Իսկ, Իմ երազում Օռ սարի փայլփլելը(փայլատակուպմը) այսպես եղավ: Հիմա սկսեմ նկարագրումը Լենինականի, այն մարդկանց համար ովքեր չեն եղել Լենինականում և նրա համար, որպեսզի հասկանալի լինի Իմ բացատրությունը:
Եթե գտնվում ես Լենինականում ապա միակ բանը որ տեսնում ես, այդ, այն է որ քաղաքը կլոր շրջապատված է լերկ սարերի շղթայով, այսինքն կարծես թե, այդ լերկ սարերը շուրջ պար են բռնել քաղաքի շուրջը:
Որքանով հիշում եմ արդեն երեկոյան կողմին մոտ էր, և Ես Մեր շենքի մի քանի հարևանների հետ շրջապատված Մեր բակում կանգնած զրույցում էինք: Ես կանգնած էի դեմքով դեպի Թուրքիայի կողմը, և հանկարծ անսպասելի երկնքից ահավոր մի աղմուկ լսվեց, այն նման էր տասնապատիկ անգամ ուժգնացված ամպրոպի, և կայծակի ձայներին:
Եվ առաջին իսկ վարկյաններին, այդ ահավոր աղմուկի հետ մեկ տեղ Սև ծովի կողմից(այսպես եմ բացատրում, որ հասկանալի լինի), Հայաստանի և Թուրքիայի սահմանի ամենաբարձր սարը, որ այդ Աստվածաշնչի Օռ սարն է, ուժգին պայթունի պես, գետինը դղրդալով Օռ սարի վրա կարծեմ երկնքից, ինչպես մի ահավոր ծովի ալիք, որ իրենից ներկայացնում էր հալված ոսկի, խփվեց Օռ սարի ամենաբարձր գագաթին: Եվ, Ես տեսա թե ինչպես է, այդ հալված ոսկին մակնիսական դաշտի պես՝ Օռ սարի բարձր գագաթից իջնում մյուս երկու սարերի վրա:
Իմ տեսիլքում Օռ սարը իրենից ներկայացնում էր երեք բարձրունքներից բաղկացած մի սար: Այսինքն Սև ծովի կողմից Օռ սարի ամենաբարձր գագաթն էր, հետո այդ բարձր սարից մի քիչ իջնում ես, սկսվում է երկրորդ սարը, իսկ հետո այդ երկրորդ սարից մի քիչ իջնում ես սկսվում է երրորդ սար:
Եվ, այդ սարերը ամբողջությամբ պատվեց ոսկով, և այն սկսեց այնպես փայլփլել որ կարծես թե, նրա փայլը երկինք էր հասնում, և այն տեսանելի էր ամբողջ Երկրագնդով մեկ: Նույնիսկ նրա փայլից ամբողջ Լենինականը ոսկեգույն գույնով ուժգնորեն լուսավորվեց, կարծես թե այդ ժամանակ քաղաքը հրդեհի մեջ լիներ:
Երբ երկնքից լսվեց այդ ահավոր աղմուկը, շենքերից և բակում գտնվող մարդիկ հանկարծակի գալով, վախից աղաղակելով սկսեցին խուճապի մատնվել: Ոմանք գոռում էին, որ երկրաշարժ է, ոմանք էլ պաժառ, իսկ ոմանք էլ, թե փախեք հրաբուխ է: Իսկ Ես Նրանց ճիչերի և աղաղակների ներքո ապշած և գամված Իմ տեղում նայում էի, այդ
հրաշք երևույթին:
Նրանց միջից միայն Ես էի որ չմատնվեցի խուճապի, որովհետև այդ ահավոր աղմուկի առաջին իսկ վարկյաններին, Ես երկնքից լսեցի Տեր Աստվածի ձայնը, որ Ինձ ասեց.« ՍաՖիյա, չվախենաս և չփախչես, այլ կանգնիր Քո կանգնած տեղը և ուշադիր նայիր Կասպ - Համասյա ճանապարհի կողմը: Հիմա կտեսնես թե ինչպես է կատարվելու Աստվածի գալը Երկիր»:
Եվ այդ րոպեին տեղի ունեցավ այն, ինչ արդեն Ես նկարագրեցի:
Հետո նորից Աստված Ինձ հետ խոսելով ասեց. «երբ կգա ժամանակը, այս մասին խոսիր Իմ ժողովրդի հետ, և Նրանց բացատրիր որ Տեր Աստվածի գալը Երկիր, այդպես է լինելու, երբ Օռ սարը կրկին կփայլփլի ուրեմն Աստված արդեն Երկրում է»:
Այս երևույթի մասին նաև նկարագրել է Հիսուսը Իր աշակերտներին: