- Տիրուհի տեսնելով, այս շաբաթվա Ձեր անհանգիստ վիճակը, և հետո երբ արդեն Դուք այսօր Ձեր հոգու խորքում ցանկացաք Աստվածից իմանալ թե, ինչ է կատարվում Կաշառում և Ձեր որդու հետ, այդ պատճառով էլ Ես այստեղ եմ:
Մի անհանգստացեք արդեն ամեն ինչ լավ կլինի, և Հարությունի հետ էլ ոչինչ չի պատահի: Ձեր ամուսինը այսօրվա սուրբ տոնական օրը ցանկացավ անցկածնել Կաշառում: Կաշառի ադմինիստրացիայի քարտուղարի և մի քանի գյուղերի նախագահների հետ խորոված են արել, իսկ հիմա Ձեր ամուսինը Հարությունի հետ, այդ լճի ափին գտնվող ծառի հովին հանգստանում է:
Չգիտեմ թե, ինչու չցանկացա հավատալ Աղեղնավորի խոսքերին և սկսեցի առարկել որ, այդ բոլորը ասում է Ինձ, միայն հանգստացնելու համար:
Եվ, երբ Աղեղնավորը տեսավ որ Ես չեմ հավատում Իր խոսքերին, Նա Ինձ ասեց.
- Այդ դեպքում Տիրուհի էլ մի նայիր Ինձ դեպի երկինք, այլ Ձեր գլուխը դարձրեք և նայեք Ձեր դիմացը:
Եվ Նա մատնացույց արեց թե որտեղ:
Ես Իմ հայացքը իջեցրի վար և թիկունքով դարձա աղեղնավորի կողմը, իսկ հայացքս կանգնեցրի(հառեցի) այնտեղ, որտեղ մատնացույց էր արել Աղեղնավորը: Աղեղնավորի մատնացույց արած տեղում պետք է լիներ Մեր հյուրասենյակի դուռը, որ ելքն էր մյուս սենյակի, և դռա երկու կողմերում՝ պատերը:
Երբ Ես նայեցի այդ կողմի վրա, ապա Ես չտեսա ոչ հյուրասենյակի պատը, ոչ դուռը և ոչ էլ մյուս սենյակը: Այս բոլորի փոխարեն Ես տեսա միայն գեղեցիկ մի բնություն, և բնության գրկում մի փոքր լիճ, իսկ լճի ափին շատ մոտ մի առհելի верб –ի ծառ, և այդ վերբի ճյուղերը լացող ուռենու ճյուղերի պես խոնհարվել էին դեպի գետին:
Եվ Ես տեսա թե, ինչպես է Իմ ամուսինը լավ խմած վիճակով հանգիստ քնած, այդ ծառի տակին, իսկ մեջքով հենված է ծառի բնին: Իսկ վերբի ճյուղերը որ հասնում էին մինչև գետին՝ քամուց մի քիչ օրորվելով հով էին անում Նրան:
Իսկ Հարությունը հորից հեռու միայնակ մի քիչ մտնելով ջուրը, լճի եզրին ավազով խաղում էր:
Երբ Ես տեսա Իմ որդուն, Ես միաժամանակ և հանգստացա որ Նրան տեսնում եմ ողջ և առողջ, և սկսեցի անհանգստանալ, այն մտքից որ հանկարծ Նա չմտնի ջուրը խեղտվի, քանի որ Նա երբեք չէր եղել ջրի ափին և նույնիսկ լող տալ չգիտեր:
- Տիրուհի, ինչպես տեսնում եմ արդեն Դուք հանգստացաք: Եվ Հարությունի համար էլ մի վախեցիր, իմացիր որ, այն պահին, երբ Դուք կանխազգալով չարիքը, և Ձեր ամբողջ հոգով խնդրեցիք Տեր Աստվածին, որպեսզի Նա օգնի Ձեր որդուն: Այդ պահից Դուք՝ Ձեր խնդրանքով Նրա գլխից հեռացրիք դժբախտությունը, հիմա տեսնում եք, որ ոչ թե պատից էր պետք վախենալ, այլ այս լճից:
- Այդ պատճառով էլ Տեր Աստվածը խնդրեց Ինձ, որպեսզի Ձեզ փոխանցեմ Նրա խոսքերը, որ Ձեր որդու հետ ոչինչ չի լինի, անձամբ Եվհովա Աստվածի Սուրբ Հոգին կհետևի Նրան: Եվ նրանք երկու օր հետո արդեն տանը կլինեն, որովհետև Նրանց մնացել է միայն երկու օրվա աշխատանք:
Եվ Ես Իմ հայացքը կտրելով Հարությունից, արդեն հավատալով և լիովին հանգստացած ուրախ ժպիտով դարձա դեպի Աղեղնավորը, և միայն արդեն, այդ պահին Ես հասկացա որ Նա Ինձ դիմում է, միայն Տիրուհի խոսքերով:
Ես զարմացած հայացքով նայեցի Նրան չհասկանալով, այս խոսքի իմաստը, որովհետև գիտենալով որ Տիրուհի չեմ, և հետո Իմ նախապապերը երկուս ու կես հազարամյակներից ավել է արդեն անցել, ինչ Նրանք եղել են թագավորներ: Աղեղնավորը, ինչու է Ինձ ասում Տիրուհի:
- Տիրուհի, Ինձ այսօր Աստված ուղղարկել է Ձեզ մոտ երկու պատճառով, առաջինը՝ որ Ձեզ ցույց տամ, որ Հարությունի հետ, էլ ոչինչ էլ չի պատահի, որպեսզի Դուք հանգստանաք: Եվ երկրորդ՝ Ձեզ հիշեցնեմ, թե իրականում ո՞վ եք Դուք, և ինչ պարտականություններ դեռ ունեք կատարելու:
Այդ պատճառով Էլ Եվհովա Աստվածը ուզում է, որ Դուք մտածեք և հիշեք թե, ինչպես 1991 թվականին եղաք Տեզերքում, և այնտեղ Ձեզ ինչ ասեց Եվհովա Աստվածը: Եվ նաև հիշեք Ձեր կլինիկական մահը: Եվ, այդ կլինիկական մահվան ժամանակ Ձեզ, ինչ ասեցին, Եվհովա Աստվածը, 24 սուրբ ծերերը և մյուս բոլոր ժողովուրդները: Դուք նույնիսկ մոռացել եք որ Նրանք բոլորն էլ դիմել են Ձեզ Տիրուհի, կամ Մեծ Կին անունով: Եվհովա Աստվածը ասում է. – որ Դուք չեք ուզում մտնել, այդ խոսքերի իմաստի մեջ, այլ, այդ խոսքերի իմաստը Ձեզանից հեռացնում եք: Եվ իմացեք որ Ձեր, այդ արարքը թեթևամտություն է: Այդ պատճառով էլ Ես եկել եմ այստեղ, որպեսզի մեկ անգամ ևս հիշեցնել Ձեզ՝ այդ մասին:
Այդ պատճառով էլ Տիրուհի դարձեք և նայեք, այն ուղղությամբ, որտեղ մի քիչ առաջ էիք նայում: Եվ Ես դարձա ու նայեցի, այդ ուղղությամբ: Այս անգամ արդեն Ես չտեսա, այդ գեղեցիկ բնությունը և լիճը: Լճի և բնության փոխարեն Ես տեսա ընդարձակ մի պատ, և այդ պատի մեջ տեղում, ինչպես տիռում է լինում, մի թիրախ: Եվ, այդ թիրախը իրենից ներկայացնում էր կլոր մի շրջագիծ, որտեղ գրված էին մի քանի բառեր, որ իրարից անջատված էին ստորակետներով: Եվ ամեն մի բառը գրված էր Ռուսերեն լեզվով:
Ես զարմացած չհասկանալով թե Աղեղնավորը, ի՞նչ է ուզում Ինձանից ցանկացա, որ գլուխս թեքեմ դեպի Իր կողմը: Բայց Նա անմիջապես կանխեց առարկություն չընդունող հրամայական ձայնով:
- Տիրուհի մի նայեք Ինձ, այլ ուշադիր կարդացեք թիրախի վրայի գրված բառերը: Որտեղ Ես նետը կարձակեմ աղեղից, ապա Ես ուզում եմ որ Դուք կարդաք այն, և լավ խորանաք այդ բառերի իմաստի մեջ:
Եվ Ես ուշադիր նայեցի, այդ բառերով թիրախին: Եվ չգիտեմ թե, ինչու՞ սկսեցի կարդալ շրջագծի ներքևի մասից՝ աջից դեպի ձախ, թագավոր, վեզիր, աստղագետ, գրող, ֆիզիկ, մատեմատիկ, կոմպոզիտր, մարգարե: Իսկ, երբ հասա այս բառերին որտեղ մեծատառ գրված էր մեկից երեք բառ, որ լրացնում էին մեկը մյուսի իմաստը, Прорицательница – Царица – Богиня: Հանկարծ Աղեղնավորի նետը սուրալով Իմ գլխավերևով մտավ, այս բառերի միջև:
Այս անգամ դեռ չէի հասցրել զարմանալ, երբ նորից լսեցի Աղեղնավորի առարկություն չընդունող հրամայական ձայնը, որ Ինձ էր դիմում:
- Այո, Տիրուհի, այդ երեք բառերը միասին արտահայտում է, միայն մի իմաստ: Այդ պատճառով էլ տեսնու՞մ եք, չկա ստորակետ այդ բառերի միջև, այլ, այդ բառերի միջում դրված է միայն գիծ, և նոր երրորդ բառից հետո, միայն դրված է ստորակետ որ նշանակում է վերջ, այդ բառերին: Իսկ հիմա Եվհովա Աստվածը ուզում է, որ Դուք լրջորեն մտնեք, այդ բառերի իմաստի մեջ, և նոր կհասկանաք թե, ո՞վ եք Դուք: Եվ լրջորեն մտածելով հասկացե՛ք, որ սա կատակ չի:
Ես միայն Նրա, այս խոսքերից հետո դարձա Աղեղնավորի կողմը և նայեցի Նրան: Եվ Նա Ինձ ասեց.
- Տիրուհի, հաջորդ անգամ, երբ կզգաք Մեր կարիքը, միայն սրտանց ցանկացեք և այս անգամ արդեն Ձեզ մոտ, հաճախակի կգա Հիսուս Քրիստոսը: Հիշե՛ք, որ այդ մասին Ձեզ խոստացել էր Եվհովա Աստվածը, Ձեր կլինիկական մահվան ժամանակ:
Իսկ Իմ մասին մեք մտածեք Ես իրականում այդպիսին չեմ: Լավ նայեք Իմ դիմագծերին հետո, երբ կմտածեք, ապա կհասկանաք թե ով եմ Ես, և կհասկանաք թե, ինչու Աստված Ինձ ուղղարկեց Ձեզ մոտ Աղեղնավորի տեսքով:
Եվ հետո խոնհար գլուխ տալով դարձավ և արագ կարգով անհետացավ, այդ անհաշիվ աստղերի խորքում:
Եվ, այդ րոպեին՝ երբ Իմ տեսադաշտից Աղեղնավորը անհետացավ գիշերային երկինքը չքացավ, և Ես նորից տեսա Իմ տան առաստաղը: Իսկ երկու օր հետո, ինչպես Աղեղնավորն էր ասել, Իմ ամուսինը և որդին ամբողջ բրիգադի հետ ընդմիշտ տուն վերադարձան: Որովհետև արդեն կառուցել էին, այդ տունը:
Երբ, այդ օրը Իմ ամուսինը ներս մտավ, Ես անմիջապես նեղացած բարձր ձայնով մի ամբողջ խոսքերի հեղեղ թափեցի նրա գլխին թե, ինչու էիր Կաշառում, լճի ափին՝ ծառի տակ խմած հանգիստ ծառի բնին հենված քնել: Իսկ Հարությունին թողնել Քեզանից հեռու լճի ափին: Իսկ Դու հասկանում ես որ, այդ օրը քիչ էր մնում որ Հարությունը լճում խեղտվեր: Իսկ չէիր կարող հանուն երեխայի, այդ օրը չխմել և լինեիր ուշադիր:
Եվ դեռ Իմ վերջին խոսքերը բերանումս, Նա լավ բարկացած սկսեց բղավել թե, այդ ով է համարձակվել, այդպես արագ գալ Մեր տուն, և ամեն ինչ Ինձ ասել: Եվ ցանկացավ որ Ես տամ Նրա անունը:
Իսկ Ես ասեցի որ Ինձ Աստված է ասել, և Իմ, այս խոսքերը Նրա մեջ կատաղություն առաջացրեց: Այդ պատճառով էլ ավելի կատաղելով պահանջեց, որ Ես տամ այդ մարդու անունը: Երբ Ես Նրան ասեցի լավ մտածիր, իսկ ով կարող էր Ինձ որևիցէ մի բան պատմել, երբ բոլորդ էլ եղել եք միասին: Եվ կարծես թե, այդ պահին Իմ վերջին խոսքերը հասավ Նրա գիտակցությանը, և մի պահ լռելով քարացած և զարմացած Ինձ հարցրեց, այդ դեպքում չեմ հասկանում ով է եկել Մեր տուն և ամեն ինչ պատմել Քեզ:
Եվ Ես բացատրի թե, ինչ է կատարվել Ինձ հետ: Իմ, այս խոսքերից հետո նոր Նա Ինձ հասկացավ, և միաժամանակ վախեցած և ապշած Ինձ էր նայում էլ չկարողանալով Ինձ որևիցէ մի բան ասի:
Իսկ, այս դեպքից մի ամիս անց, երբ Ես առաջին անգամ կարդացի Ռուսերեն լեզվով գրված Աստվածաշունչը, որովհետև Եվհովա Աստվածը 1991թվականին, երբ Ինձ Իր հետ վերցրել էր Տեզերք, Նա Ինձ ասել էր, որպեսզի Ես կարդամ Ռուսերեն լեզվով գրված Աստվածաշունչը, քանի որ Աստվածաշունչի գաղտնիքը թաքնված է Ռուսերեն լեզվով գրված Աստվածաշնչի մեջ:
Եվ դրանից հետո, ինչպես արդեն Ինձ ասել էր Աղեղնավորը, և Իմ կլինիկական մահվան ժամանակ Եվհովա Աստվածը, երբ Ես զգում էի Հիսուսի կարիքը՝ կիսաձայն շշնջալով ասում էի, «Հիսուս Քրիստոս՝ Աստվածի Որդի խնդրում եմ արի», և մի քանի րոպե հետո Իմ այգու վերևում, օդում կանգնում էր թռչող ափսեն և Հիսուս Քրիստոսը կամանց առանց, որևէ մի հենակետի իջնում էր Իմ այգի:
Եվ, այդպես Ինձ հետ սկսեց հանդիպել Հիսուս Քրիստոսը, և միշտ էլ Նա տալիս էր Ինձ հուզող հարցերի պատասխանները: