• Авторизация


ԻԼԻԿՈՎ ՏԻՐԱՄԱՅՐԸ (МАДОННА С ВЕРЕТЕНОМ) 14-06-2012 01:28 к комментариям - к полной версии - понравилось!


[671x700]

 

    Այս նկարը համարվում է անձամբ Լեոնարդոի մասնակցությամբ կատարված նկար: Երբ նայում ենք այս նկարին, ինչպես նաև «Տիրամայրը Քարանձավում», և այստեղ Մենք տեսնում ենք, որ Տիրամայրը ցույց է տալիս Իր ձեռքի ափի հինգ մատները:
    Տիրամայրը հոգատարությամբ ձախ բազուկով գրկել է Իր Որդուն, և ցույց է տալիս աջ ձեռքի ափի հինգ մատները, ու միաժամանակ նայում է Իր Որդուն:
     Իսկ Հիսուսը մերկ է, և տեսնում ենք որ Նա շատ լավ խնամված և պահված փարթամ երեխա է: Եվ ձեռքերի մեջ՝ ժեռ քարի վրա, ուղղահայաց պահում է Ուղղափառների՝ Православною (այդ երկողմանի խաչ չէ) խաչը,  և նայում է խաչի, այն ծայրամասային հատվածին, որտեղ ձախ ձեռքի միջոցով  բռնել է խաչը, և միաժամանակ ցույց է տալիս մեկ և երեք թվերը:
     Իսկ հեռու թիքունքում՝ Մենք տեսնում ենք  հսկայական  խորությամբ դեպի երկինք խոյացող մի գեղատեսիլ լեռնաշղթա ծածկված ձյան սպիտակ սավանով, իսկ մի քիչ այս կողմ, գրեթե լեռնաշղթայի գրկում ձախ անկյունից մի փոքր երևում է լիճ,  որտեղից կարծես թե, կյանք է առնում մի գետ և անցնում է հիգ(միգուցե և ավելին է) կամարակապ սյուններով ծածկված կամուրջի տակով դեպի, այն բարձր լեռան կողմը, որտեղ նստած են Տիրամայրը և Հիսուսը:
     Որ  Տիրամայր ցույց է տալիս աջ ձեռքի ափի հինգ մատները և միաժամանակ նայում է Իր Որդուն Նա, այդպես Մեզ ասում է. – որ Իր Որդին՝ Աստվածի միակ Որդին չէ, այլ կա ևս հինգ  Աստվածի Որդիներ: 
    Որովհետև ամեն մի մատը Տիրամոր, այդ մի երեխա է:     
    Իսկ, Հիսուսը երկու ձեռքերի մեջ պահել է Православною խաչը և նայում է խաչի ծայրամասային այն հատվածին, որ ուղված է դեպի երկինքը և որտեղ ձախ ձեռքի միջոցով բռնել է խաչը, և միաժամանակ ցույց է տալիս մեկ և երեք թվերը:
    Եվ, այդպես Հիսուսն էլ մի մատով հաստատում է Իր մոր խոսքերը, որ Ինքը Տեր Աստվածի միակ Որդին չի:
   Իսկ, որ խաչի ծայրը ուղված է դեպի երկինք և Հիսուսն էլ ցույց է տալիս երեքը մատը Նա այդպես ասում է.
- Որ Ինքը Աստվածի հետ միայնակ չէ, այլ Նրանք երեք եղբայրներով են, այսինքն որ Աստվածի երեք Որդիները գտնվում են Ճշմարտությունում:
    Իսկ խաչը այստեղ խորհրդանշում է ծառ, իսկ ծառը այդ Աստվածի ընտանիքն է: Իսկ, որ խաչը Православные, այդ նշանակում է, որ Աստվածի ընտանիքի մնացած անդամները գտնվում են Ռուսաստանում:
     Իսկ հիմա ուզում եմ տալ Իմ բացատրությունը թե, ինչ է նշանակում Православные բառը: Մենք, ասում ենք Ուղղափառներ, բայց Իմ կարծիքով Православные՝ Ուղղափառ չի նշանակում, այս բառը կազմված է «Право»  և «славные» բառերից:   «Православные», բառի մեջ «Право» բառը, այդ «իրավունք» բառն է, իսկ «славные» բառը, այդ «փառաբանել» բառն է, այսինքն Ռուս ժողովուրդը ասել է, « որ Մենք էլ իրավունք ունենք փառաբանելու կենդանի Աստվածին», այս նախադասությունից էլ դուրս է եկել Православные անվանումը: Իմ տատս ասում էր, որ Ուղղափառները, այդ Մուսուլմաններն են: Իմ տատի բոլոր պապերը ուղիղ գծով եղել են Աստվածի սուրբ ծառաները: Այսինքն, ինչպես Մարյամ Աստվածածինը, այնպես էլ Նա Ահարոնի ընտանիքից է սերվել:
                      
 
вверх^ к полной версии понравилось! в evernote


Вы сейчас не можете прокомментировать это сообщение.

Дневник ԻԼԻԿՈՎ ՏԻՐԱՄԱՅՐԸ (МАДОННА С ВЕРЕТЕНОМ) | Сандухт_Галстян - Загадочная женщина | Лента друзей Сандухт_Галстян / Полная версия Добавить в друзья Страницы: раньше»