[625x413]
Այստեղ վիշապը՝ այդ Տեր Աստվածն է ավելի ճիշտը Իր Սուրբ Հոգին է, այսինքն անմարմին Եվհովա Աստվածը:
Իսկ կրակի լեզուները՝ այդ Վսելեննիեն է:
Իսկ շրջան դարձած վիշապի պոչի մեջ Մենք տեսնում ենք կապույտ երկինքնը, որտեղ երևում է Հայկի (Օրիոն) աստղային համաստեղությունը, բայց այստեղ Մենք տեսնում ենք, որ Օրիոն աստղային համաստեղությունը մի աստղով ավելացած է, այսինքն ութ աստղերի փոխարեն Մենք տեսնում ենք ինը աստղեր:
Օրիոնը՝ այդ Եվհովա Աստվածի ընտանիքն է, այսինքն մինչև 2 007 թվականը Օրիոնի ութ աստղերը նշանակում էր Տեր Աստվածի վեց Որդիները, Թոռնուհին և Թոռը: Իսկ, այստեղ Մենք տեսնում ենք որ Օրիոնը ունի ինը աստղեր: Այդ նշանակում է որ Եվհովայի ընտանիքը մի անդամով ավելացել է, այսինքն ծնվել է ևս մի Թոռնուհի:
Իսկ վիշապի վզի և պոչի միջև օդում Մենք տեսնում ենք երեք աստղեր: Այդ երեք աստղերը սկզբից նշանակում է Երրորդություն:
Իսկ վիշապի վզի մոտի առաջին վեց թևանի աստղը՝ այդ Եվհովայի վեց Որդիներն է:
Իսկ, երբ նայում ենք մյուս երկու յոթ թևանի աստղերին, ապա տեսնում ենք, որ նրանցից մեկը, մյուսի համեմատ մի քիչ մեծ է: Իսկ երկու յոթ թևանի աստղերը՝ այդ Մեծ և Փոքր Արջի աստղային համաստեղություններն են, այդ պատճառով էլ մեկը, մյուսից մի քիչ մեծ է:
Այս աստղային համաստեղության անունը ճիշտ հնչում է միայն, երբ Հայերենով ես ասում, այսինքն Հայերեն ասում ենք Մեծ և Փոքր Արջի համաստեղություններ, քանի որ այն ծագել է Հայերենից: Որովհետև հնում Մեր նախնիները երբ ասել են «Մեծ Արջի» համաստեղություն, Նրանք նկատի են ունեցել Եվհովա Աստվածին, քանի որ «Մեծ Արջ» - ը՝ այդ Եվհովա Աստվածն է: Իսկ « Փոքր Արջ» - ի համաստեղությունը, այդ Հիսուս Քրիստոսն է:
Ես չգիտեմ թե, այլ լեզուներով ինչպես է հնչում Արջ բառը, բայց Ռուսերենով ասում են «Большая и Маленькая Медведица» Ռուսերենում, արդեն հասկանում ենք, որ խոսքը ոչ թե որց Արջերի մասին է, այլ՝ այդ էգ Արջեր են, որն էլ ինչպես, արդեն տեսնում եք սխալ է:
Այդ մասին Ես իմացա Մարյամ Աստվածածնից երբ 1987 թվականի ապրիլի 17 – ի գիշերը Տիրամայրը մտավ Իմ ննջասենյակը և անմիջապես Ինձ ողջյունեց Ավետարանի Գաբրիել Հրեշտակի խոսքերով երբ Գաբրիելը, այդպես ողջյունել էր Տիրամորը:
Այդ գիշեր Ես առաջին անգամ գտնվում էի Կրասնոդարի մի հեռու ազգականի տանը: Մենք Հայաստանից Մեր ավտոմոբիլով երկու օր տևող ճանապարհից հետո նոր էինք եկել Կրասնոդար և որոշել էինք, այնտեղ երեք օր հյուրընկալվել, մինչ դեռ կշարունակեինք Մեր հետագա ճանապարհը:
Եվ, այդ օրը տան տիրուհին, որ շատ խիստ և ավանդապահ մի կին էր, Մեզ տվեց երկրորդ հարկում գտնվող ննջասենյակներից մեկը: Այդ մի մեծ ննջասենյակ էր, և այդ ննջասենյակը կահավորված էր ննջասենյակի կահույքով, որտեղ երկու մահճակալները դրված էին միմյանց կպած: Իսկ երկու մահճակալների գլխավերևի երկու անկյուններում դրված էին երկու պահարանները, որոնց վրա դրված էին մեկական լուսամփոփ:
Երբ, այդ գիշեր Մարյամ Աստվածածինը ներս մտավ, այդ ննջասենյակը՝ Իմ ամուսինը քնած էր աջ մահճակալի վրա, իսկ մյուս մահճակալին՝ Ինքս էի պարկած և հինգ տարեկան դստերս պառկեցրել էի Մեր միջև: Եվ, երբ Տիրամայրը ներս մտավ հայր և դուստր շատ խորը քնով քնած էին:
Այդ ննջասենյակում առաստաղից կախված էր 250 մոմանոց մի լամպ: Եվ, Ինձ մոտ առաջնեկիս ծնվելուց հետո միշտ սովորություն էր արդեն դարձել գիշերը քնել միայն միացած լույսի ներքո, որպեսզի Նրանց քնած ժամանակ լավ կարողանամ հետևել երեխաներիս:
Երբ կեսգիշերին Տիրամայրը ներս մտավ Մեր ննջասենյակ(այդ Մեր առաջին հանդիպումը չէր), Ես անմիջապես ցանկացա վեր բարձրանալ անկողնուցս, բայց Նա անմիջապես ձեռքով Ինձ պառկելու նշանը անելով արագ մոտեցավ Ինձ, և առանց դատարելու ողջյունելով Ինձ և միաժամանակ կռանալով Իմ մահճակալի վրա յորղանի մի ծայրը տանելով մի կողմի վրա, Նա նստեց Իմ դիմացը:
Տիրամոր խոսքերի հեղեղից Ես, այդ վարկյաններին ոչինչ չընկալեցի, միայն Իմ ականջներում դեռ հնչում էր հղի բառը: Ես Նրան լավ չհասկանալով զարմացած երկարացնելով հարցրի.
- Հղի՜:
Իսկ Տիրամայրը գլխով անելով դրական նշան Ինձ ասեց.
- Իմացի՛ր, որ Դու հղի ես և Տեր Աստվածը Ինձ ուղղարկել է Ձեզ մոտ, որպեսզի Ես Ձեզ հայտնեմ, այդ մասին և Դու կծնես որդի, և Նրան կանվանես՝ Հարություն:
Այդ վերջին օրը, երբ Մենք Հայաստանից պետք է դուրս գայինք Ինձ հարազատ մի կին, այնպիսի մի խոսք էր ասել, որ Իմ կյանքի ապրած, այդ տարիների ընթացքում դեռ, այդքան խորը ոչ ոք չէր համարձակվել Ինձ, ադպես վիրավորել, կածես թե այդ օրը թքել էին ոչ թե երեսիս, այլ թքել էին Իմ հոգու՛ն: Եվ Ես, այդ օրը խորապես հասկացել էի, որ Իմ ամուսնական կյանքը անիմաստ է, և Ես հարճի կարգավիճակում էի, այլ ոչ թե կնոջ:
Այդ պատճառով էլ Երբ Տիրամայրը Ինձ հայտնեց, այդ լուրը Ես միաժամանակ թափահարելով Իմ ձեռքը առհամարական ասեցի, ա՜հ: Այսինքն ցուցաբերեցի անտարբերություն, հետո ավելացնելով Նրան ասեցի, որ Նրանք արժանի չեն, որ Ես նորից մի երեխա ունենամ և հետո, մի տղա և մի աղջիկը, արդեն բավական է:
Իսկ Տիրամայրը Ինձ ասեց.
- Ոչ, Դու սխալվում ես, որովհետև երջանիկ է միայն, այն մայրը՝ որը շատ երեխաներ ունի: Եվ Դու խելացի և գեղեցիկ երեխաներ ունես, իսկ հիմա պատկերացրա, որ Նրանց թվին ավելանում է ևս մի գեղեցիկ տղա, ի՞նչ կասես:
Իսկ Ես գլուխս բացասական տատանելով ասեցի, որ Ես չեմ կարող, այսքանից հետո նորից մեկը ունենալ: Իսկ Աստվածածինը ասեց.
- Մենք ամեն ինչ գիտենք, երեք օր առաջ Մեզ Եվհովա Աստվածը անձամբ ցույց տվեց թե, ինչպես են Ձեզ, այդ պահին վիրավորում: Այդ պատճառով էլ Ես այստեղ եմ, որպեսզի Ձեզ սփոփեմ և ասեմ որ կարևորը Ձեր ամուսինն է ու ամեն ինչ լավ կլինի: Եվ երկրորդ հասկացի՛ր, որ ամեն ոք առաջինը Ինքը՝ Իր համար է երեխա ունենում:
Նրա, այս խոսքերից հետո Ես պատճառաբանեցի, որ Ես գտնվում եմ ուրիշ երկրում և տուն չունեմ, և որ առաջինը Ես էլ ցանկություն չունեմ նորից ծնելու, և երկրորդ Ես չեմ ցանկանում նորածին երեխան ձեռքիս ընկնել տնից - տուն:
Իսկ Նա Ինձ ասեց.
- Մի վախեցիր հինգ ամիս հետո Դուք տուն կունենաք և երեխան ձեռքիդ չես ընկնի տնից - տուն:
Շարունակելի...