիս հրապուրանքի զգացողությունը:
Հրապուրանքը՝ ՓՈՔՐԻԿ ՀԱՐԳԱՆՔԻՑ ծնված, մի զգացողություն է, որ մարդու սիրտը գերում է տվյալ անձով՝ աղջիկով, կամ տղայով: Ժամանակի հետ այն, կամ ավելի՞ է ուժգնանում, կա՞մ հակահարվածների՝ խանգարող հանգամանքների հետեվանքով կորում է, սակայն երբեք չի ՀԱՆԳՉՈՒՄ՝ տվյալ անձի սրտում:
Ուժգինանալուց, այդ զգացմունքը վերածվում է՝ ՍԻՐՈ, որն էլ, եթե մաքուր եղավ ու մնաց, ու շատ մեծ հոգևոր դաշտի ձգողականություն ունեցավ, կվերածվի՝ ԸՆՏԱՆԻՔԻ, իսկ եթե հանկարծ, որևէ խանգարող հանգամանք եղավ, կամ տվյալ անձերից մեկի կասկածամտության՝ աղջկա, կամ տղայի կասկածամտության հետևանքով ՝ այդ ՍԵՐԸ իր իրական ճանապարհը չգտավ, ապա տղային և աղջկան բաժանում է իրարից: Սակայն, միևնույն է՝ տվյալ աղջիկը, կամ տղան, որի սրտում էլ գտնվում է մաքուր զգացմունքը՝ առանց կասկածների, նա մինչ իր կյանքի վերջ չի մոռանա այդ ՍԻՐՈ մասին, քանզի այդ ՍԻՐՈ շնորհիվ է, որ նա իմացել ու հասկացել է՝ ՍԵՐ բառի քաղցրությունը:
Ճիշտ է, նրանց ճանապարհները ուրիշ կլինեն՝ կյանքի գրկում, սակայն մաքուր ՍՐՏՈՎ ՍԻՐՈՂ անձը՝ հավերժ կտենչա ու կկարոտի, իր ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈՒՆ, քանզի նրա շնորհիվ էր, որ նա՝ ՍԵՐ բառի քաղցրությունը հասկացավ:
Հեղինակ՝ Artashes Hovhannisyan
[700x525]