Իսկ հիմա տեսնենք թե ով է, այդ մարգարեն: Երբ նայում ենք, այս մարգարեի դեմքին, ապա տեսնում ենք, որ Նրա դեմքին, այսինքն քթի ծայրից մինչև այտը, սկսվում է Հայերեն «Ն» տառը: Այդպես Նաստրադամուսը կամ Նրա որդին Մեզ ասում են որ Նա Աստվածաշնչի՝ մարգարե Неемия - ն է:
Եվ Նրա առջև բաց վիճակում դրված է Աստվածաշունչը, և Ես մտածում եմ որ, այդ բացված էջը, այդ Նրա գրքի էջն է, այդպես Նոստրադամուսը շատ կարևորություն է տալիս Նրա գրքին: Եվ ցանկանում է, որ Մենք խորանանք Նրա գրքի տողերի իմաստի մեջ:
Բացված գրքի վերևում և առագաստի միջև երևում է մի քանի գրված տառեր: Երբ ուշադիր զննում ենք, առաջին տառը, այն իր ձախակողմյան ստվերի հետ Հայերեն տպատառ «Վ» տառն է կազմում: Այդ պատճառով էլ Ես գտնում եմ որ, այդ ստվերը պատահական չէ որ նկարել են:
Իսկ, եթե անտեսենք սկզբի տառի ստվերը, ապա, այդ տպատառ Հայերեն «Լ» տառն է, իսկ հետո Ես կարծում եմ որ առաջին երկու տառերը նաև գրված են միասին, այսինքն՝ այս երկու տառերի մի կողմի մասնիկը ընդհանուր է գրված: Այսինքն՝ սկզբից կարդում ենք Հայերեն տպատառ «Մ» տառը, իսկ հետո, այն տպատառ Անգլերեն «G» տառին է նման, և միաժամանակ Ռուսերեն «С» տառին: Իսկ կողքին նույնպես ուղահայաց «А» տառն է գրված, իսկ «А» տառից հետո հորիզոնական Ռուսերեն «Н» տառն է գրված, միաժամանակ նաև Անգլերեն «Н» տառն է: Իսկ, երբ ուշադիր զննում ենք «Н» տառը, ապա տեսնում ենք, որ «Н» տառի ծայրամասերը, կարծես կոր լինեն, այդ պատճառով էլ «Н» տառը միաժամանակ, նաև ռուսերեն «К» տառն է:
Եթե առաջին տառը չկարդանք, ապա հաջորդ երեք տառերը միասին կարդացվում է «САН»: «САН», այդ Հայ Մեծ կնոջ անվան առաջին արմատն է, ինչպես արդեն սկզբի նկարներից իմացանք, Հայ Մեծ Կնոջ անունը բաղկացած է երկու արմատներից:
Այդ պատճառով էլ, այստեղ հակիրճ համատեղված են երեք տարբեր լեզուների տառերը, որոնք ներկայացնում են Հայ Մեծ Կնոջ ընտանիքի անդամների անվան սկզբնատառերը:
Հայ Մեծ Կնոջ մոր անունը սկսվում է «Վ» տառով: Իսկ մեծ քրոջ անունը սկսվում է «Լ» տառով, իսկ, ինչպես արդեն ասել եմ «Լ» տառը և «С» տառը միասին նաև, Հայերեն «Մ» տառն են կազմում: Այդ պատճառով էլ, եթե ուշադիր նայենք «С» տառի վերևի ձախ անկյունին, կտեսնենք որ, այդ փոքրիկ հատվածը գրված է հաստ(յուղալի), որովհետև, այդտեղ վերջանում է Հայերեն «Մ» տառի վերին մասնիկը:
«Մ» տառով են սկսվում Նրա մի եղբոր և մի քրոջ, ինչպես նաև տատի անունները: «Մ» տառը, այստեղ նաև Տիրամոր անվան սկզբնատառն է, քանի որ Հայ Մեծ Կինը նաև Մարյամ Աստվածածնա ծոռների ծոռնուհին է: «Մ» տառով է սկսվում նաև Հիսուսի իսկական անունը, այսինքն Եվհովա Աստվածը Նրան տվել է Մխիթար(Михаил) անունը, որովհետև Նա, այդ տարիների Եհովայի մխիթարանքն էր և Հայկազունիների: Իսկ Հիսուս Քրիստոս, այդ Նրա կոչումն էր:
Ինչպես նաև արդեն ասել եմ Ռուսերենի «С» տառը նաև, այդ Անգլերենի «G» տառն է: Եվ, այստեղ «G» տառը, այդ նրանց տոհմական ազգանվան սկզբնատառն է, ինչպես նաև Հայ Մեծ Կնոջ, մյուս եղբոր և պապի անվան սկզբնատառերն են:
«А» տառը Նրա մի որդու, դստեր և թոռնուհու սկզբնատառերն է:
Իսկ Անգլերենի «H» տառով սկսվում է Հայ Մեծ Կնոջ երկու որդիների և Հիսուսի և Նրա Երկրի հոր, այսինքն Մարյամ Աստվածածնա ամուսնու Հովսեփի անունները, ինչպես նաև, Մեծ Կնոջ մյուս քրոջ անունը: Իսկ «К» տառով սկսվում է Նրա հոր անունը:
Իսկ Неемия – ի գիրքը, երբ կարդում ենք ապա իմանում ենք թե, ինչպես Նեեմիյան Դարհե, այսինքն Արտակսեկզ(Արտաշես), թագավորի քսաներրորդ տարում՝ Արտակսեկզից խնդրում է որ Իրեն թողնեն, որպեսզի Նա գնա Հերուսաղեմ, որը Լեռնային Ղարաբաղն է: Որպեսզի այցելի Իր ծնողների շիրիմներին: Թագավորից խնդրում է թույլատվություն, որպեսզի նաև կառուցի Հերուսաղեմի պարիսպները և դարպասները, նաև ավարտին հասցնի այրված Աստվածի Տաճարի դռների կառուցումը, որը Տիգրան Մեծն էր կառուցել, այրվելուց հետո այն նույնությամբ վերակառուցել էին, բայց դռները դեռ չէին դրել:
Երբ կարդում ենք Նրա գիրքը, ապա իմանում ենք մի քանի շատ կարևոր պատմական դեպքերի նկարագրումը: Առաջինը իմանում ենք թե, ինչպես է Նեեմիյան համախմբում Իր շուրջը Հայկազունիներին և սկսում են Հերուսաղեմի պարիսպների վերակառուցումը:
Նա նաև մանրամասնը գրում է թե ինչպես, այդ աշխատանքների ընթացքում Ամմոնիտյանի, այսինքն Ազզրի որ, այդ Ադրբեջանցիներն են և Արաբների հետ՝ ամեն կերպ փորցել են խանգարել Նրանց: Նույնիսկ պատրաստվել են պատերազմել և գիշերով զինված հարձակում կատարել Նրանց վրա, բայց Աստված խանգարել է Նրանց դավադիր միությունը:
Թե, ինչպես Հայկազունիները զենքերը ձեռքերին գիշեր և ցերեկ միմյանց հսկելով 52 օրվա ընթացքում ավարտում են, այդ հսկայական տերրիտորիայի պարիսպների կառուցումը, որ անհավատալի էր: Որովհետև Հերուսաղեմ քաղաքը, եղել է Լեռնային Ղարաբաղի կեսը, մի գուցե և մի քիչ ավելին:
Նեեմիյան նաև գրում է, որ Վավիլոն, այսինքն Ռուսաստան, Հայկազունիները գերվելուց հետո ոչ բոլորն վերադարձան, այդ պատճառով էլ Ղարաբաղը և մյուս մարզերը համարյա դատարկ էին: Նա նաև գրում է, որ այն հողերը, այսինքն՝ բոլոր այն քաղաքները իրենց պատկանող գյուղերի հետ միասին, որ դատարկ էին մնացել, անցան Սփյուռքի և Բագրատունի ցեղերին:
Իսկ, այս նկարի ամենաներքևի երեք կանայք, այդ Սուրբ «Երրորդություն Կանայք» են, այսինքն Մարյամ Աստվածածինը, Ռուս և Հայ Մեծ Կանայք են: Նկարի աջ անկյունի կինը, այդ Մարյամ Աստվածածինն է: Երբ նայում եմ Տիրամորը, ապա տեսնում եմ, որ Նա հեռվից նայում է մյուս կանանց կողմը, որոնք կանգնած են միմյանց դիմաց: Եվ, այդ նշանակում է, որ այդ երկու կանայք գտնվում են Երկրում, իսկ Տիրամայրը գտնվում է Ճշմարտությունում և Նա Ճշմարտությունից հետևում է այդ կանանց:
Իսկ թիկունքից՝ նրա ուսից վար Ես տեսնում եմ ստվերի պես նկարված Հայերեն տպատառ «Մ» տառը: Եվ «Մ» տառը միաժամանակ նաև ներկայացնում է «Ա» տառը: Եվ «Մ» տառի վերևի մասնիկի ծայրը կպչում է, Տիրամոր աջ ուսին մոտ գրված Հայերեն տպատառ «Հ» տառին: «Հ» տառն էլ իր հերթին, կողքի մասնիկի հետ նմանեցնում եմ Ռուսերեն «А» տառին: Այս տառերի մասին էլ չեմ խոսի քանի որ, այս նկարի բացատրությունում արդեն կա, և այդ նշանակում է որ, այդ տառերի անձերը Մարյամի հետ գտնվում են Ճշմարտությունում:
Իսկ ձախ կողմի այս երկու կանայք, այդ Ռուս և Հայ Մեծ Կանայք են: Նրանցից կարմիր հաքածը, Հայ Մեծ Կինն է: Երբ, Ես նայում եմ Նրան, ապա Նրա մազերի հարդարված ձևը նմանեցնում եմ օձերի, և Ինձ հիշեցնում է «Պերսեյ» աստղային համաստեղծության Горгоны գլուխը: Որովհետև, այդ աստղային համաստեղծության «Г.» գլուխը, այդ Հայաստանն է: Այսինքն, երբ Ասսիրի և Վավիլոնի թագավորները Հայկազունիներին գերեցին Վավիլոն, այդ առաջին մի քանի տասնամյակների ընթացքում, այսինքն արդեն Միդյաների և Պերսիսկի թագավորների տարում, արդեն Հայկազունիներից առաջացել էին բազմաթիվ ազգեր: Այդ է պատճառը որ Նեեմիյան Իր գրքում գրում է մի քանի մարզերի դատարկված քաղաքների անունները, որ Մենք այդպես հասկանանք թե, այդ որ մարզերն են որ անցան Սփյուռքի և Բագրատունի ցեղերին:
Շուշիից մինչև հարավ ընկած Ղարաբաղի, այդ տերրիտորյան Աստված վիճակախաղի Միջոցով բաժանել է Манасси ցեղի Сафпати չորս դստեր միջև, քանի որ Նա որդիներ չուներ: Այդ պատճառով Էլ երբ Վավիլոնի թագավորը Ռուվիմի, Գադի, Մանասսի կես ցեղերին և Սիրիայի ժողովրդին արմատապես գերեց Վավիլոն, Նրանք էլ ետ չվերադարձան: Եվ Սաֆպատի չորս դստերից առաջացան Հրեաները, այդ է պատճառը որ Նրանք Հրեա համարում են Նրանց, ում ոչ թե հայրը, այլ ում մայրն է Հրեա, այսինքն ժառանգությունը անցնում է կնոջից:
Իսկ Շուշի քաղաքի անունը, այդ Սաֆպատի մեծ դստեր անունն է, որ Հին լեզվով կոչվել է Միլլկա, այսինքն Շուշան, Շուշանիկ կամ Շուշիկ, այսինքն, այս անվան հիմքում Շուշան ծաղիկն է, որ նաև խորհրդանշում է Աստվածի Տաճարը, որ Տիգրան Մեծն էր կառուցել և Աստվածի ընտանիքին: Եվ Շուշին հանդիսացել է Հերուսաղեմ քաղաքի գլուխը: Իսկ Մեր օրերում արդեն Մեզ հասել է Շուշի անունը, որ մարդիկ շփոթում են ապակու հետ:
Իսկ հիմա ուզում եմ մարդկանց ուշադրությունը դարձնել մի շատ կարևոր փաստի վրա, որ ամբողջ աշխարհը, այն լավ գիտի, բայց չեն խորանում նրա մեջ: Այսինքն ուզում եմ խոսել այժմյան Հերուսաղեմի Տաճարի մասին, որտեղ ամեն տարի Սուրբ Ծննունդի օրը՝ Դավիթի գերեզմանի վրա վառվում է «Սուրբ Կրակը»:
Առաջինը որ, այդ Տաճարը կառուցել է Հայոց թագուհին, եթե չեմ սխալվում երազում Նրան, այդ մասին ասել է Իր մահացած ամուսինը: Իսկ կառուցվող Տաճարի ավարտից հետո Նա Ղարաբաղից, այնտեղ է տեղափոխում Դավիթ Անհաղթի աճյունը:
Իսկ, այստեղ ամենաուշագրավ տեղն է, որ պետք է հասկանանք և հետևություն անենք, այսինքն պետք է այն վերլուծենք: Առաջինը՝ Տաճարը Հայկական է: Եվ երկրորդ, որ Դավիթ Անհաղթի շիրիմը նույնպես Մերն է, այդ պատճառով էլ մինչև հիմա, այն պատկանում է Հայկազունիներին: Այսինքն Դավիթի շիրիմի վրա, որտեղ կրակն է վառվում, այն բաժանված է Հայկազունիների, այսինքն Հայերի, Հույների և Հրեաների միջև: Եվ, այստեղ ամենակարևորն այն է, որ այդ «Սուրբ Կրակը» գալիս է ոչ թե երկնքից, այլ Դավիթի գերեզմանից է դուրս գալիս: Այն խորհրդանշումն է առաջինը՝ Հիսուս Քրիստոսին, և երկրորդը՝ Տեր Աստվածի ապագա ընտանիքին, որ Դավիթի արյունից էին կյանք առնելու:
Այդ նշանակում է, որ Հիսուսը Դավիթ Անհաղթի ընտանիքում է եկել: Եվ, որ Դավիթ Անհաղթը ոչ Հրեա է և ոչ էլ Հույն, այլ Նա Հայկազունի է, իսկ Հրեաները և Հույները, այդ Հայկազունիներից առաջացած ազգերիցն են:
Կամ սուրբ Զատիկի տոնի օրը, այդ «սորբ կրակը» վառվում է, միայն այն հատվածում որ Հայկական է:
Իսկ Հայոց թագուհին, որ այնտեղ կառուցեց այդ Տաճարը և Դավիթ Անհաղթի շիրիմը տեղափոխեց այնտեղ, այդ արվել է հետագա գալիք պատմական դեպքերի համար, ինչպես նաև որպեսզի Տեր Աստվածի Արքայությունը Երկրագնդում ժամանակավորապես անցնի այլ ազգի: Այդ նաև Տեր Աստվածի կամքն է եղել:
Այդ մասին Իր մահից ընդամենը մի երկու օր առաջ նաև վկայել է Հիսուսը, երբ Իր աշակերտներին պատմել է խաղողի վազեր տնկող տիրոջ և խաղողագործների ասացվածքը: Հետո Հիսուսը Նրանց ասում է. իսկապես Դուք երբեք չեք կարդացել Գրվածքը. «քարը, որ ժխտեցին շինարարները, հենց դա եղավ գլխավոր անկյունը. այդ՝ Աստվածից, և կա հրաշքը Մեր աչքերի համար:
Որովհետև ասում եմ Ձեզ, որ հանվելու է Ձեզանից Աստվածի Արքայությունը, և տրվելու է պտուղներ բերող ազգի:
Այստեղ ժխտված քարը՝ Հիսուսն է, իսկ շինարարները քահանաները, իսկ գլխավոր անկյունը Մեր Հայկազունիների պատմությունն է, այսինքն Հիսուսը Մեր պատմության հիմքն էր, որ քահանաների պատճառով հանվեց Մեզանից, և Մեր ազգի գլխավոր պատմությունը տրվեց այլ ազգի:
1.