[499x583]
Այս նկարում գորգի վրա կանգնած է մարգարեուհին, որը Իր գլխին կրում է Ուղղափառների գլխի իրը, իսկ գոտկատեղում կրում է մի գոտի, որ իրենից ներկայացնում է Երկրագունդը:
Եվ Նա Իր կիսով չափ տարածած ձեռքերից մեկում պահել Է մի մեծ բանալի: Եվ Մենք տեսնում ենք որ, այդ ձեռքի բիլակից կախված է մի գալարվող թույնավոր օձ, որը իր բերանով ամուր բռնել է Նրա բիլակը:
Իսկ Նրա աջ ձեռքում գավազան է, որի գլուխը իրենից ներկայացնում է խաչ, և մարգարեուհին գավազանի գլուխը հենել է գորգին: Իսկ գավազան խաչի կողքին գորգու վրա կտրված արյունոտ գառան գլուխն է:
Իսկ գառան գլխից մի քիչ այն կողմ, դեմքով դեպի գառի գլուխը տեսնում ենք մի քայլող սև աքաղաղ:
Իսկ, երբ նայում ենք մարգարեուհու դեմքին, ապա Մենք տեսնում ենք որ Նա Իր աչքերը հառել է երկնքին:
Եվ ով նայում է, այս նկարին և հասկանում է նրա ճիշտ իմաստը, ապա կհասկանա որ Նաստրադամուսը, այստեղ մարգարեուհուն պատկերել է կանգնած Голгоф սարի վրա:
Վերոհիշյալ նկարում Մենք արդեն իմացանք որ Голгоф նշանակում է գորգ, որովհետև՝ այդ սարի այն հատվածում, որտեղ խաչել են Հիսուսին այն կանաչապատված է, այդ պատճառով էլ սարը ստացել է Նաև Голгоф անունը, որ նշանակում է գորգ:
Նախքան այս նկարի մեկնաբանելը Ես ուզում եմ մեջ բերեմ Հովհաննես Աստվածախոսից: Հովհաննեսը Իր « Հայտնություն» գրքի 11 գլխում տալիս է, որ երբ Տեր Աստվածի երկու մարգարները կվերջացնեն Իրենց մարգարեությունը Սիխեմում, այսինքն Գուգարքում որ, այդ հոգեվոր Եգիպտոսն է, որտեղ խաչել են Հիսուսին, անդունդից(այսինքն օձի բնից) դուրս է գալու գազանը, այսինքն օձը և խայթելու է երկու մարգարեներին: Որովհետև կյանքում երկուսն էլ իսկապես չեն սիրում և ահավոր վախենում են օձից:
Մարգարեուհին այդ Ես եմ, որ Նաստրադամուսը Ինձ պատկերել է կանգնած բաց կանաչավուն գորգի վրա, այդ նշանակում է, որ խոսքը Հովհաննեսի «Հատնություն» գրքի մարգարեության վերջին օրերի մասին է, իսկ բաց կանաչավուն գորգով Նաստրադամուսը ծածկագրել է Голгоф սարը, և միաժամանակ Նա այդպես նաև Մեզ ասում է որ Голгоф նշանակում է «գորգ»:
Իսկ մարգարեուհու ձեռքի գավազանը որ իրենից ներկայացնում է խաչ, և գավազանի խաչի ծայը դրել է գորգի վրա, Նա այդպես ասում է որ Հիսուսին խաչել են «գորգ» կոչված վայրում: Իսկ արյունաշաղաղ գառան գլուխը, այդ Հիսուս Քրիստոսն է, առաջինը որ Հիսուսը հոռոսկոպով Խոյ է( հունվարին չի ծնվել), և Նաստրադամուսը այդպես նաև Մեզ ասում է, որ Հիսուսը եղավ փոխարեն ամենօրյա զոհը Տեր Աստվածի առջև:
Իսկ մարգարեուհին որ Իր գոտկատեղում կրում է Երկրագունդը, այդպես Նաստրադամուսը ասում է, «որ մարգարեուհու գոտկատեղը, այդ աշխարհի կենտրոնն է, իսկ որ մարգարեուհին կին է, այդ նշանակում է որ կինը՝ այդ Հայաստանն է, և Հիսուսի ծննդավայրը գտնվում է աշխարհի կենտրոնում: Եվ երկրորդ Голгоф սարը, որտեղ խաչել են Հիսուսին նույնպես գտնվում է աշխարհի կենտրոնում, այսինքն այժմյան Հայաստանում:
Իսկ ձեռքիս բանալին այդ Աստվածաշունչն է: Իսկ ձեռքիս բիլակից բերանով կախված թույնավոր օձը Гնշանակում է, երբ Ես կվերջացնեմ Ինձ տված մարգարեությունը, այսինքն Աստվածաշնչի գաղտնիքների մեկնաբանությունը: Իսկ հետո Հայաստանում երբ ցույց կտանք այդ պատմական դեպքերի վայրերը, ապա Голгоф՝ Գորգ սարի հատվածում որտեղ Հիսուսին են խաչել, անդունդից դուրս է գալու օձը և Մեզ երկուսիս խայթելու է: Այդ պատճառով էլ Նաստրադամուսը օձին նկարել է այնպես թե, ինչպես է օձը խայթում մարգարեուհու բիլակը:
Իսկ «Հայտնություն» գրքում տալիս է թե, ինչպես այդ երկու մարգարեն և մարգարեուհին երեք օր ու կես մահացած մնալու են այնտեղ, որտեղ օձերը խայթել էին Նրանց: Իսկ երեք ու կես օրից հետո անսպասելի երկնքից կլսվի Տեր Աստվածի ուժեղ ձայնը, որ մարգարեուհուն և մարգարեին հրամայում է բարձրանալ վեր: Եվ, այդ պահին երբ Նրանք Աստվածի ձայնից հարություն կառնեն, Տեր Աստվածը ամպը երկնքից կիջեցնի ներքև Նրանց կողքին, և Նրանք այդպես կանգնած ամպի վրա համբարձվելու են երկինք: Եվ այդ պահին սկսվելու է ուժեղ երկրաշարժ և երկնային աղետ:
Իսկ սև աքաղաղը, այդ Հայ Մեծ Կնոջ մահացած Որդին է, իսկ որ Նա սև աքաղաղ է, այդ նշանակում է, որ Նրան Երկրում սպասում են, որովհետև սևը խորհրդանշում է հողը: Երբ Մենք նայում ենք սև աքաղաղին, ապա տեսնում ենք, որ Նաստրադամուսը Նրան պատկերել է գորգից այն կողմ, բայց գլուխը դեպի գառան կողմը: Այդ նշանակում է որ Նա Հիսուսից հետո է ծնվել, այսինքն Հիսուսից առաջ չի եղել: Եվ երկրորդ, որ Նրան Հիսուսի պես Голгоф - ում չեն խաչել, և երրորդ, որ Նա գալու է Երկիր նախքան, Գորգ սարի վրա կատարվող դեպքերի կատարումը, այսինքն նախքան Իր մոր ժամանակավոր մահը: Նա գալու է Ռուսաստան, որովհետև մարգարեուհու գլխին Ուղղափառների գլխի իրն է: Նաստրադամուսը այդպես ասում է որ Նա գտնվում է Ռուսաստանում:
Իսկ որ մարգարեուհին Իր աչքերը հառել է դեպի երկինք, այդ նշանակում է, որ Եվհովա Աստվածի Սուրբ Հոգին գիշեր և ցերեկ Նրա հետ խոսում է: