• Авторизация


Без заголовка 16-06-2012 00:35 к комментариям - к полной версии - понравилось!


 

 
     5  Ես ուշադիր նայեցի այդ բանին, և ահա Արևմուտքից եկավ այծը ամբողջ երկրի երեսով, չկպչելով երկրին, այդ այծը ուներ երևացող եղջյուր իր աչքերի միջև:
      5  -   «Ես ուշադիր նայեցի այդ բանին», այսինքն Ռուսաստանին:
     «Եվ ահա, Արևմուտքից եկավ այծը ամբողջ երկրի երեսով», և ահա, Արևմուտքից ելավ մի թագավորություն, որ նվաճում էր ամբողջ երկրի երեսով:
     «Այդ, այծը ուներ երևացող եղջյուր իր աչքերի միջև», այդ թագավորությունը երևացող երկիր էր իր շրջակա երկրների միջև:
     6 Նա գնաց, այդ խոյի վրա, որ ուներ եղջյուրներ, որին Ես տեսա գետափում կանգնած և հարձակվեց նրա վրա, իր ուժեղ կատաղությամբ:
     6  -  «Նա գնաց, այդ խոյի վրա», այսինքն, այդ թագավորությունը շարժվեց Ռուսաստանի թագավորության վրա:
     «Որ ուներ երկու եղջյուր», I –ի եղջյուրը, այդ Սփյուռքի թագավորությունն էր, որ դեռ գտնվում էր գերության մեջ, և հետո II – րդ եղջյուրը, այդ արդեն Ռուսաստանի թագավորությունն է: 
    «Որին Ես տեսա գետափում կանգնած», նկատի ունի, այն որ Ռուսաստանի աթոռանիստ քաղաքը դեռ գետափին մոտ գտնվող Սուս քաղաքում էր:
    «Եվ հարձակվեց նրա վրա, իր ուժեղ կատաղությամբ», նկատի ունի արդեն պատերազմը Ռուսաստանի հետ և իր անողոք լինելը:
     7 Եվ տեսա Ես, ինչպես նա, մոտենալով զայրացավ նրա վրա և հարվածեց խոյին և կոտրեց նրա երկու  եղջյուրները, և չմնաց էլ ուժ խոյին կանգնել նրա հանդեպ, և նա գցեց նրան հողի վրա և նրան ոտնատակ արեց, և չեղավ որևիցէ մեկը, որ կարողանար փրկել նրանց:
     7 - «Եվ տեսա Ես, ինչպես նա, մոտենալով խոյին զայրացավ նրա վրա», նկատի ունի, այդ թագավորության ըմբոստացումը Ռոսաստանի հանդեպ:
    «Եվ հարվածեց խոյին», նկատի ունի պատերազմելը Ռուսաստանի հետ:
     «Եվ կոտրեց խոյի երկու եղջյուրները», ի նկատի ունի հաղտությունը, որ նա խլեց Ռուսաստանի  ամբողջ թագավորությունը և նաև Սփյուռքի  թագավորությունը:
     «Եվ էլ չմնաց ուժ խոյին կանգնել նրա հանդեպ», ի նկատի ունի, այն որ Ռուսաստանը էլ ուժ չուներ դիմադրել նրան: 
     «Եվ նա գցեց նրան հողին և ոտնահարեց», և նա երկրի վրա ջնջեց Ռուսաստանի թագավորությունը:
     «Եվ չեղավ, որևիցէ մեկը, որ կարողանար փրկել խոյին նրանից», և չեղավ որևիցէ մի թագավորություն, որ փրկեր Ռուսաստանի թագավորությանը: 
      8   Հետո, այծը չափազանց գոռոզացավ, բայց երբ նա ուժեղացավ, ապա կոտրվեց մեծ եղջյուրը, և այդ տեղում նրա դուրս եկան չորսը դիմելով չորս երկնային քամիներին:
      8 - «Հետո, այծը չափազանց գոռոզացավ», նկատի ունի, այդ թագավորությունը հզորանալով մեծամիտ թագավորություն դարձավ:
    «Բայց, երբ նա ուժեղացավ, ապա կոտրվեց մեծ եղջյուրը», ի նկատի ունի, այն տարիները երբ, այդ թագավորությունը հզորացավ, ապա կորցրեց  I – ին թագավորին:
    «Եվ, այդ տեղում նրա դուրս եկան չորսը դիմելով չորս երկնային քամիներին», I – ին թագավորի մահից հետո, այդ թագավորությունից դուրս եկան չորս թագավորներ, որոնք թագավորեցին Հյուսիսում,  Հարավում, Արևելքում և Արևմուտքում, այսինքն եղան բաժան թագավորություններ:
     9  Նրանց մեկի միջից դուրս եկավ ոչ մեծ եղջյուր, որ չափազանց մեծացավ դեպի Հարավ և դեպի Արևելք և դեպի չքնաղ երկրին:
     9 -  «Նրանց մեկի միջից դուրս եկավ ոչ մեծ եղջյուր», այսինքն չորս թագավորությունների միջից դուրս եկավ, մի նոր ոչ մեծ թագավորություն, այսինքն Նեռոնի թագավորությունը:
     «Որ չափազանց մեծացավ դեպի Հարավ և դեպի Արևելք և դեպի չքնաղ երկրին», որ Նեռոնի թագավորությունը հզորանալով, իր թագավորության տարածքի մեջ վերցրեց Հարավը, Արևելքը,  Սփյուռքը և Հայկազուն երկիրները, որտեղ պետք է ծնվեր Հիսուսը, դրա համար էլ կոչվում էր չքնաղ երկիր կամ Սուրբ երկիր:
    10   Եվ հասավ մինչև երկնային հզորությանը և թափեց երկրի վրա, այս հզորության մի մասը, և աստղերի և մեղադրեց նրանց:
    10 -   «Երկնային հզորությունը», այդ Հիսուս Քրիստոսն է:
     «Եվ թափեց երկրի վրա, այս հզորության մի մասը», արդեն նկատի ունի Հիսուս Քրիստոսի  ծնունդը և նրա հետագա կյանքը երկրում: Եվ, որ հենց այդ տարիներին էլ Նեռոնի կայսրությունը հզորացավ, այսինքն Նեռոնը սկսեց կառավարել  Հիսուսի տարիներին:
    «Եվ աստղերի», ի նկատի ունի Հիսուսի Առաքյալներին:
    «Եվ մեղադրեց նրանց», ի նկատի ունի Հիսուսի և Իր Առաքյալների հանդեպ կատարած  հանցանքները Նեռոնի կայսրության ժամանակ: 
    11   Եվ նույնիսկ հասավ Առաջնորդին այս, և խլեցին Նրա ամենօրյա զոհը, և պղծեցին Նրա Սրբության տեղը:
    11 - «Եվ նույնիսկ հասավ Առաջնորդին այս», նկատի ունի ըմբոստացումը Աստվածի դեմ: 
    «Եվ խլեցին Նրա ամենօրյա զոհը», այսինքն արգելեցին Աստվածին ամենօրյա զոհ մատուցելու արարողությունը:
    «Եվ պղծեցին Նրա Սրբության տեղը», նկատի ունի Աստվածի Տաճարի կողոպտումը:
    12 Եվ հզորությունը տրվեց փոխարեն ամենօրյա զոհ մեղյալների համար և նա կեղծելով ճշմարտությունը երկրի վրա,  հաջողություն տարավ:
     12 -   «Եվ հզորությունը տրվեց փոխարեն ամենօրյա զոհ մեղյալների համար», Արդեն նկատի ունի Հիսուս Քրիստոսին խաչելը Նեռոնի զինվորների կողմից, որ եղավ ամենօրյա զոհ մեղյալների համար:
     «Եվ նա կեղծելով ճշմարտությունը երկրի վրա, հաջողություն տարավ», այստեղ արդեն նկատի ունի, Հռոմի կայսրության կեղծ գրառումները Հիսուսի  և այլ պատմական դեպքերի մասին, որ տարածվեց, ամբողջ երկրով մեկ, և մինչև օրս էլ հաջողություն տարավ: Այսինքն մինչև հիմա գիտությունը հաստատում է Հռոմի պատմիչների կեղծ գրառումների  հինման վրա:
                                                 
                                                                                                                             Շարունակելի...
вверх^ к полной версии понравилось! в evernote


Вы сейчас не можете прокомментировать это сообщение.

Дневник Без заголовка | Сандухт_Галстян - Загадочная женщина | Лента друзей Сандухт_Галстян / Полная версия Добавить в друзья Страницы: раньше»