• Авторизация


ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՍ ԵՂԱ ՏԵԶԵՐՔՈՒՄ 16-06-2012 21:01 к комментариям - к полной версии - понравилось!


 

 
      Ինչպես Ես արդեն ասել եմ, որ Ես Աստվածի կողմից ընտրյալ միակ կինն եմ, որ պետք է բացեմ աշխարհի, այդ բոլոր գաղտնիքները: Այդ պատճառով էլ 1991թվականի մայիսի 25 – ի գիշերը, ժամը երեքից  հետո Եվհովա Աստվածը առ երես խոսեց Ինձ հետ: Այս անգամ Նա Ինձ երևաց երկար սպիտակ հանդերձանքով, ինչպես սրբանկարներում են պատկերված:
   Սկզբից Մենք զրուցում էինք միասին, ինչպես շատ մտերիմ մարդիկ որ Իրար գիտեն շատ վաղուց: Եվ, այդ իրոք այդպես էր: 
   Եվ, այդ րոպեներին Ես Նրա հետ Ինձ զգում էի շատ անկաշկանդ, համարձակ ինչպես, երբ խոսում են Իրար հավասար մարդիկ: Եվ, այս բոլորը գալիս էր Տեր Աստվածից:
     Եվ, այդ րոպեներին Նա Ինձ հասցրել էր ասել. – «որ գոյություն ունի մի գաղտնիք, և այդ գաղտնիքը, Իր անձնական կյանքի գաղտնիքն է, որ նման է երկար անսահման ահավոր խոր վերքի: Եվ, այդ երկար անսահման ահավոր խոր վերքը, նաև կնիքն է Մեր մոլորակի, այսինքն Երկիրի»:
      Այդ պատճառով էլ Եվհովա Աստվածը Ինձ ասեց.
  - Սանդուխտ արդեն հասել է, այն ժամանակը և պահը, որ Դու Ինձանից պետք է իմանաս ամեն ինչ: Որովհետև Դու Իմ կողմից ընտրված միակ կինն ես, որ լինելու ես Երկրի վերջին մարգարեուհին, և Իմ անունից Երկրում բացելու ես աշխարհի բոլոր գաղտնիքները: Այդ պատճառով էլ Ես Քեզ առաջարկում եմ, որպեսզի Դու Ինձ հետ թռչող ափսեով որ Իմ մոլորակի, այսինքն Ճշմարտության Տեզերանավերիցն է՝ թռչենք Տեզերք:
    Որպեսզի, այդ ընթացքում մանրամասը Քեզ պատմեմ Իմ անձնական կյանքի գաղտնիքը, և Տեզերքից ցույց տամ Քեզ Երկիրը, և Երկրի, այն երկրամասները թե, որտեղ ինչ Հին և Նոր պատմական դեպքեր են կատարվել, և որ դեռ պետք է կատարվի:
    Որովհետև Հին և Նոր պատմական դեպքերը, և հետագա գալիք դեպքերը, որ սպասվում է Երկիրի մոլորակին, այս բոլորը շատ սերտորեն կապված է Իմ անձնական կյանքի գաղտնիքի հետ:
 - Սանդուխտ նաև ուզում եմ բացել Քեզ Տեզերքի գաղտնիքը: Դրա համար   Դու պետք է Ինձ հետ թռչես Տեզերք, որպեսզի Քո աչքերով տեսնես Տեզերքը: Եվ հասկանաս Տեզերքին վերաբերվող, այն գաղտնիքը որտեղ կանգնել է գիտությունը: Եվ նաև ճշտես գիտնականների, այն հաշվարկները և եզրակացությունները, որ կա Տեզերքի մասին, ինչպես նաև Երկրի մասին:
     Եվ, այդպես Մենք միասին թռչեցինք Տեզերք: Թռիչքի ընթացքում և հետո, երբ Մենք արդեն Մարսի մի բարձրունքի վրա էինք գտնվում, Ես կլանված լսում էի Եվհովա Աստվածին: Եվ ինչքան Եվհովա Աստվածը խորանում էր Իր անձնական կյանքի պատմության մեջ, Ես այնքան սարսափով և ցավով հասկացա Եվհովա Աստվածի, այն խոսքի իմաստը, որ Ինձ ասեց. - «Իր անձնական կյանքի գաղտիքը նման է երկար, անսահման ահավոր խոր վերքի, և թե ինչու, այդ երկար անսահման ահավոր խոր վերքը, նաև կնիքն է Մեր մոլորակի»: 
    Այսինքն, այն ինչ տեսել ու զգացել է Աստված, նույնը տեսել ու զգացել է  ամբողջ մարդկությունը՝ Երկիր մոլորակի:      
    Իսկ, երբ հայացքս բարձրացրի և նայեցի Եվհովա Աստվածի դեմքին ապա, այդ րոպեներին Ես տեսա թե, ինչպես է մթագնելՆրա դեմքը և թախծակալվել աչքերը: Եվ, այդ թախծակալված աչքերի խորքում տեսա, այնպեսզի ցավ ու կսկիծ, որ Ես հասկացա ու զգացի, որ Իր պատմության ընթացքում՝ Եվհովա Աստվածը նորից ու նորից է վերապրում, այն ապրումները, ինչ արդեն ապրել ու զգացել էր դարերի ընթացքում:
      Հետո Եվհովան շարունակելով Իր խոսքը ասեց. 
 -  Սանդուխտ ահա նաիր այս «ԴԵՊՔԵՐԸ», որ այդպես կատարվեց  և հետո դեռ սպասվում է Երկիր մոլորակին, ունի իր պատճառը: Եվ, այդ պատճառի անունն է «Մեծ Սեր»:
   -  Սանդուխտ, և այդ «Մեծ Սերը» Ես տածել եմ հանդեպ մի իմաստուն կնոջ, որ իրականում այդ ընթացքում գոյություն չի ունեցել, այլ եղել է միայն Իմ պատրանքներում: Այսինքն սկզբից ոչինչ էլ գոյություն չի ունեցել, այլ եղել է միայնությունը Իմ, շրջապատված մշտական թանձր գիշերով, Իմ սեփական մտքերի, մտածմունքների և պատկերացումների հետ:
   -  Իսկ Իմ պատրանքը, այդ իրական երևույթն է, որ սկսում եմ տեսնել իրական երևույթ այն մասին, ինչ որ մտածել և պատկերացրել եմ: Որ իրականում հավատալու բան չի:
  -  Սանդուխտ, այս մասին գաղտնիքը ժամանակին Ես բացել էի նաև Հայկազունիներին, քանի որ Նրանք լինելով Իմ Սուրբ ժողովուրդը, Նրանց միջից  պետք է ծնվեր Նա, այդ մասին  նաև մանրամասնը գրված է Աստվածաշնչում, բայց, այն տեսիլքների տեսքով ծածկագրված է: 
     Իսկ հետագայում Հայկազունիներից առաջացած նոր որոշ ազգերի մոտ, այն ներկայացված է որպես միֆ և առասպելներ: Այդ մասին բացել եմ նաև Միշել Նաստրադամուսին, այդ պատճառով էլ Նա Իր առաջին իսկ կատրենը և ցենտուրը սկսում է, այդ մասին:    
    Եվ հաստատ գիտեցող մարդու հայացքով նայելով Ինձ ասեց. 
– Երբ կկարդաս  Աստվածաշունչը և Նաստրադամուսին Դու կհասկանաս ամեն ինչ: Որ հետո ի զարմանքս Ինձ, այդպես էլ եղավ:  
     Հետո շարունակելով Իր պատմությունը ասեց. 
  - Եվ, այսպես Ես Իմ միայնությունից մտածելով և պատկերացնելով, Իմ Հոգու միջոցով տեսնում եմ իրական երևույթ: Որտեղ երևում է Ինձ իրական մի կին, և անմիջապես առաջին իսկ հայացքից սիրեցի Նրան: Այն աստիճան, որ սկսեցի կորցնել Իմ քունը և հանգիստը, որ հետո դառնում է Իմ մտածմունքների, պատրանքների, և հետագա արարքների աղբյուրը: 
    Այդպիսով, այդ գեղեցիկ իմաստուն կնոջ կերպարը պատճառ է դառնում, որպեսզի մտածեմ թե, ինչպես  կյանք տամ Նրան: Այսինքն տեսնել Նրան ոչ թե հոգի, այլ ֆիզիկական մարմնով, ինչպես Ես եմ Եվհովաս:
    Այդ, պատճառով էլ Ես Եվհովա Աստվածս մտածելով, այդ ուղղությամբ, Իմ պատրանքներում տեսնում եմ իրական երևույթ թե, ինչպես է, այդ կինը շրջապատված տարբեր ազգերի ժողովուրդների հետ:
    - Սանդուխտ որպեսզի Ես հասնեի Իմ նպատակին ուրեմն, պետք է այնպես անեյի որ սկզբից առաջանային, այդ ազգերը, և այն ամեն մի մարդը, որոնց Հոգիները Ես արդեն տեսել էի, այդ կնոջ շրջապատում: Իսկ, այդ ազգերը առաջանալու համար, ուրեմն նախօրոք, Ես պետք է մտածեյի և ստեղծեյի նոր լեզուներ և նոր կուլտուրաներ Նրանց համար:
     Որովհետև, ինչպես գիտես ազգերը մեկը մյուսից տարբերվում են, միայն իրենց լեզուներով և կուլտուրաներով:
      Եվ մինչև հիմա մարդկությունը ինչի, որ հասել է ամեն ինչում Ես եմ: Նույնիսկ  երեխայի առաջին թոթովանքը, այդ Ես եմ, այսինքն Իմ Հոգին է սկզբում խոսում, որպեսզի հետո երեխան սովորի խոսել: Որովհետև Իմ Հոգին ամենքումն է, և ամեն ինչումն է:
     Հետո շարունակելով Իր խոսքը ասեց. 
   -  Սանդուխտ և նոր միայն, այդ բոլոր ազգերի օգնությամբ պետք է ծնվեր, այդ կինը, այսինքն Իմ Եվհովայիս անսահման սիրո աղբյուրը: 
     Եվ, Ես Եվհովա Աստվածս տեսնելով, այդ տարբեր ազգերի ամեն մի մարդու հոգու կերպարը, որ շրջապատված էր, այդ իմաստուն կինը, սիրեցի նաև  Նրանց և որոշեցի, ինչ գնով էլ որ լինի, և հանուն բոլորի արարել Նրանց:
    Որովհետև Ես՝ Եվհովաս արդեն նախօրոք գիտեյի թե, ինչպիսի ահավոր դեպքերի միջոցով պետք է առաջանային, այդ բոլոր ազգերը: Որ, պետք է նման լիներ անդունդից բաց թողնված, սոված և գազազած սարսափելի հրեշի, որ Իր ճանապարհի վրա գտնվող ամեն ինչ, պետք է կործաներ, կողոպտեր, հոշոտեր, ոչնչացներ և մնացածը ոտնատակ աներ:
    Ես զարմացած և քարացած հայացքով նայում էի Եվհովա Աստվածին, ուժ չգտնելով Իմ մեջ, որպեսզի գեթ մի բառ փոխանակեմ: Որովհետև, այդ րոպեներին՝ երբ Եվհովա Աստվածը պատմում էր Ինձ այդ բոլորը, այդ ընթացքում Նա նաև Երկիր մոլորակը լույսի կայծակնային արագությամբ մոտեցնում էր Մեր դիմացը, որտեղ Մենք էինք կանգնած: Եվ ցույց էր տալիս, այն երկրամասը, թե որտեղ ինչ է կատարվել, կամ հետագայում ինչ է կատարվելու: Եվ հետո երբ վերջացնում էր Իր խոսքը, նորից Երկիր մոլորակը լույսի կայծակնային արագությամբ սուրալով հեռացնում էր:
    Եվ, Ես Իմ աչքերով տեսա մարդկային, այն դաժանությունները որ գոյություն ուներ Երկիր մոլորակի վրա, մարդկության ստեղծման օրից: 
     Եվ, այդ անվերջանալի պատերազմները, արյունահեղ կռիվները, քաղաքների և գյուղերի այրումը և ավերումը, մանուկների, հղի կանանց և ծերերի անխիղճ սպանությունները և օրիորդ աղջիկներին գերելը:
    Հետո Եվհովա Աստվածը ասեց.
  -   Սանդուխտ  տեսնում ես, իսկ Դու միշտ մտածում էիր, որ դա միայն Քո ազգի ճակատագիրն է եղել: Բայց տեսնում ես, այդ նույնը Քո ազգն է արել, ուրիշ ժողովուրդների հետ, երբ Իրենց ժառանգության համար նվաճում էին, այդ հողերը: 
      Իսկ, Քո ժողովուրդի հետ մեկտեղ, նաև մյուս բոլոր ժողովուրդներն են արել նույն բանը մեկը՝ մյուսի հանդեպ, այսինքն բոլոր ազգերի արարքն էլ, այդ ոճրագործություն է: Եվ Երկիր մոլորակի վրա չկա գեթ մի ազգ որ ոճրագործություն արած չլինի:
    Եվ, Ես ավելի զարմանալով տեսա ու հասկացա, որ այդ ամենին միշտ  քաջատեղյակ է եղել Եվհովա Աստվածը: Եվ, այդ րոպեներին մի պահ մոռանալով, որ արդեն Եվհովա Աստվածը նախորոք էր Ինձ ասել և ցույցադրել, այն բոլոր հիմնական պատճառները  թե, ինչու էր այդպես արարել աշխարհը, և թե ինչու պետք է տեղի ունենային, այդ  պատմական բոլոր ԴԵՊՔԵՐԸ: Եվ Ես, այդ րոպեներին և այդ պահին՝ Իմ տեսածից և լսածից ելնելով, միայն մի բան էի կարողանում մտածել,  որ Նա Աստված լինելով, ինչպես է թույլ տվել, այդ բոլորը: Եվ Ես, այս Իմ մտքերը բարձրաձայնեցի Նրան: 
    Եվ Եվհովա Աստվածը մի ձեռքով գրկելով Իմ ուսերը( որպեսզի վախ չզգամ, երբ Երկիր մոլորակը կմոտեցներ Մեզ), նորից Երկիր մոլորակը մոտեցնելով Մեր տեսադաշտին, այսինքն շատ մոտ՝ Մեր դիմաց և ասեց. 
   - Սանդուխտ նայիր հենց, այս դեպքերի, այս պատերազմների միջոցով էլ, առաջացել են հետագա մյուս ազգերը: Բացի սկզբի մի քանի ազգերից, որ Վավիլոնում են առաջացել, երբ Ես առաջին անգամ խառնեցի Նրանց լեզուները, որ եղել է առանց արյունահեղության: Որովհետև, այդ ժամանակ այդպես էր պետք, այսինքն պետք է լիներ առանց մարդկային զոհերի:
   Եվ Եվհովա Աստվածը Ինձ ցույց տվեց թե, ինչպես է Նոյը Իր որդիների և Նրանց թոռների և ծոռների հետ շարժվել դեպի Արևելյան Սիբիր հարթավայրը, որտեղ էլ խառնել է Նրանց լեզուները: Եվ հետո ավելացնելով որ, այդտեղից էլ սկսվում է Վավիլոնը: Նրա, այդ խոսքերից հետո Ես ապշած Եվհովա Աստվածին ասեցի.
    -  Բայց, Մենք պատմության դասերից անցել ենք, որ Վավիլոնը գտնվել է Տիգրիսի և Եփրատի միջև և վաղուց, այդ եցրակացությանն են եկել նաև աշխարհի գիտական ասպարեզը: Նույնիսկ, այնտեղ գտնվել է Վավիլոնի աշտարակը:
     - Սանդուխտ, Տիգրիսի և Եփրատի միջև և Նրա մոտի շրջակայքը միշտ էլ եղել է Ասորեստանը: Եվ, երբ Քո նախահայրերին, այսինքն Հայկազունիներին Եգիպտոսից վերադարձրի, Ես քառասուն տարի Նրանց անապատում լավ կոփեցի: Իսկ  քառասուն տարի անց, Իմ կամքով Նրանք սկսեցին նվաճել Իրենց ժառանգության, այդ հողերը: Այդ տարիներին Ասորեստանը դարձել էր մի հզոր պետություն, որ շրջակա պետությունները բոլորը նրան տուրք էին տալիս: Նույնիսկ Արարատի թագավորությունը, որ Իրենից ներկայացնում էր հզոր մի թագավորություն, այդ տարիներին արդեն անցել էր Ասորիների լծի տակ: Այդ պատճառով էլ Քո նախահայրերը Ասորեստանը հիմնահատակ ավերեցին ու այրեցին, և վերջ դրեցին, այդ պետության գոյությանը: Եվ Ասորեստանի, այդ բոլոր հողերը ևս մտավ Հայկազունիների ժառանգության մեջ: Իսկ Քո, այդ ասած աշտարակը, այդ Ասորեստանի թագավորանիստ քաղաքի աշտարակն է եղել:
 Իսկ հետո Եվհովա Աստվածը Իր խոսքը շարունակելով ասեց.
   -  Սանդուխտ, Ինձ դիմելիս Դու Ինձ անվանում ես Եհովա, բայց Իմ անունը սկսվում է ոչ թե «Ե» տառով, այլ սկսվում է «Եվ» տառով: Ռուսերենում այն ճիշտ է գրված Иегова այսինքն Եվհովա: Եվ Իմ անունը եթե ստուգաբանեք, ապա ճիշտ իմաստը բացատրվում է, միայն Ձեր լեզվից, քանի որ այն ծագել է Ձեր լեզվից: Դուք անվանում եք Ձեր լեզուն Հայերեն, բայց, այդ լեզուն հայերենը չէ: Դուք խոսում եք Սփյուռքերեն լեզվով և միաժամանակ նաև  կոչվել  է    Եվրոպերեն, քանի որ Դուք Եվրոպերենի կրողներն ենք: Այսինքն Աբրահամի Նախահայրը, այդ եղել է Եվերը որ այժմյան լեզվով նշանակում է Եվրոպա:
                                                                                                                             Շարունակելի...
             
вверх^ к полной версии понравилось! в evernote


Вы сейчас не можете прокомментировать это сообщение.

Дневник ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՍ ԵՂԱ ՏԵԶԵՐՔՈՒՄ | Сандухт_Галстян - Загадочная женщина | Лента друзей Сандухт_Галстян / Полная версия Добавить в друзья Страницы: раньше»