• Авторизация


ՊԱՏԿԵՐԱՅՆՈՒԹՅՈՒՆ (НЛО) 14-06-2012 20:09 к комментариям - к полной версии - понравилось!


27 (98x133, 8Kb)

 

      Իսկ,  այս պատկերայնությունը դաշտում թողել են թռչող ափսեները: Ինչպես արդեն ասել եմ թռչող ափսեները, այդ Եվհովա Աստվածի Տեզերանավերն են: Այսինքն Երկրում ցորենի, գարու, և այլ դաշտերում միմյանցից տարբերվող, այդ խորհրդավոր պատկերայնությունները (նշանները) թողնում է ինքը՝ Եվհովա Աստվածը: Եվ, այս պատկերը՝ այդ Իմ պատկերն է: 
    Իսկ հիմա բացատրեմ թե, ինչու է Եվհովա Աստվածը Իմ պատկերը թողել դաշտում: Դրանով Նա Երկիր մոլորակի մարդկանց ասում է. - «որ, Ես հանդիսանում եմ Իր վերջին մարգարեուհին, որ կանգնած է Իր առջև Երկրում, որպեսզի բոլորը Ինձ լսեն, թե ինչ եմ ուզում ասել»: Այսինքն Ինձ Տեր Աստվածից տված է մարգարեություն,  որ, ինչքան գաղտնիք կա Երկրում, ապա, այդ ամենը Ես պետք է բացեմ:  
 
 
 
     Դաշտերում Եվհովա Աստվածը նաև թողել է Իմ անվան սկզբնատառը: Համացանցում երկար փնտրելուց հետո Ես չգտա, այս նկարի նշանը,  որ թողել էր Եվհովա Աստվածը դաշտերից մեկում: Այդ պատճառով էլ  որոշեցի Ինքս գծագրել, որպեսզի տամ նրա մեկնաբանությունը: Այս նշանը Ես տեսել եմ հեռուստացույցով, երբ խոսում էին Այլ Մոլորակայիների և թռչող ափսեների մասին, և դաշտերում թողած նրանց նշանների մասին: Չեմ կարող Ես հիմա, այն լավ հիշել քանի որ արդեն անցել է տարիներ, միայն Իմ կասկածանքը նրանում է, որ երեք տարբեր տրամագծերով շառ էր պատկերված դաշտում թե, այսպիսի վեց տարբեր տրամագծերով շառերն էին, բայց Ես հակված եմ, այս գծագրի նշանին: 
    Առաջին մեծ շառը, որ իրենից ներկայացնում է երեք տարբեր տրամագծի շառեր, այդ Եվհովա Աստվածի երեք Որդիներն են, որ ծնել է Հայ Մեծ Կինը:
    Իսկ երկրորդ շառը, որ փոքր է առաջին շառից, իրենից ներկայացնում է երկու տարբեր տրամագծերով շառեր, այդ Եվհովա Աստվածի երկու Որդիներն են, որ ծնել է Ռուս Մեծ Կինը:
    Իսկ երրորդ շառը, որ փոքր է երկրորդից, այդ Եվհովա Աստվածի մի Որդին է, որ ծնել Է Մարյամ Աստվածածինը: 
    Իսկ Անգլերեն  « S » տառը, այդ Իմ անվան սկզբնատառն է: Որ « S » տառի վրա գիծ է քաշված, այսինքն ջնջված է Եվհովա Աստվածը այդպես ասում է, երբ « S » տառի անձը կկատարի Իր կամքը, այսինքն կբացի բոլոր գաղտնիքները, դրանից հետո նոր կկատարվի Իր  Որդիների վերադարձը Երկիր: Այսինքն տեղի կունենա Երեք մահացած և հարություն առած եղբայրների, և Երկիր մոլորակի երեք եղբայրների միացումը:
 


1.
[484x530]
вверх^ к полной версии понравилось! в evernote


Вы сейчас не можете прокомментировать это сообщение.

Дневник ՊԱՏԿԵՐԱՅՆՈՒԹՅՈՒՆ (НЛО) | Сандухт_Галстян - Загадочная женщина | Лента друзей Сандухт_Галстян / Полная версия Добавить в друзья Страницы: раньше»