ԹԵ ԻՆՉՊԵՍ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 3- Ի ԳԻՇԵՐԸ
ԵՎՀՈՎԱ ԱՍՏՎԱԾԸ ԵԿԱՎ ՄԵՐ ՏՈՒՆ, ԻՆՁ ԱՅՑԻ
1993 թվականի հունվարի 3 - ի օրը, Ես ծանրաբեռնված էի տնային աշխատանքներով, այսինքն երկու ամիս Իմ տունը լեփ – լեցուն էր ամուսնուս հարազատներով: Եվ Ես առավոտից իրիկուն միայն Նրանց համար սեղան էի գցում ու հավաքում, և այդ երկու ամիսների ընթացքում Ես չկարողացա ոչ պատուհանները սրբել, և ոչ էլ սպիտակեղենը լվացնել:
Միայն հասցնում էի մի թեթև տուն մաքրել և գունավոր հագուստները լվացնել, իսկ ամբողջ Իմ ժամանակը անցնում էի տարբեր կերակուրներ պատրաստելու և ամանները լվացնելու վրա: Քանի որ Նրանք ամեն օր առավոտից իրիկուն սեղանի շուրջը նստած ուտում և խմում էին:
Եվ վերջապես հունվարի 3 – ի առավոտյան Իմ, այդ ութ տղամարդ հյուրերը 2 – 3 օրով տանից գնացին տարբեր ուղղություններով: Եվ Ես, այդ առավոտ սկզբից սկսեցի սրբել պատուհանները, լվացրի վարագույրները, և հավաքված սպիտակեղենը, իսկ գիշերվա 3 – ի կողմ նոր Ինձ հաջողվեց սրբել հատակը:
Իմ երեք երեխաներս և ամուսինս վաղուց արդեն քնած էին, և Ես ժամը 3. 20 նոր պառկեցի Իմ անկողնում:
Իմ տունը մի հարկանի էր և բաղկացած էր չորս սենյակներից: Եվ Իմ տան պատուհանները մեծ էին, և հյուրասենյակը ուներ երկու մեծ պատուհաններ: Եվ, այդ երկու պատուհանների տակ դրված էին երկու բարձր մահճակալներ, իսկ երկու մահճակալների մեջ տեղում դրված էր հեռուստացույցը: Մի մահճակալի վրա քնում էր Իմ ամուսինը, իսկ մյուսի վրա Ես և Իմ փոքր որդին:
Եվ միշտ գիշերները երրորդ սենյակի լույսը միացած էի պահում, և այն լուսավորում էր բոլոր սենյակները: Երբ Ես մտա անկողին Իմ հեռուստացույցը դեռ միացած էր, և Ես սովորություն ունեյի քնել դեմքով դեպի պատուհանը:
Այդ ամիսներին Իմ առողջական վիճակը նույնպես վատացել էր, և այս դեպքից երեք ամիս անց Ինձ վիրահատեցին: Այդ պատճառով էլ, այդ օրվա ծանրաբեռնված աշխատանքից հետո Ես այնքան էի հոգնել, որ երբ Ես գլուխս դրի բարձին անմիջապես աչքերս սկսեցին փակվել: Երբ հանկարծ Ես լսեցի ոտնաձայն, և կիսաքուն Ես գլուխս թեքեցի, այդ ձայնի կողմը ու տեսա, որ հյուրասենյակ մտավ Եվհովա Աստվածը: Չնայած տեսնելով, որ Նա Եվհովա Աստվածն է, բայց Ես գլուխս շրջեցի և ի վիճակի չլինելով անզոր սկսեցի կիսաքուն քնել, կարծես թե, այդ րոպեներին նաև Ես կորցրել էի Իմ մտածելու ընդունակությունը: Ես, այդ պահին արդեն անկարող էի աչքերս բացել, բայց կիսաբաց աչքերիս տակից Ես տեսա թե, ինչպես Եվհովա Աստվածը եկավ և կանգնեց Իմ մահճակալի կողքին, և հակվելով դեպի Ինձ փորձեց արթնացնի Ինձ:
Իսկ Ես անկողնում պարկած էի աջ կողքիս վրա, և երկու ձեռքերս էլ խաչել էի կրծքիս վրա: Նա Իր երկու ձեռքերը հպելով Իմ ձեռքերին սկսեց զգույշ շարժել ասելով.
– Սանդուխտ մի քնիր արթնացիր, այդ Ես եմ Եվհովա Աստվածը:
Իսկ Ես կիսափակ աչքերով և կիսաքուն պատասխանեցի.
– Գիտեմ, ինչ կլինի թող քնեմ:
– Ոչ, Սանդուխտ արթնացիր:
Իսկ Ես արդեն նվազ ձայնով ասեցի.
– Լավ, ինչ կլինի Ես քնել եմ ուզում:
Իսկ երրորդ անգամ արդեն Եվհովա Աստվածը մի քիչ ուժգնորեն շարժելով Իմ ձեռքերը, և ձայնը մի քիչ բարձրացնելով, Ինձ հետևյալ խոսքերը ասեց.
- Սանդուխտ, դե վերջապես արթնացի՛ր Ես տեղյակ եմ, որ Դու ամբողջ օրը եղել ես ոտքի վրա, որ նոր ես մտել անկողին, և շատ ես հոգնած և Դու վատ ես Քեզ զգում: Սանդուխտ, Քեզ շատ կարևոր բան եմ ասելու, դե վերջապես արթնացի՛ր:
Եվ Ես Նրա մի քիչ բարձր տոնից սթափվելով ցանկացա անկողնուցս բարձրանալ, բայց Նա Իր ձեռքը Իմ ուսին դնելով, որպեսզի Ինձ չթողնի բարձրանամ անկողնուցս Ինձ ասեց.
– Պետք չի, որ Դու բարձրանաս անկողնուցդ, Դու միայն Ինձ լսիր և Քո պարկած տեղից պատուհանից դուրս նայիր, որովհետև այդ դիրքով Դու լավ կտեսնես երկինքը:
Նրա, այդ խոսքերից հետո երբ Ես լիովին ստափվեցի նոր նկատեցի, որ Եվոհա Աստվածի հագինը սև կոմբինիզոն է, և այն քիփ նստած էր Նրա գեղեցիկ մարմինին՝ ընդգծելով Նրա առնական և ատլետիկ մարմինը: Իսկ կոմբինիզոնի վրա գոտկատեղում կապված էր մի լայն չերվոնից գոտի, իսկ գոտու ամրակապը փորի կենտրոնական մասում մի լայն շրջան էր, որի վրա պատկերված էր վսելեննին, այսինքն Տեզերքը: Իսկ գոտին մեջքի հատվածում այն մի քիչ նեղանում էր:
Երբ Եվհովա Աստվածը տեսավ, որ Ես արդեն քնից լիովին սթափվել եմ, Իմ մահճակալի կողքից անցավ դեպի Իմ գլխավերևը, որտեղ մահճակալի գլուխն էր և երկու ձեռքերը խաչելով արմունկներով հենվեց մահճակալի գլխին: Եվ ասեց որ Ես Իմ գլուխը չթեքեմ դեպի Իրեն, այլ պարկած վիճակով նայեմ պատուհանից դուրս դեպի երկինք:
Եվ քանի որ, այդ օրը Ես սրբել էի պատուհանները և լվացրել էի վարագույրները, այդ պատճառով էլ Իմ պատուհանները վարագույրներով ծածկված չէին, և շատ լավ Իմ մահճակալից տեսնում էի երկինքը:
Երբ Եվհովա Աստվածը Ինձ ասեց, որ երկնքին նայեմ Ես, այդ պահին տեսա որ երկինքը, այդ օրը մուգ վառ կապույտ գույն ուներ, և երկինքը փայլատակում էր անհամար աստղերով:
Հետո Եվհովա Աստվածը Ինձ ասեց.
– Տեսնում ես երկնքի այն լուսավոր շառը:
- Այո, այդ լուսինն է:
Նա Իմ գլխավերևից մատնացույց անելով դեպի պատուհանը Ինձ ասեց, որ Ես նայեմ ոչ թե պատուհանի ձախ կողմի երկնքին, այլ նայեմ աջ կողմը: Երբ նայեցի այդ կողմը, ապա Ես երկնքում տեսա լուսնի նման մի լուսավոր շառ, որի տրամագիծը կրկնակի անգամ մեծ էր լուսնից: Եվ այդ լուսավոր շառը չուներ լուսնի նման սև բծեր:
Եվհովա Աստվածը նորից մատնացույց անելով, այդ շառը ասեց, որ ուշադիր նայեմ նրան:
Շարունակելի...