Այս իրական երևույթը Ինձ հետ կատարվեց 1994 թվականի գարնանային ամիսների վերջում:
Իմ ամուսինը շինարար էր: Այդ տարվա, այդ ամիսներին Նա Իր բրիգադի անդամների հետ աշխատում էր Ռոստովի մարզի Կաշառ քաղաքում: Որպես լավ բրիգադիր և շինարար, Կաշառի մոտիկ գյուղերից մեկի նախագահը՝ խնդրեց Նրան, որ Իր համար Կաշառում կառուցեն երեք հարկանի տուն: Եվ միշտ ամբողջ բրիգադը ամեն շաբաթ երեկոյան տուն էին վերադառնում, իսկ կիրակի երեկոյան գնում էին Կաշառ:
Այդպիսի մի շաբաթ օր, երբ տուն եկան Իմ փոքր որդին՝ Հարությունը խնդրեց, որ իրեն էլ վերցնեն հետները Կաշառ, և հայրը նույն րոպեին համաձայնվեց: Իսկ Ես հակառակ սկսեցի առարկել, որովհետև, երբ եկան ամուսինս Ինձ ասեց որ արդեն 3 – րդ հարկի պատերն են շարում:
Այդ պատճառով էլ Ես վախեցա, որովհետև եթե Հարությունը հետները գնար, իսկ Նրանց աշխատանքի ընթացքում ով էր հետևելու Իմ որդուն:
Հարությունը, այդ ընթացքում հինգ տարեկան էր: Բնավորությամբ շատ կայտառ, աշխույժ և միշտ գտնվում էր շարժման մեջ: Այդ պատճառով էլ Ես չցանկացա որ Նա գնա Կաշառ, լավ գիտենալով որ Նա երբեք չի կանգնի ներքևում ու նայի թե, ինչպես են աշխատում հայրը և մյուսները: Նա անմիջապես անձամբ առաջինը կբարձրանա, այդ շինարարության պատերի վրա: Վախենում էի Աստված ոչ անի հանկարծ կնգնի և դժբախտություն կբերի:
Երբ, այս բոլորը բացատրի Իմ որդին Ինձ ասեց. – Մա, ինչ ուզում ես ասա Ես միևնույն է հետները գնալու եմ:
Եվ հայրը տեսնելով որդու պնդերեսությունը համաձայնվեց Նրան էլ հետները վերցնել Կաշառ, և չնայելով Իմ առարկությունը:
Անցավ մի շաբաթ: Իսկ Ես, այդ ամբողջ շաբաթվա ընթացքում կորցրի, Իմ հանգստությունը, միշտ գտնվելով վատ նախազգացմունքների մեջ: Իսկ, երբ եղավ ուշ շաբաթ երեկո, և Նրանք այդպես էլ չեկան: Այդ գիշեր Ես մտածմունքներից ընդհանրապես կորցրի Իմ քունը: Երբեմն էլ Ինքս Ինձ հուսադրում էի որ ոչինչ էլ չի պատահել, երևի շաբաթ օրը շատ ուշ են վերջացրել Իրենց աշխատանքը, և էլ չեն ցանկացել ուշ գիշերով ճանապարհ ընկնել: Ուրեմն կգան կիրակի առավոտյան:
Այդ կիրակի եկեղեցական ինչ, որ սուրբ տոնական օր էր լինելու: Եվ միշտ Իմ ամուսինը այդպիսի օրերին սովորություն ուներ հավաքել ամբողջ բրիգադի անդամներին, և Ռուս ու Հայ ծանոթներին Մեր տուն, որպեսզի անեն խորոված և ուրախանան: Այդ պատճառով էլ մի շաբաթ առաջ Նա խորովածի միսը պատրաստել և համեմունքները խառնել ու դրել էր սառնարանը, որպեսզի շաբաթ օր երբ կվերադառնան, անմիջապես սկսեն Իրենց ուրախությունը:
Իսկ, երբ եղավ կիրակի առավոտը, իսկ Նրանք այդպես էլ չեկան, Իմ անհանգստությունը ավելի շատացավ: Իմ սիրտը մղկտում էր վատ նախազգացմունքներից, և այդ առավոտյան թևաթափ եղած Ես չկարողացա ոչ մի բան ձեռնարկել:
Եղավ ցերեկվա ժամը մեկը, որոշեցի միացնել հեռուստացույցը, որպեսի մի քիչ շեղվեմ Իմ, այս մտքերից: Բայց չկարողացա նայել և անմիջապես անջատեցի հեռուստացույցը: Եվ անհանգիստ սկսեցի հետ և առաջ քայլել հյուրասենյակում հոգուս խորքում կրկնելով, այս խոսքեը. – «Աստված ջան, ինչու՞ է Իմ սիրտը, այդպես անհանգիստ, ինչու՞ Իմ սիրտը չի հանգստանում, այլ ավելին է ցավում վատ կանխազգացմունքներից: Խնդրում եմ Ձեզ՝ Աստված ջան օգնիր Իմ որդուն, որպեսզի Նրա հետ ոչինչ չպատահիի: Աստված ջան տուր Ինձ համաձայն Իմ սրտի, քանի որ Դուք գիտեք թե, Իմ սիրտը ինչի է ընդունակ, և ինչի ընդունակ չի: Խնդրում եմ փրկեցեք Իմ որդուն»:
Երբ Ես քայլելով հյուրասենյակով մեկ հետ և առաջ, Իմ հոգու ամբողջ խորքով աղերսելով, այդ խոսքերն էի բարձրաձայն հղում Աստվածին, Ես այդ րոպեներին նաև լավ գիտակցում էի, որ Նա՝ Ինձ լսում է:
Եվ հանկարծ Ես լսեցի Իմ գլխավերևում ուժեղ ձիու սմբակների ձայն: Երբ Ես լսեցի, այդ ձիու սմբակների ձայնը Իմ գլխավերևում, Իմ առաջին զգացմունքը եղավ մեծ զարմանք և զարմանքիս պատճառը, այն էր թե, ինչպե՞ս է ձին բարձրացել Մեր տան տանիքին, և թե ձին ի՞նչ է անում Մեր տանիքում:
Եվ, Ես ինքստինքյան գլուխս բարձրացրի վեր, որ նայեմ հյուրասենյակի առաստաղին: Եվ Իմ զարմանքը ավելի մեծ եղավ, երբ Ես չտեսա Մեր տան առաստաղը: Առաստաղի փոխարեն Ես տեսա անծայրածիր երկինքը, և այդ երկնքում մուգ գիշեր էր, որտեղ փայլփլում էին անհաշիվ աստղերը:
Եվ շատ հեռու աստղերի խորքից լսվում էր ձիու սմբակների ձայն: Ես մեծ զարմանքով նայեցի, այն ուղղությամբ, որտեղից լսվում էր ձիու սմբակների ձայնը:
Եվ հանկարծ Ես նկատեցի շատ հեռու աստղերի խորքում շարժվող մի կետ, որ շարժվում էր դեպի Իմ ուղղությամբ: Եվ, այդ կետը սկսեց շատ արագ կարգով մեծանալ, և Ես տեսա որ այդ կետը՝ Աղեղնավորն (КЕНТАВР) էր:
Երբ մի քանի րոպեից Աղեղնավորը երևաց ավելի պարզ, այդ
րոպեներին կարծես թե, Իմ աչքերի առջև բացվեց գաղտնի դուռը՝ դեպի Հին Հունական միֆի, այսինքն այդ րոպեներին Ես Իմ աչքերով տեսա ու զգացի որ, այդ Հին Հունական հեքիաթային միֆը Աղեղնավորի (КЕНТАВР) մասին հեքիաթ չի, այլ իրոք իրականություն է: Եվ, այդ Հին ժամանակների միֆը, Իմ աչքերի առջև կենդանություն առավ: Եվ, այդպես Ես մեծ հետաքրկրությամբ և զարմանքով անշարժ կանգնած Մեր հյուրասենյակի կենտրոնում, և հայացքս հառած արդեն գոյություն չունեցող Մեր տան առաստաղին նայում էի, այդ Աղեղնավորին (КЕНТАВР), թե ի՞նչպես է գիշերային, այդ աստղային երկնքի խորքից իջնելով գալիս դեպի Ինձ:
Սկզբի, այդ մի քանի րոպեներին, երբ ուշադրությամբ Ես նայում էի Աղեղնավորին, ապա Ես տեսա, զարմացա ու հասկացա, որ երկնքում հեռու – հեռո՜ւ աստղերի խորքում գոյություն ունի շատ перевал:
Որովհետև, այդ աներևույթ ճանապարհը Աղեղնավորի, որ իջնում էր աստղային երկնքի խորքից՝ նման էր զիգզագի: Նա գալիս էր դեպի Ինձ ոչ, թե ուղիղ գծով, այլ զիգզագի պես: Իսկ, երբ հասնում էր, այդ աներևույթ ճանապարհի աջ և ձախ կողմերի կիսաշրջաններին, ապա մի քանի վարկյան Աղեղնավորը անհետանում էր Իմ տեսադաշտից, այդ վարկյաններին լսվում էր, միայն սմբակների ձայնը և հետո նորից հայտնվում էր Իմ տեսադաշտում:
Աստղային երկնքի խորքից լսվող Աղեղնավորի սմբակների ձայնը, նման էր գեղեցիկ, խորհրդավոր և հեքիաթային մի երաժշտության:
Երբ ուշադիր հետևում էի Աղեղնավորին(КЕНТАВР) Ես, այդ րոպեներին ադեն մոռացել էի Իմ անհանգիստ վիճակի մասին: Հակառակ սկզբի րոպեներից, երբ Ես տեսա Աղեղնավորին սկսեց Իմ սիրտը ցավել Աղեղնավորի համար:
Տարածքը Իմ և երկնքի միջև նման էր 5մ հեռավորության: Իսկ, երբ Աղեղնավորը արդեն կանգնեց երկնքի եզերքին մոտ, շատ մոտ դեպի Ինձ: Եվ, Ես կարողացա արդեն մոտիկից նայել Նրան ամբողջությամբ և հետևել Նրա դեմքի դիմագծերին, Ես լցվեցի անհանգստությամբ և Իմ սրտի ցավը Աղեղնավորի հանդեպ ավելի մեծացավ: Այսինքն, այդ րոպեների առաջին Իմ զգացմունքը եղավ անսահման խղճահարություն հանդեպ Աղեղնավորին, և բողոքի ճիչը Իմ հոգու խորքում հանդեպ Աստվածին թե, ինչու է այդպիսին արարել Աղեղնավորին:
Որովհետև, ինչքան Ես երկար սկսեցի նայել Աղեղնավորին, այնքան սկսեց Իմ հոգին ավելի շատ փոթորքվել և ցավել Աղեղնավորի համար: Եվ, Ես գիտեի և զգում էի որ Աստված, այդ րոպեներին լավ գիտի և նաև տեսնում է թե, ինչ է կատարվում Իմ հոգու խորքում:
Եվ, այդ րոպեներին Ես սպասում էի, որ Աստված անձամբ Ինձ կպատասխանի, և Ես անպայման կլսեմ Նրա ձայնը, և Նա չի կարող անտեսել Ինձ, և երբ Նա Ինձ հետ կխոսի, ապա չկա Նրա համար արդարացում:
Որովհետև մի քանի մետր հեռավորության վրա, Իմ դիմաց կանգնել էր Աղեղնավորը, մինչև գոտկատեղը անսահման գեղեցիկ երիտասարդ, իսկ գոտկատեղից վար արդեն ոչ թե՞ մարդ էր, այլ մուլ էր: Որովհետև մուլը մի քիչ ցածր է ձիուց:
Նա սպիտակամորթ էր, խիտ կարճ կտրված սև ալիքաձև մազերով, մուգ կարի աչքերով, շատ երկար խիտ վեր թեքված թարթիչները, որ կպչում էին սև աղեղնաձև գեղեցիկ հոնքերին, և նուրբ գեղեցիկ դեմքի վրա ուներ ուղիղ նեժնի քիթ, և վարդագույն մի քիչ լիքը գեղեցիկ շուրթեր և կլոր գեղեցիկ подбородок:
Նրա մերկ ուսերից և մկանոտ ձեռքերից և կրծքից գալիս էր ուժեղ արիություն: Իսկ կուրծքը մինչև գոտկատեղը պատված էր խիտ գանգուռ մազերով, որ տալիս էր Նրա դեմքին ավելի արիություն: Իսկ ձեռքերի մեջ ուներ բռնած սև գեղեցիկ նետ ու աղեղ:
Նա, այնքան գեղեցիկ էր որ Ես զմայլված Նրա գեղեցկությամբ, և մտովի գնահատելով Նրա գեղեցկությունը, միաժամանակ խորը հիասթափություն, ափսոսանք և խորը ցավ զգացի:
Երբ, Նա սկսեց Ինձ հետ խոսել, Նրա խոսքերի իմաստը Ինձ չհասավ, որովհետև, այդ րոպեներին Ես գտնվում էի վատ ապրումների մեջ: Թե, ինչու է Աստված արարել Աղեղնավորին կես մարդ, և այդ րոպեներին Աստվածի, այդ արարչությունը Ես համարում էի դաժանություն, և աններելի:
Երբ Ես հասկացա, որ Աղեղնավորը սկսեց Ինձ հետ խոսել резки ձայնով, և զարմացած ուշադիր նայեցի Նրա աչքերի մեջ, որպեսի հասկանամ թե, ինչու է այդ տոնով Ինձ հետ խոսում, ապա Ես հասկացա որ Նա գիտի, այդ րոպեների Իմ ամբողջ մտքերը և զգում է Իմ հոգու փոթորքված վիճակը:
Նրա այդ տոնով խոսելը, Ինձ սթափեցրեց Իմ մտքերից և նոր, այդ րոպեներին հասկացա որ Աղեղնավորը Ինձ հետ խոսում էր Ռուսերեն լեզվով: Եվ Նա Ինձ ասեց.
Շարունակելի...