• Авторизация


ՆԱՍՏՐԱԴԱՄՈՒՍԻ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՆԿԱՐԸ 14-06-2012 04:38 к комментариям - к полной версии - понравилось!


[613x700]

 

    Все рисунки не Мая.
   Իսկ, այս նկարի կենտրոնում Մենք տեսնում ենք Կյանքի անիվը, որ ունի ութ շառավիղներ: Իսկ Կյանքի անիվի հետևում տեսնում ենք գեղանկարչություն, որտեղ երկու կողմերից սարեր են հին Ամրոցներով: Իսկ կենտրոնում լիճ կամ լայն գետ է: 
    Ինչպես արդեն գիտենք Կյանքի անիվը, որ ունի ութ շառավիղներ՝ այդ Եվհովա Աստվածի Ընտանիքն է:
    Իսկ Կյանքի անիվի հետևում Մենք տեսնում ենք գեղանկարչություն, որտեղ երկու կողմերից հին Ամրոցներ են, այդ Լեռնային Ղարաբաղն է: Այդ հսկայական տերրիտորիան հին ժամանակներում եղել է աթոռանիստ քաղաքը Սփյուռքի( Иудея), այսինքն այժմյան Հայաստանի: 
   Կյանքի անիվի կենտրոնում շառավիղների արանքից երևում է լիճ, թե գետ, իսկ վերևում երևում է ափը, որտեղ նրա դիմացը նավակ է կանգնած: Անիվի կենտրոնական մասում համատարած ջուր է, և նրա դիմացը մի Ամրոց է երևում: Իսկ ցածում Մենք տեսնում ենք միմյանց դիմաց երկու նավակ, և թվում է թե նրանք  ձգտում  են մեկը մյուսին  հասնել, իսկ նրանցից մեկը ավելի արագ է:
    Ինձ թվում է, որ երեք նավակը՝ այդ երեք դարաշրջաններն են: Իսկ երրորդ նավակի նավավարը որ ավելի արագ է, այդ նշանակում է որ նա՝ այդ երրորդ դարաշրջանն է, և այն որ նա գնում է իր վերջին:
    Իսկ Կյանքի անիվի վերևում աջ կողմում Մենք տեսնում ենք մի Սիրամահավք, որ ձախ ոտքով ինպես ձեռք պահում է Մի ավազով ժամացույց, որ մինչև ծայրը լցված է ավազով: Իսկ ինքը երևում է, ինչպես նրբագեղ մի կին, իսկ նրա ոսկեգույն և մասամբ վարդագույն գեղեցիկ պոչը հասնում է երկնքից վեր, որտեղ ձախ անկյունում ոսկյա Կյանքի անիվն է, որ ունի չորս գեղեցիկ զարդանախշերով շառավիղներ: Իսկ Կյանքի անիվի կենտրոնից, դուրս է եկել վարդագույն մանժետով մի ձեռք մինչև բիլակը: Իսկ ձեռքում պահել է ձեռնափայտի հակառակ ծայրը, և ձեռնափայտի կեռ ծայրով բռնել է Կյանքի անիվի կենտրոնից դուրս եկող Ռուսերեն մեծատառ «Г» տառից, և միաժամանակ կարծես թե «Г» տառի միջոցով,  և ղեկում, և կանգնեցնում է կյանքը Երկրում:
   Հնում համարյա ամեն մի Հայկական հեքիաթում կա  գույնագեղ գույներով նկարագրումը հրե թռչունի, որտեղ հրե թռչունի փոխարեն նկարել են Սիրամահավքին: Եվ նա Նրանց պատկերացումներում եղել է խորհրդանիշը հեքիաթային կյանքի: Այդ պատճառով էլ, այստեղ Սիրամահավքը՝ այդ խորհրդանիշն է  Եվհովա Աստվածի Արքայության, որ ինքը իրենից ներկայացնում է մի անծայրածիր քաղաք, որ կրում է Հերուսաղեմ անունը, որտեղ ապրում են բոլոր ազգերը որ գոյություն ունի: Այդ պատճառով էլ Սիրամահավքի պոչը հասնում է մինչև երկինք, մինչև ոսկյա Կյանքի անիվին, միաժամանակ կպչելով նրան և բարձրանում է վեր:
    Իսկ, որ Սիրամահավքը երևում է, ինչպես նրբաճաշակ մի կին, այդ նշանակում է որ Տիրոջ Արքայությունը, այդ սկզբից մինչև վերջ անհամեմատելի հեքիաթային, հիանալի, չքնաղ, ցնցող, հրաշք  և մի նրբաճաշակ ճարտարապետական քաղաք է: Եվ, որտեղ բոլոր մարդիկ էլ ընտրյալ են(այսինքն, այնտեղ Աստված բոլորին վերադաստիրակել է): 
    Երկրում Սիրամահավքը նույնպես նշանակել է թագավորանիստ քաղաք, որտեղ թագավորել են Երվանդունի թագավորները, որ եղել է Սփյուրքի(Иудея) մայրաքաղաքը: Այսինքն Սփյուռքի մայրաքաղաքը ընդգրկել է Լեռնային Ղարաբաղի տերրիտորիաի կեսից ավելին, այսինքն, այդ հսկայական տերրիտորիան կրել է մի քաղաքի անուն՝ Հերուսաղեմ:  
   Երկնքի Կյանքի անիվի չորս շառավիղները, այդ նշանակում է չորս դարաշրջաններ, այսինքն շատ շուտով Աստվածի Որդիների Երկիր գալուց հետո, Նրանք բոլոր մարդկությանը Իրենց հետ տեղափոխելու են Աստվածի Արքայությունը, այսինքը մարդկությունը լքելու է Երկիր Մոլորակը: Եվ Մենք, այնտեղ ապրելու ենք չորրորդ հավերժական Ոսկյա դարաշրջանում: Այդ պատճառով էլ, այդ Կյանքի անիվը ոսկյա է, և ունի չորս շյուղեր քանի որ, այնտեղ ապրում են երեք դարաշրջանների բոլոր Ժողովուրդները, իսկ չորրորդ դարաշրջաննը արդեն լինելու հավերժական: Ինչպես Տեր Աստվածի Արքայությունը, Նա կա Սկիզբը և Վերջը, այսինքն՝ նա կա Ալֆան և Ամեգան: 
    Իսկ ոսկյա Կյանքի անիվի կենտրոնի ձեռքը, որ գավազանի կեռ մասով բռնել է Ռուսերեն «Г» տառից և միաժամանակ  ղեկում, և կանգնեցնում է Երկրի կյանքը, այդ Տեր Աստվածի ձեռքն է: Իսկ «Г» տառը այդ Հայ Մեծ Կնոջ տոհմի, այսինքն Երվանդունիների տոհմի ազգանվան սկզբնատառն է: Եվ, այդ նշանակում է որ Աստված  Երկրի արարման օրից սպասել է մինչև որ Երկրում կկազմավորվի Երվանդունիների արքայական տոհմը, որովհետև, այդ տոհմում պետք է ծնվեր Հիսուս, իսկ ավելի ուշ պետք է ծնվեր Հայ Մեծ Կինը և մյուս Որդիները: Եվ բոլոր ժամանակ էլ Նա է կառավարել Երկրի կյանքը Հայաստանի միջոցով, քանի որ Հայաստանը հանդիսանում է  Տեր Աստվածի Սուրբ ժողովուրդը, իսկ գավազանը   հենց այդ է նշանակում:      
    Իսկ Սիրամահավքից աջ, նրա դիմաց կանգնած է մի սև աքաղաղ և երկուսն էլ նայում են մեկը մյուսին: Իսկ աքաղաղի առջևի մասում, վզից մինչև ներքև գրված է  մի մեծ հայերեն տպատառ « Գ » տառ, իսկ կողքին կարծես թե, գրված է մի մեծ ռուսերեն տպատառ « С » տառ:  Իսկ С տառի մեջ նաև ուրիշ տառ կա գրված, որ նման է հայերեն փոքրատար « հ » տառին: Իսկ  С տառը գրելիս հատվել է Գ տառի մասնիկին, և նրանց միացման տեղում երևում է գումարման նշանը + որ նաև խաչի է նման:   Իսկ  С տառի կողքին, արդեն մի քիչ  փոքր ռուսերեն տպատառ « А »  տառն է գրված: Կան նաև թվեր:     
                                                                                                                                                      Շարունակելի...
вверх^ к полной версии понравилось! в evernote


Вы сейчас не можете прокомментировать это сообщение.

Дневник ՆԱՍՏՐԱԴԱՄՈՒՍԻ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՆԿԱՐԸ | Сандухт_Галстян - Загадочная женщина | Лента друзей Сандухт_Галстян / Полная версия Добавить в друзья Страницы: раньше»