[360x366]
Այս նկարում կանգնած է մարգարեուհին և ճիշտ է մի քիչ Նրա դեմքը պարզ չէ, այդ պատճառով էլ սկզբից կարծեցի մարգարե է, որովհետև Ինձ թված թե, դեմքին սպիտակ շատ կարճ մորուք ունի: Բայց, երբ նայում եմ, այս նկարին տեսնում եմ, որ Նա շատ կանացի է: Իսկ թիկնոցի վարատնիկի վրայի գրված «S» տառը հաստատեց, որ Նա մարգարեուհի է: Եվ «S» տառը Նրա անվան սկզբնատառն է, այսինքն մարգարեուհին՝ այդ Ես եմ:
Նա կանգնած է ծառի մոտ և աջ ձեռքով ցույց է տալիս ծառը, որտեղ ծառի բնին փաթատված վիշապն է: Մարգարեուհու ձախ թիկունքում՝ անգղ է, իսկ նրանից ներքև կա հինգ պարույր «спирал», որից երկուսը կպած է անգղից: Անգղը և հինգ պարույրները, այդ Եվհովա Աստվածի վեց Որդիներն են, պարույրները նաև նշանակում է ԴՆԹ «ДНК», որ Նրանց երակներում հոսում է նույն հայրական արյունը:
Անգղը և երկու պարույրները, որ կպած են անգղին, այդ Եվհովա Աստվածի երեք մահացած և հարություն առած Որդիներն են, որ գտնվում են Ճշմարտությունում: Իսկ մյուս երեք պարույրները, այդ Եվհովա Աստվածի երեք Որդիներն են, որ գտնվում են Երկրում:
Որ, Եվհովա Աստվածի Որդիներից մեկը անգղի տեսքով է, այդ նշանակում է, որ Նրանք թռչելու են Երկիր: Եվ մարգարեուհին, այստեղ արդեն ցույց է տալիս թե, այդ երբ է կատարվելու, այսինքն ծառը՝ այդ ընտանիքի խորհրդանիշն է: Վիշապը, որ փաթատվել է ծառի բնին՝ այդ նշանակում է, որ Նրանք կթռչեն Երկիր վիշապի տարին, և Նրանք վերադառնալու են Իրենց ընտանիքի գիրկը:
Վիշապը որ երկու գլխանի է, այսինքն նրա պոչը ունի մի փոքր գլուխ և վիշապը կանգնած է ուղղահայաց՝ այդ Հյուսիսի ու Հարավի երկրներն են: Այսինքն Հյուսիսը՝ այդ Ռուսաստանն է, իսկ Հարավը՝ այդ Հայաստանն է:
Մարգարեուհու գլխին, որ Ուղղափառների գլխի իրն է՝ այդ նշանակում է, որ Նրանք վերադառնալու են Ռուսաստան: Եվ երկրորդ, երբ մի քիչ խոշորացված նայում եմ Ուղղափառների գլխի իրի ծայրին, ապա Ես տեսնում եմ որ, այս անգամ խաչի փոխարեն շատ փոքր նկարված է, այդ անգղը: Այդ նշանակում է, որ Նրանք գալու են Ռուսաստան:
Մենք տեսնում ենք, որ մարգարեուհուին Իր ձեռքի տակը մի սպիտակ գիրք է պահում և սպիտակ գույնը, այստեղ խորհրդանշում է լուսավորություն: իսկ ձեռքինը, որ գիրք է՝ այդ նշանակում է որ, այդ գրքի պարունակությունը լույս կսփռի մարդկանց գիտելիքների վրա: Այսինքն սպիտակ գիրքը, այս բացատրություններն են, որ արդեն արել եմ:
Եթե ուշադիր նայենք վիշապի հետևի ոտքերի՝ երկրորդ ոտքի վրա, ապա պարզ կտեսնենք, որ գրված է 59 թիվը: Անմիջապես ինը թվի երկայնությամբ՝ ինը թվին կպած կարծես թե, գրված է Անգլերեն «Տ» տառը: Իսկ երբ նայում ենք, այդ «Տ» տառին այս դիրքից, ապա կտեսնենք որ «Տ» տառը արդեն իրենից ներկայացնում է միմյանց կողք- կողքի գրված Հայերեն մեծատառ «Հ» և «Ճ» տպատառերին: «Տ» տառը՝ այդ Հայ Մեծ Կնոջ սկզբնատառն է, իսկ 59 թիվը, Նրա ծննդյան թիվն է: «Հ» տառը՝ այդ Հիսուսի սկզբնատառն է, իսկ «Ճ» տառը նշանակում է Ճշմարտություն, այսինքն՝ Նաստրադամուսը, այդպես ասում է որ Հիսուսը Ճշմարտությունից գալու է Երկիր «S» տառի անձի տունը, որ 59 թվի ծննունդ է: