• Авторизация


Без заголовка 16-06-2012 20:50 к комментариям - к полной версии - понравилось!


 

 
     Իսկ Եվհովա նշանակում է « Եվ հով ա », այս բառերը եղել են  Իմ առաջին խոսքերը, մամա կամ պապա բառերի փոխարեն: Սկզբից, Տեզերքում ոչինչ էլ գոյություն չի ունեցել, այն դատարկ է եղել, միայն էներգիյա է կուտակվել, ոչ թե սովորական էներգիյա, այլ Կենդանի էներգիյա, որ մարդկային աչքի համար, այն մինչև այսօր անտեսանելի է:
     Հիմա, այդ էներգիային գիտնականները տվել են био էներգիյա անվանումը: Հենց, այդ Կենդանի էներգիայի պայթյունից էլ ծնվել եմ Ես՝ Եվհովա Աստվածս: Այսինքն, ինչպես է տեղի ունեցել, այդ պայթյունը:  Չգիտեմ, Դուք երբևիցէ տեսել եք հասած ծիրան, որ ինքը՝ իրեն հասածությունից իր կարաբաժնով բացվել է:  Եվ համարեք որ Ձեր ձեռքին, այդ ծիրանն է, և երևում է նրա կորիզը:  Ծիրանը, այստեղ արդեն այդ Կենդանի էներգիան է, այսինքն կյանքն է, իսկ կորիզը այդ Ես եմ Եվհովա Աստվածս: Այսինքն, այդ Կենդանի էներգիան որ, այդ Իմ Սուրբ Հոգին է հասունանալով Իր մեջ կրում է Ինձ, և Սուրբ Հոգին և Ես Եվհովա Աստվածս անբաժանելի ենք, այսինքն մի անձ ենք: Այսինքն Սուրբ Հոգին՝ այդ Ես եմ անմարմին, իսկ Ես Եվհովա Աստվածս արդեն ֆիզիկական մարմնով եմ: 
    Եվ, եթե նոր ծնված մարդը մեծանում է ամիսներով և տարիների ընթացքում, ապա Ես վարկյանների և րոպեների ընթացքում եմ մեծացել:
    Եվ քանի որ, այն ժամանակ Տեզերքում դատարկություն է տիրել, Ես Իմ մանկական մտքով մտածելով, սկզբից մի քանի անգամ կրկնել եմ և, և... հետո հասկացել ու զգացել եմ, որ միշտ պարուրված եմ հովով, և ասել եմ հով ա, այսինքն Եվ հով ա, հետո առաջին ասված Իմ խոսքով, Ինձ նարեկել եմ Եվհովա:
    Իսկ, Երկրում հնում  մարդիկ, այդ  անունով անվանել են  Հովհան, կամ օտար լեզվով Иоанн, իսկ Մեր օրերում, այդ արդեն Հովհաննես անունն է: 
    Շատ հնում Ձեր երկիրը կոչվել է Սփյուռք, իսկ լեզուն Սփյուռքերեն: Իսկ Տիգրան Մեծի մահից հետո, Իմ կամքով Նրա թագավորությունը բաժանվեց երկու թագավորության:
  -  Սանդուխտ, ինչպես գիտես Ձեր նախահորը անվանել են Հայկազուն, այդ անունը Նրան Ես եմ տվել, այդ պատճառով էլ Նրանից եղած ժողովուրդը  կոչվեցին Հայկազունիներ: Իսկ Հայկազունու կրճատ անունը, այդ Հայկ անունն է: Այդ պատճառով էլ Նրան անվանում եք Հայկ Նահապետ, և Նա Աբրահամի թոռն է եղել:
   Եվ Ձեր ազգը բաղկացած է Հայկազունու 12 որդիներից: Հին Ասսուրա – Վավիլոներեն լեզվով Հայկազուն նշանակում է Իզրաիլ, իսկ Տիգրան՝ կլինի Սոլոմոն: Ինչպես արդեն ասեցի Տիգրան Մեծի մահից հետո, Իմ կամքով Նրա թագավորությունը բաժանվեց երկու մասի: 10 կալենը(ցեղը) թագավորությունը անվանվեց Իզրայիլ, այսինքն Հայկազուն, իսկ երկու կալենը մնաց Սփյուռք: Իսկ, այս երկու թագավորությունների լեզուն մնաց Սփյուռքերենը: 
  -  Սանդուխտ, այդ երկու թագավորությունների վերջը դրեց Ասսուրա – Վավիլոնի թագավորները: Եվ, միայն Իմ կամքով Նրանք գերվեցին Վավիլոն: Իսկ Վավիլոնը, այդ Ռուսաստանն է, այսինքն Վավիլոն նշանակում է Ռասսիյա: Իսկ Քո ազգը տալիս է, ոչ թե պետության անունը, այլ, այդ պետության ժողովրդի անունով կոչում է Ռուսաստան, այսինքն Ռուսի երկիր:
    Իսկ Հայկազունիների գերությունից հետո, երբ Հայկազունիները վերադարձան ժամանակի ընթացքում, Նրանք մոռացան Իրենց լեզուն թե, ինչպես է կոչվել: Այսինքն  դեռ Տիգրան Մեծի կյանքի վերջին տարիներին, Ես Տիգրանին խոստացել էի, որ Իր մահից հետո Իր թագավորությունը բաժանելու եմ երկու մասի:  Եվ, այնպես կանեմ, որպեսզի Նրանք մոռանան նաև Իրենց գիր ու գրականությունը: Եվ մի քանի դար մեկը, մյուսին Իրենց պատմությունը պետք է փոխանցեն միայն բանահյուսությամբ:
     Ես այդպես որոշեցի, այն պատճառով որ Ես Տիգրան Մեծին երկու   անգամ երևացել էի երազում, և Նրա հետ խոսել եմ առ երես, ինչպես Քեզ հետ եմ Սանդուխտ հիմա խոսում: Բայց, Նա ամուսնանալով օտար ազգերի աղջիկների հետ, երկիրը պղծեց, օտար կուռքերով: Իսկ, ինչպես տեսնում ես Սանդուխտ, Ես կուռք չեմ, այլ միակ կենդանի Աստվածն եմ: 
   -  Սանդուխտ Ես, այդպես արեցի նաև նրա համար, որովհետև այս Իմ արարքը՝ պետք է օգներ հետագա գալիք պատմական դեպքերին: Եվ, այդպես անցավ երկար ժամանակ, և Քո նախնիները մոռացան Իրենց պետական լեզվի անվանումը, և հետագայում գիտնականները, այդ երկու թագավորությունը անվանեցին Մեծ և Փոքր Հայք: 
  -  Սանդուխտ, իսկ հիմա հիշիր Քո դպրոցական տարիները թե, ինչպես այդ տարիներին Դու ձգտում էիր հասկանալ թե, ինչու է Քո հայրենիքը Հայաստան կոչվում, այլ ոչ Հայք: Քանի, որ Ձեզ սովորեցնում էին, որ Դուք Հայկ Նահապետի հետնորդներն եք, այսինքն Հայկազունիներն եք, և որ Ձեր երկիրը իբրև Հնում կոչվել է Հայք: Եվ ինչու է Ձեր ծննդականներում և անձնագրերում ազգությունը գրվում Հայ, այլ ոչ արական սեռը՝ Հայկազուն, իսկ իգականը՝ Հայկազուհի: 
      Եվ Ես զարմանքով նայեցի Եվհովա  Աստվածին մտածելով, որտեղից գիտի  թե Ես, այդ տարիներին ինչ եմ մտածել: Եվ Նա նայելով դեմքիս հասկացավ   Իմ մտքերը, և խորհրդավոր ժպտալով Ինձ ասեց.
  - Սանդուխտ, մի մոռացիր որ Ես Աստվածն եմ, և Իմ Հոգին որ Ձեր կյանքն է՝ Ձեր մեջն է, այդ պատճառով էլ Ես գիշեր և ցերեկ գիտեմ թե ամեն ոք, ինչ է անում և ինչ է մտածում: Որովհետև Իմ Հոգին ընդունակ է մարդու հետ մեկ տեղ մտածել, արտահայտվել, ուտել, խմել, քայլել, քնել, այսինքն Ես առանց ֆիզիկական մարմնի Ձեր մեջն եմ: Եվ, այս դեպքում ամեն մի մարդու մարմինը, այդ նաև Իմ Սուրբ Հոգու ֆիզիկական մարմինն է: 
    Նրա, այդ խոսքերից հետո նոր Ես խոստովանեցի, որ մինչև հիմա էլ երբ Ես մտածում եմ, և մտովի հայացք եմ գցում Մեր ծագման պատմության վրա, Ես մինչև հիմա էլ չեմ հասկանում թե, ինչու ենք Մենք, Մեր երկիրը  կոչվում Հայաստան, իսկ ժողովուրդը Հայ: Եվ որտեղից են վերցրել Հայ և Հայի երկիր, այսինքն Հայաստան հասկացողությունը:
   Եվ նաև Եվհովա Աստված Ես չեմ հասկանում, իսկ ինչու Ռուսերենում և այլ լեզուներում Հայաստանը թարգմանում են Արմենիյա: Ես ունեմ այն զգացմունքը, որ Արմենիյա բառը ոչ մի կապ չունի Հայաստան բառի հետ: 
   Եվհովա Աստվածը մեղմ ժպիտը դեմքին և խրախուսող աչքերով, նայելով Իմ դեմքին ասեց.
   - Սանդուխտ, իսկ հիմա բացատրիր Ինձ թե, ինչու ես այդպես մտածում: 
      Եվ Ես ասեցի. - օրինակ վերցնենք Ուզբեկստանը: Այդ ազգը կոչվում է Ուզբեկ, իսկ երկիրը՝ Ուզբեկստան: Կամ Տաջիկստանը՝ ազգը Տաջիկն է, իսկ երկիրը՝ Տաջիկստան: Եվ Ռուսերենում և ինչքանով գիտեմ այլ լեզուներում չի փոխվում: Եվ, այդպես էլ Հայաստանն է բացատրվում, այսինքն ազգը Հայ, իսկ երկիրը Հայաստան: Ինձ համար հանելուկ է թե, օտար լեզուներում ինչու է Հայաստանը դառնում Արմենիյա, իսկ ազգը Արմենին, կամ Արմյանին:
      Եվ Եվհովան Ինձ ասեց.
  -  Սանդուխտ Դու շատ ճիշտ ես խորհում, որովհետև  Քո ազգը, ոչ Հայն է, և ոչ էլ Արմենինը, այսինքն Արմյանինը, այլ Հայկազունիներն եք: Եվ Ձեր փաստաթեղերում, Դուք պետք է լինեիք արականը սեռը՝  Հայկազուն, իսկ իգական սեռը՝ Հայկազուհի: Իսկ երկիրը Սփյուռք, իսկ թագավորանիստ քաղաքը եղել է Սյունյաց աշխարհը, որ Հին լեզվով կոչվում է Սիոն, իսկ նոր լեզվով Սյունիք, որ նույն հասկացողությունն է:
Իսկ Հին ժամանակներում, իրոք եղել է Արմենիների թագավորությունը, որ ընդգրկել է համարյա այժմյան Հայաստանի տերրիտորիան և ամբողջ Ադերբեջանի տերրիտորյան, բացի Նախիջևանի Ավտոնոմնի Հանրապետությունից, քանի որ Նախիջևանի Ավտ. Հանրապետությունը, այդ եղել է Ադերբեջանի երկիրը:  
    Այդ պատճառով էլ օտար ազգերի համար, այդ վայրը միշտ էլ    մնացել է որպես Արմենիյա, կամ Արմեն, Արմանում, Արման և այլն: Հնում Արմեններ բառը հնչվել է, այսպես Ամորրեյի: Իսկ Նրանց թագավորանիստ քաղաքը եղել է Սպիտակը որ, այդ Աստվածաշնչի Բելին է: Իսկ Նրանց բոլոր թագավորների անունները եղել է Սիգոռ, այսինքն Սարգոն անունը:  
      Սանդուխտ, իսկ հիմա Ես Քեզ ասեմ թե, ով է հայը և որն է Հայաստանը: 
      Ես գիտեմ որ Դու դեռ չես կարդացել Աստվածաշունչը: Եթե կարդացած լինեիր, ապա կիմանայիր որ Իսահակը ծնեց մեկից երկու որդի: Եվ առաջնեկը եղավ Իսավը, իսկ Հակոբը որ Հայկազուն Նահապետն է ծնվեց Իսավից հետո: 
    Այդ երկու եղբայրներից  Իսավը եղավ բնավորությամբ հասարակ, պարզ մարդ և Նա սիրում էր որսը, այսինքն Նա եղավ դաշտի մարդ:
   Իսկ Հակոբը եղավ Նրա հակապատկերը, բնավորությամբ խորամանկ և Նա սիրում էր տնային աշխատանքը:
   Մի օր էլ Իսավը որսի ետևից ընկած, երեք օր թափառեց դաշտերում և սարերում, և այդպես էլ չկարողացավ ոչինչ  բռնել: Եվ հոգնած, քաղցած և ծարավ տուն եկավ, և տեսավ որ Հակոբը ոսպից կերակուր է պատրաստում: 
    Եվ նստելով Նա Հակոբին ասեց, որ երեք օր որսի ետևից ընկնելով հոգնել է, ինչպես եզն է հոգնում  դաշտերը վարելիս: Եվ  տեսնելով որ որսը Իրենից փախչում է, բայց համառելով անմիտ հետևել է որսին: Եվ հետո դիմելով եղբորը խնդրում է, որ Նա Իրեն կերակրի:
    Բայց Իակովը լինելով բնավորությամբ խորամանկ, չցանկացավ եղբորը կերակրել: Ցանկացավ միայն կերակրել, այն դեպքում, եթե Իսավը կծախի Իրեն Իր առաջնեկությունը:
    Եվ Իսավը շատ քաղցած լինելով, մտածում է որ, այդ րոպեին ինչ կտա Նրան Իր առաջնեկությունը, եթե Ինքը հիմա քաղցից արդեն է մահանում, և համաձայնվում է: Եվ Իակովին մի բաժին կերակրով ծախում է Իր առաջնեկությունը, Իրեն զրկելով հետագա հայրական հարստությունից և այն հողերից, որ պետք է ժառանգեր Իր հորից:
-  Սանդուխտ հնում, այդ չմտածված արարքը Քո ժողովուրդը անվանում էր եզություն: Այդ պատճառով էլ մինչև օրս էլ Իսավի կոչումը մնաց Եզդի, որ Հին լեզվով կոչվում է Եդոմ:      
     Հետո, Նա թողնելով հայրական տունը՝ գնաց Արարատ սարի մոտ ապրող Խորեև, այսինքն Խորենացի ժողովրդին սպանեց և վերցրեց  Իրեն ժառանգություն Խորենացիների հողերը: Եվ հիմք դրեց Արարատի թագավորությանը,  որ Աստվածաշնչում կոչվում է Սեիր, այսինքն Նաիր որ այդ՝ Եդոմն է: Իսկ Սեիր Հին Սփյուռքերենից է, որ նշանակում է Նաիր, որ նույնպես Արարատ սարի անունն է: 
 -   Սանդուխտ, իսկ հիմա հիշիր այն օրը, երբ Քո տատիկի եղբոր թոռը խոստացել էր Գառնիի վանքում մատաղ անել: Եվ Նա հրավիրեց Քո տատիկին և Դու էլ Նրանց հետ գնացքով գնացիք Գեղարդ:
  Հիշում ես թե, ինչպես առաջին անգամ երբ Դու գնացքի պատուհանից տեսար Արարատ սարը թե, ինչպես Դու հանկարծակի Քո տեղից վեր թռչելով, և Քո ձեռքը տարածելով դեպի պատուհանը, մատնացույց անելով սարը, բարձր գոչեցիր՝ «նաի՛ր»:
    Նույնիսկ Դու՝ Քո, այդ արարքով՝ Քո ազգականներին որ, այդ պահին հանգիստ զրուցում էին վախեցրիր: 
   Եվհովա Աստվածի, այս խոսքերից հետո Ես նորից մտովի վերապրեցի, այդ պահը և, այդ Իմ հիշողությունը Իմ մեջ ծիծաղ արթնացրեց, և  Ես սրտանց ժպտալով Եվհովա Աստվածին խոստովանեցի, որ Ես երբեք չեմ մոռանում այդ օրը, և հաճախակի եմ հիշում, այդ գիշերը:
   Որովհետև, այդ գիշերը գնացքի պատուհանից երբ առաջին անգամ Ես (այդ ժամանակ Ես վեցերրորդ դասարանի աշակերտուհի էի) տեսա Արարատը՝ երկու կողմերից սահմանային, այդ հզոր լուսարձակների լույսերով լուսավորված, այնքան հիասքանչ գեղեցիկ էր, որ այդ գեղեցկությունից հմայլված և կախարդված, Ես անկախ Ինձանից աջ ձեռքս տարածելով առաջ՝ մատնացույց անելով Արարատը բացականչեցի. «նաի՜ր»:  Իսկ տատս և Իր հարազատները, որ այդ պահին հանգիստ զրույցով էին տարված, հանկարծակի գալով բոլորն էլ նստած տեղերից վեր թռչելով վախեցած բացականչեցին թե, ինչ է պատահել:
    Հետո Ես Եվհովա Աստվածին ասեցի. որ, եթե Ես նկարիչ լինեի ապա Ես Արարատ սարը, միայն գիշերով կնկարեյի, այդ լուսարձակների փարոսի ներքո: Որովհետև Արարատը միայն գիշերվա, այդ համատարած մթության մեջ, հզոր լուսարձակների փարոսների միջից, ինչպես մի անսպասելի չնաշխարհիկ գեղեցկուհի հայտնվում է Աստվածուհու պես: 
                                                                                                                           Շարունակելի...
вверх^ к полной версии понравилось! в evernote


Вы сейчас не можете прокомментировать это сообщение.

Дневник Без заголовка | Сандухт_Галстян - Загадочная женщина | Лента друзей Сандухт_Галстян / Полная версия Добавить в друзья Страницы: раньше»