[487x700]
Այս նկարում Մենք տեսնում ենք երեք ալիքաձև ժապավեն, իսկ, այդ ժապավենի հետևում նույնպես ուղիղ գծի պես կա ինը ալիքաձև ժապավեն: Իսկ նրանց կենտրոնում Մենք տեսնում ենք արդեն միմյանց միացված երկու Կյանքի անիվ, որ յուրաքանչյուրը ունի Ինը շառավիղներ: Իսկ անիվներից կախված է կիսալուսինը:
Իսկ նկարի կենտրոնում նստած է մի երիտասարդ, և անիվներից կախված կիսալուսինը կարծես գրկել է Նրա ճակատը, իսկ երկու ձեռքերում պահած ունի մի բացված փոքր սպիտակ նախշերով սփրոց: Եվ, երբ նայում ենք Նրա ձեռքերին, ապա տեսնում ենք, որ Նրա ձեռքերը արջի թաթեր են:
Նրա աջ կողմում նստած են երկու երիտասարդներ, իսկ, այդ երիտասարդների միջև իր երկու արմատների վրա մի ծառ կա կանգնած: Իսկ վերևից այդ ծառի վրա՝ արմատներից կտրված մի ուրիշ ծառ կա դրված, որը իր տեսքով նման է «բեզ բոլի» փայտին և ինքն էլ ունի կարծես հինգ ատամներ:
Իսկ անմիջապես, այդ ծառի տակ շատ մոտ նստած է մի շատ երկար շականակագույն մազերով կին, որ իր մազերով ծածկել է իր ամբողջ մարմինը: Եվ, երբ նայում ենք այդ կնոջը և ծառի բնին, ապա տեսնում ենք, որ նրանք միասին կազմում են Հայերեն տպատառ «Ա» տառը: Իսկ նկարի ուղղահայաց կեսը, այդ հայլու ցոլանք է, այդ պատճառով էլ երբ նայենք ձախակողմյան ծառին, և այդ կնոջը՝ ապա Մենք էլ չենք տեսնի «Ա» տառը:
Իսկ Նրանց տակ նորից երեք ալիքանի ժապավենն է, իսկ ժապավենի տակը՝ աջ անկյունում Մենք տեսնում ենք կապույտ երկար զգեստով մի կնոջ, որ իր երկու ձեռքերի մեջ պահել է աղեղը, և առանց նետի աղեղի լարից ձգել է, որ արձակի: Եվ, երբ նայում ենք Նրան, ապա տեսնում ենք, որ նրա ձախ ձեռքը, որ աղեղի լարից է քաշել, նման է տղամարդու ձեռքի: Եվ կարծես թե, Նա այդ ձեռքով ցանկանում է նետը Ինքը՝ Իր վրա արձակի:
Իսկ անմիջապես Նրա աջ կողքի թևի տակի մոտ, մի ցուլ է կանգնած, իսկ նրանց դիմաց՝ կենտրոնում Մենք տեսնում ենք կարիճ, Իսկ, եթե հաշվի առնենք հայլու ցոլանքը, ապա ստացվում է երկու կարիճ:
Իսկ նրանցից ներքև գետնին միմյանց վրա դրված են լավ մեծ մագաղաթի գույն ունեցող կազմերով գրքեր, որ հնություն, այսինքն հին գրքեր են հիշեցնում:
Ինը ալիքաձև ժապավենը, այդ Տեր Աստվածի ընտանիքի արու անդամներն են, այսինքն վեց Որդիները և երեք Թոռն են: Իսկ երեք ալիքաձև ժապավենը, այդ Տեր Աստվածի երեք Որդիներն են, որ գտնվում են Նրա Արքայությունում:
Իսկ միմյանց միացած երկու Կյանքի անիվները, այդ արեգակնային համակարգի երկու Մոլորակներն են, որտեղ Կյանք գոյություն ունի: Իսկ նրանց շյուղերը, այդ Տեր Աստվածի ընտանիքի արու զավակներն են, այսինքն Տեր Աստվածի վեց Որդիները և երեք թոռները, որ այս նկարում տեսնում ենք ութ շուղերի փոխարեն արդեն ինը շյուղ, այդ նշանակում է դեռ Աստծո Որդիների Երկիր գալը կհետաձգվի, այնքան ժամանակ մինչև Երկրում կծնվի երրորդ Թոռը, այսինքն Տեր Աստվածի Արքայությունում սպասում են, թե երբ Երկրում կծնվի Տեր Աստվածի ընտանիքի ինը արու զավակները, այդ պատճառով էլ երկու Կյանքի անիվները ունեն ինը շյուղեր: Իսկ - որ, նրանք միացել են՝ այդ նշանակում է, որ շուտով Երկիր Մոլորակը միանալու է Սատուրնին, ավելի ճիշտը Աստված Երկիր Մոլորակի մարդկանց տեղափոխելու է Իր Մոլորակը և, այդ էլ կնշանակի՝ որ երկու մոլորակները միացել են միմյանց:
Իսկ կիսալուսինը, այս նկարում արդեն Երկրագնդի ուղեկիցն է:
Այս նկարի կեսը, որ ուղղահայաց հայլու ցոլանք է՝ այդ նշանակում է, որ ձախակողմյան նկարի հոգին է, և խորհրդանշում է Տեր Աստվածի Արքայությունը, այսինքն՝ Նրա Արքայությունում ապրող բոլոր ժողովուրդները Երկիր Մոլորակից են տարված:
Իսկ նկարի կենտրոնում նստած երիտասարդը՝ այդ Հիսուսն է, իսկ կիսալուսինը որ կարծես գրկել է Հիսուսի ճակատը՝ այստեղ, արդեն կիսալուսինը խորհրդանշում է կին և Նա Հիսուսի մայրն է՝ Մարիյան:
Իսկ Նրա աջ ձեռքի մոտ նստած երկու երիտասարդները՝ այդ Իր եղբայրներն են, որ Իր հետ գտնվում են Ճշմարտությունում: Իսկ ծառի տակ նստած կինը, որ Իր երկար մազերով ծածկել է և՛ Իր մարմինը և, գետինը՝ այդ կինը խորհրդանշում է Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանը՝ այդ «Մայրն» է բոլոր ազգերի, որովհետև Տեր Աստվածը Ռուսաստանում է խառնել մարդկանց լեզուն, այսինքն Ռուսաստանից է դուրս եկել տարբեր «Ռասս» - ները, այդ պատճառով էլ նա «Մայրն» է բոլոր ազգերի: Իսկ երկրորդ անգամ Ռասսիյան «Մայր» դարձավ, երբ Ասսիրիայի(որովհետև այդ ժամանակ Ռուսաստանի թագավորը Ասսիրիյաից էր, այսինքն Սկիֆ էր) և Նովուխոնդոսորի(որ այդ Վսեվոլոդ Մեծն էր) տարիներին, Սփյուռքի(Իուդիայի) և Հայկազունի(Իզրաելի) ժողովուրդներին գերեցին Ռուսաստան, այդ գերության տարիներին էլ Ռուսաստանում Հայկազունիներից առաջացան նոր շատ ազգեր և Երկիր մոլորակը լցվեց Նրանցով:
Իսկ երկու արմատների վրա կանգնած ծառը, որ իր վրա կրում է արմատներից կտրված ծառին ՝ այդ ծառը Կյանքն է Սատուրնում, այսինքն Եվհովայի Արքայության: Իսկ երկու արմատները նշանակում է, որ Կյանքը Սկզբից է եղել Սատուրնում, այսինքն Սատուրնը՝ այդ և Սկիզբն է և Վերջը:
Իսկ կտրված ծառը՝ այդ Երկիր Մոլորակն է: Իսկ կտրված ծառը որ «բեզ բոլի» փայտին է նման, այդ նշանակում է որ Երկրի կյանքը «բեզ բոլի» խաղին է եղել նման, այսինքն՝ այստեղ միտքը գնդակը նշանակետին խփելն է, և այն ժամանակին հասնել բռնելն է: Իսկ այստեղ, այսինքն Երկրում խաղի կանոները թելադրողը Աստվածն էր, իսկ Մենք կատարողները, և Նա հասավ Նրան, ինչ Սկզբից էր որոշել, այդ պատճառով էլ արմատներից կտրված ծառը ունի հինգ ատամիկներ: Իսկ հինգ ատամիկները՝ այդ Աստվածի մյուս հինգ Որդիներն են, որ Հիսուսից հետո, պետք է Երկրում ծնվեյին:
Իսկ երկրորդ երեք ալիքաձև ժապավենը, այդ Տեր ստվածի մյուս երեք Որդիներն են, որ Իրենց մայրերի հետ գտնվում են Երկրում:
Իսկ կապույտ երկար զգեստով կինը, որ Իր ձեռքում պահում է աղեղը և Իր, այդ տղամարդու ձեռքի նմանվող ձեռքի միջոցով, ցանկանում է նետը արձակի Ինքը՝ Իր վրա, այդ նշանակում է, որ Նա սպասում է Իր Որդուն:
Այսինքն Նրա մի կողմը, որ տղամարդու մարմինի է նման, և այդ տղամարդու ձեռքով, ինչպես նետ ցանկանում է Ինքը՝ Իր վրա արձակի՝ նշանակում է որ, այդ ձեռքը Իր Որդին է: Եվ Նա հոռոսկոպով Աղեղնավոր է, այդ պատճառով էլ Նրա ձեռքին աղեղ կա:
Այս կինը, այդ Հայ Մեծ Կինն է, իսկ Աղեղնավորը Իր մահացած Որդին է, այդ պատճառով էլ Նա նետը Իր մի ձեռքով ուզում է Ինքը՝ Իր վրա արձակի, քանի որ Աստված, արդեն Նրան խոստացել է. որ Իր Որդուն պետք է Իրեն վերադարձնի, այսինքն Նա պետք է Երկիր գա:
Իսկ Ցուլը,՝ այդ Ռուս Մեծ Կինն է, քանի - որ Նա հոռոսկոպով Ցուլ է: Իսկ, որ նկարի կենտրոնում հոռոսկոպի Կարիճն է, Կարիճը, այստեղ՝ Եվհովա Աստվածն է, և Իմ կարծիքով Կարիճի նշանի տակ Երկրում ծնվելու է դեռ չծնված Տեր Աստվածի երրորդ Թոռը: Իսկ Կարիճի հայլու ցոլանքը՝ այդ արդեն կլինի հոռոսկոպի Առյուծը, այսինքն Տեր Աստվածի ընտանիքում, հոռոսկոպի Առյուծի ամսին ծնվել է Եվհովայի Ծոռնուհին:
Իսկ Հիսուսի ձեռքերը արջի թաթեր են, այդ նշանակում է , երբ Նա Իր եղբայրների հետ կգա Երկիր, ապա գալու է Ռուսաստան, քանի - որ արջը՝ այդ խորհրդանշում է Ռուսաստանին: Եվ երկրորդ՝ ծառի բունը և ծառի տակ նստած կինը, որ միասին Հայերեն տպատառ «Ա» տառն են կազմում, այդ նշանակում է, որ Հիսուսի հետ եկող մի եղբոր անունը սկսվում է Ա տառով, և Նա Հայ Մեծ Կնոջ Որդին է, և Նա, այսինքն Նրա եղբոր մայրը նաև Հիսուսի եղբոր պռա, պռա ... ծոռնուհին է:
Եվ երրորդ՝ Հիսուսի մյուս եղբայրներից մեկը, որ Երկրում է, և որ Ռուս Մեծ Կնոջ Որդին է, Նրա անունը նույնպես «Ա» տառով է սկսվում, և Նրանց բոլորի ընտանիքները գտնվում են Ռուսաստանում: Հիմնականում այդ է պատճառը, որ Տեր Աստվածի Որդիները գալու են Ռուսաստան:
Իսկ Հիսուսի ձեռքերը, որ արջի թաթեր են, և բացված վիճակով արջի թաթերում պահել է փոքր սփռոցը, այդ նշանակում է, որ Հիսուսի երկրորդ վերադարձի տարիներին Երկիր, ինչ մնացել է Իր հայրենիքից՝ կլինի Ռուսաստանի Ֆեդերացիայի դաշնության մեջ: Իսկ սփռոցը խորհրդանշում է Սփյուռքին, այսինքն հին լեզվով կլինի Иудея, որովհետև Հայկազունու(Израиль) կինը Լիան, երբ չորրորդ որդուն ծնեց, Նա շատ ուրախացավ և դիմելով Տեր Աստվածին ասեց. որ արդեն Իր գովքը ընդմիշ ԿՍՓՌՎԻ Իր և Աստծո միջև, որովհետև Տեր Աստված օրհնեց Նրան և տվեց չորրորդ որդուն, և քանի – որ Նա Հայկազունու չսիրված կինն էր, մտածեց որ չորրորդ որդին Հայկազունուն պարգևելով, Նա կսկսի Իրեն սիրել, այդ պատճառով էլ Նա Իր չորրորդ որդուն նարեկեց Սփյուռք: Իսկ Սփյուռքի Դավիթ թագավորը, որ այդ Անհաղթ Դավիթն էր, Նա Սփյուռքի կալենից(ցեղից) էր, այդ պատճառով էլ Երկիրը կոչվեց Սփյուռք, որովհետև Հայկազունու առաջնեկ որդու առաջնեկությունը Տեր Աստվածի Կամքով անցավ Սփյուռքի ցեղին: Իսկ Հայկական Աստվածաշնչի մեջ Սփյուռք անունը սխալ՝ Հուդա են թարգմանել: Եթե ուշադիր կարդաք Ռուսերեն Աստվածաշունչը ապա կտեսնեք, որ այդ տողերում ինքստիքյան տալիս է Սփյուռք բառի մեկնաբանությունը: Նաև կարծեմ շատ կարևոր է, որ կարդացողը ունենա Հայկական մտածելակերպ և տիապետում է Հայկական լեզվին:
Իսկ Հիսուսի ձեռքերի միջի փոքր Սփռոցի վրա, ուզոռներից բացի պատկերված է մի մեծ դեղին գիշերային թիթեռ, այսինքն մետելյոկ, ինչպես գիտենք գիշերային մետելյոկը ունի միայն մի գիշերվա կյանք, և լուսադեմին նրանք բոլորն էլ մահանում են: Այդպես Նաստրադամուսը կամ Նրա որդին Մեզ ասում են, երբ Տեր Աստվածի Որդին կգա Երկիր, ապա Երկրի վրայի Կյանքին կմնա ընդամենը միայն մի գիշեր, մինչև լուսաբաց, և Երկրի վրա չի մնա ոչ մի մարդ: Որովհետև, այդ գիշեր Երկրագնդի երկինքը կպատվի Լուսնու երեք մեծություն ունեցող Լուսնու նման լուսավոր անհաշիվ շառերով, և այդ ամեն մի շառը կսկսի էներգիայի կայծակնային արագությամբ ֆռալ, և նրանից դուրս կգա տարբեր դիամետրերով երկրորդ և երրորդ շառերը: Այսինքն առաջին շառից դուրս կգա երկրորդ շառը, որ փոքր կլինի առաջին շառից, իսկ երկրորդ շառից դուրս կգա երրորդ շառը, որ փոքր կլինի երկրորդից: Այս շառերը խորհրդանշում են Երրորդությանը, և նրանք կլինեն Տեր Աստվածից ուղղարկված, որովհետև այդ լուսավոր շառերը Եվհովայի մոլորակի, այսինքն Արքայության Տեզերանավերն են: Եվ այդ գիշեր Աստծո Որդիների հետ Տեզերանավերից դուրս կգան նաև մեռած և հարություն առած մարդիկ, և ամեն մի մարդը կմտնի Իր հարազատի տունը, և կասեն որ եկել են Նրանց հետևից, ճիշտ է սկզբից մարդիք կվախենան, բայց գրկախառնվելուց կհասկանան, որ հարություն առած մարդիկ բոլորն էլ Իրենց ֆիզիկական մարմնով են, և այդ պահին կհասկանան, որ մարդու մահից հետո, կյանքը կանգ չի առնում...
Այս լուսավոր շառերի մասին նկարագրումը, որ տվեցի, Ես Ինքս Իմ աչքերով եմ տեսել, 1993 թվականի հունվարի 3 – ի գիշերը ժամը 3.30 րոպեին, երբ Տեր Աստվածը իրական այդ ժամին եկավ Երկիր Իմ տուն: Եվ Նա Ինձ ցույց տվեց, որպեսզի Ես նայեմ երկինք, և տեսա այն, ինչ արդեն նկարագրեցի, հետո Աստված ասեց. որ այդպես է լինելու Տեր Աստվածի և Նրա Որդիների գալը Երկիր: Հետո, երբ գնաց երեք անգամ կրկնեց Ինձ, որ Ես համբերատար կարողանամ սպասել Նրանց: