• Авторизация


ՄԱՐԳԱՐԵՆ 15-06-2012 02:26 к комментариям - к полной версии - понравилось!


[517x555]

 

    Այս նկարում Մենք տեսնում ենք յոթ ալիքաձև ժապավեն, որի ներքևի մասը կիսաշրջագիծ է, և այն կարծես նավակի է նման: Իսկ, այդ կիսաշրջագծի միջև տեսնում ենք կյանքի անիվը, որ շառավիղներ չունի: Այդ կյանքի անիվի ներքևի կենտրոնական մասում թիթեռնիկի նման վեց թևանի աստղն է նստած: 
    Իսկ նկարի կենտրոնական մասում պատկերված է մարգարեն, որ Իր ձեռքը վեր բարձրացրած միաժամանակ ցույց տալով պահում է բացված մաքուր էջերով գիրքը: 
    Իսկ մարգարեից ներքև՝ կենտրոնում տեսնում ենք երկու երեք ալիքաձև ժապավեն որոնցից մեկը մեծ է, իսկ մյուսը փոքր:   Իսկ ժապավեններից ներքև Մենք տեսնում ենք եղնիկին, իսկ եղնիկի դիմաց մինչև գոտկատեղը միմյանց կողք-կողքի պատկերված են երկու շիկահեր, և շատ երիտասարդ կանայք: 
     Յոթ ալիքաձև ժապավենը այստեղ խորհրդանշում է Հայ Մեծ Կնոջը, իսկ յոթ թիվը նշանակում է, որ Նրա անունը բաղկացած է յոթ տառերից: Յոթ ալիքաձև ժապավենը, որը նավակի է նման նշանակում է, որ նավակը, այստեղ խորհրդանշում է Նրա ընտանիքին: Կյանքի անիվը,՝ այդ Երկրի կյանքն է: Այստեղ կյանքի անիվը, որ շառավիղներ չունի, այդ նշանակում է, որ կյանքը Երկրում կանգ է առել, այսինքն վերջացել է կյանքը Երկրի վրա:      
   Թիթեռնիկի տեսքով վեց թևանի աստղը, որ նստած է կյանքի անիվի ներսում, այդ նշանակում է, որ Եվհովա Աստվածի վեց Որդիները արդեն Երկրում միմյանց են միացել: Այդ պատճառով էլ Երկրի կյանքին վերջ է դրվել: Իսկ վեց թևանի աստղը, որ այստեղ պատկերված է թիթեռնիկի տեսքով, այդ նշանակում է Եվհովայի վեց Որդիների միացումը Երկրում մարդկությանը՝ խինդ, ուրախություն, խաղաղություն և թեթևություն է բերելու:                      
   Կյանքի անիվը, որ նավակի միջումն է գտնվում, այդ նշանակում է Եվհովայի Որդիների միացումը կայացել է Հայ Մեծ Կնոջ ընտանիքում:   Մեծ երեք ալիքաձև ժապավենը, այդ Տեր Աստվածի երեք Որդիներն են, որ Իր հետ գտնվում են Ճշմարտությունում:  Ժապավենը, որ մեծ է, այդ նշանակում է Տեր Աստվածի մոլորակը՝ այդ հսկա մոլորակ է: 
   Փոքր երեք ալիքաձև ժապավենը, այդ մյուս երեք Աստվածի Որդիներն են, որ գտնվում են Երկրում:   Ժապավենը,  որ փոքր է, այդ նշանակում է Երկիր մոլորակը՝ փոքր է Աստվածի մոլորակից: 
    Մարգարեն, որ գրքի մեջ տեղից բացված ցուցադրում է մաքուր էջերը, այդ նշանակում է, որ Եվհովա Աստվածի Որդիների, և Նրանց միացման մասին գրված է Աստվածաշնչում: Իսկ գրքի մաքուր էջերը, այդ նշանակում է, որ Երկրում Աստվածի Որդիների միացումից հետո՝ ամբողջ մարդկությունը Եվհովա Աստվածի և Իր Որդիների հետ միասին, կյանքը սկսելու են նոր էջերից:
      Իսկ Նաստրադամուսի նկարներից մեկում Մենք արդեն իմացանք, որ եղնիկը,՝ այդ Հայ Մեծ Կինն է: Երբ նայում ենք եղնիկի դիմացի, այդ երկու շիկահեր  աղջիկներին ապա կտեսնենք, որ նրանցից մեկի մազերը ավելի երկար է և ավելի շիկահեր է, քանց թե մյուսինը: Շիկահեր մազերը և կարմիր շորը խորհրդանշում են Ռուս ժողովրդին, և այստեղ, այդ Ռուս աղջիկները՝ այդ Հայ Մեծ Կնոջ հարսներն են: Այսինքն, երբ Աստված Երկրի բոլոր ազգերին կվերցնի Իր  Արքայությունը ապա արդեն, այդ ժամանակ Հայ Մեծ Կինը նշանած կլինի Իր երկրորդ Որդուն:
 
вверх^ к полной версии понравилось! в evernote


Вы сейчас не можете прокомментировать это сообщение.

Дневник ՄԱՐԳԱՐԵՆ | Сандухт_Галстян - Загадочная женщина | Лента друзей Сандухт_Галстян / Полная версия Добавить в друзья Страницы: раньше»