• Авторизация


Без заголовка 13-06-2012 20:30 к комментариям - к полной версии - понравилось!


 

 
     Երբ ուշադիր նայեցի  շառին հանկարծ, այդ շառը սկսեց լույսի կայծակնային արագությամբ ֆռալ, և  մի քանի վարկյան հետո, այդ մեծ լուսավոր շառից առանձնացավ, այդ շառից փոքր շառ, հետո նորից, այդ երկրորդ շառից առանձնացավ երրորդ շառը, որ փոքր էր երկրորդ շառից: Եվ իրար հաջորդականությամբ մնացին կանգնած(կախված) երկնքում:
     Երբ Ես դեռ զարմացած նայում էի, այդ երեք լուսավոր շառերին Եվհովա Աստվածը ասեց. 
    - Սանդուխտ, այդ շառերը որ երեքն են՝ այդ Երրորդությունն է: Այսինքն առաջին մեծ շառը խորհրդանշում է Ինձ, և նշանակում է որ ամբողջ Վսելեննովը չկա մեկը, որ Իր դիրքով հավասար լինի Ինձ: Իսկ երկրորդ շառը, որ փոքր է առաջինից, այն խորհրդանշում է Իմ Որդիներին և Նրանք Իրենց դիրքով փոքր են Ինձանից, այսինքն Հայր Աստվածից: Իսկ երրորդ շառը, որ փոքր է երկրորդից, այդ շառը խորհրդանշում է ամբողջ մարդկությանը, այսինքն բոլոր այն մահացած մարդկանց, որոնք հարություն են առել և ապրում են Իմ Արքայությունում, այսինքն Սատուրնում: Եվ Նրանք բոլորը Իրենց դիրքով ցածր են Իմ Որդիներից:  Երրորդ շառը որ նշանակում է Հոգուն Սրբոցը, նաև խորհրդանշում է, ոչ միայն մեռած և հարություն առած մարդկանց, այլ նաև խորհրդանշում է Երկրագնդի ամբողջ մարդկությանը: 
     Շարունակելով Իր խոսքը Եվհովա Աստվածը Ինձ ասեց.
 - Շուտով Երկրագնդի ամբողջ մարդկությանը վերցնելու եմ Իմ Մոլորակը: Ճիշտ է, այդ «ԴԵՊՔԵՐԻ» սկիզբը նախորոք ծրագրված էր 1998 թվականի համար, բայց այն կտարածվի մինչև 11 – 12 թվականները:
    Երբ, այս մասին իմացա Ես հարցրի Նրան.
 -  Ուրեմն, պետք է ապրենք միայն այս մի քանի տարին: 
     Նա Ինձ ընդհատելով ասեց. 
 – Ոչ, ինչպես ապրել եք, այդպես էլ կապրեք՝ կյանքը կնթանա իր հունով: Մինչև այդ օրը, ում ինչ ճակատագիր է գրված, այդպես էլ լինելու է: Իսկ հիմա նորից նաիր երկնքին, տեսնում ես, այդ շառերը: 
   Երբ նորից Ես նայեցի երկինք, ապա տեսա որ  Իմ ամբողջ տեսադաշտը պատված էր մեծ շառերով: Եվ ինչպես առաջին շառը լույսի կայծակնային արագությամբ ֆռաց, և նրանից դուրս եկավ երկու տարբեր տրամագծերով շառեր: Այս շառերն էլ նույն կերպ սկսեցին ֆռալ, և ամեն մի շառից նորից դուրս եկան երկու տարբեր շառեր, և այս անգամ երկնքում արդեն ասեղ գցելու տեղ չկար:
    Հետո Եվհովա Աստվածը շարունակելով Իր խոսքը Ինձ ասեց.    
 -  Սանդուխտ մոտավորապես 18 – 19 տարի հետո, անսպասելի բոլորի համար մի գիշեր հանկարծակի Երկրագնդի երկինքը, այսպես կպատվի անհամար շառերով, այսինքն Իմ Տեզերանավերով: Եվ նրանց միջից Իմ Որդիների հետ, դուրս  կգան երկրորդ անգամ վերածնված, այսինքն մեռած և հարություն առած մարդիկ, և ամեն մեկը կմտնի Իր հարազատի տունը:
 - Սանդուխտ, երբ մարդիկ կտեսնեն Իրենց վերածնված հարազատներին, ճիշտ է սկզբից  վախից կքարանան և Իրենց աչքերի տեսածներին չեն հավատա: Բայց հետո կհասկանան ամեն ինչ, և ուրախությունից արցունքակալված աչքերով կգրկախառնվեն միմյանց հետ: Եվ գրկախառնվելուց հետո, Նրանք Իրենց հարազատներին կասեն որ եկել են Իրենց հետևից, և ամեն մի վերածնված մարդը, որ մտել է Իր հարազատի տունը, Իր բոլոր հարազատներին կնստացնե Իր իսկ եկած Տեզերանավը և միասին կթռչեն Իմ Արքայությունը, այսինքն Սատուրն: 
   - Սանդուխտ Իմ Արքայությունում նոր արդեն մարդիկ կապրեն առողջ և ուրախ, երջանիկ և անհոգ կյանքով: Եվ, այդ կլինի վերջին Ոսկյա հավերժական դարաշրջանը: 
      Երբ, այս ամենը լսեցի և տեսա Իմ աչքերով, Ես ցանկացա որ Իմ ամուսինն էլ, այս բոլորը  տեսնի: Եվ Ես բարձրանալով նստեցի Իմ անկողնում, և Եվհովա Աստվածին ասացի, որ ուզում եմ Իմ ամուսնուն արթնացնեմ, որպեսզի Նա էլ կարողանա տեսնել Ձեզ, ինչպես նաև շառերը:          
     Իսկ Նա Ինձ ասեց. 
–  Նրան մի արթնացրա, Ես չեմ ուզում որ Նա Ինձ տեսնի, որովհետև դեռ Նրա ժամանակը չի եկել: Այն ինչ վերուստ որոշված է, այդ Քեզ համար է, այլ ոչ Նրա համար: Եթե ուզում ես որ Նա իմանա, ապա երբ կգա ժամանակը Նրան կասեք այն, ինչ տեսաք ու լսեցիք:
     Իսկ Ես պնդելով Իմը, Նրան ասեցի որ Ես ուզում եմ, որպեսի Իմ ամուսինը անպայման այս բոլորը Իր աչքերով տեսնի ու իմանա: Եվ չենթարկվելով Նրան բարձրաձայն սկսեցի ձայն տալ.
 – Արա՜մ,  ...
   Բայց ապարտյուն, ոչ մի ձայն: 
   Եվ այստեղ Եվհովա Աստվածը ասեց.
 –  Սանդուխտ միևնույն է Նա չի արթնանա, քանի որ Նրան և երեխաներիդ խորը քուն եմ տվել, որպեսզի կարողանամ Քեզ հետ խաղաղ զրույցել, որովհետև դեռ շատ կարևոր խնդիրներից պետք է Քեզ հետ խոսեմ և քննարկեմ: Այս ամենը քննարկելուց հետո նոր Ես Քեզ ցույց կտամ թե, ինչ է կատարվում Քո օրգանիզմում, որովհետև Դու շատ լուրջ հիվանդ ես և Քո մոտ մի քանի հիվանդություն կա: Այդ պատճառով էլ ուզում եմ Քեզ ցույց տալ, քո բոլոր հիվանդ օրգանները, որպեսզի նրանց մասին լավ պատկերացում ունենաս նոր դրանից հետո Ես կառողջացնեմ Քեզ, բայց մինչ այդ պետք է Ինձ լսես:
    Իսկ Ես ձեռքս թափահարելով Նրան ասի դեռ դրա ժամանակը չի, ինչպես ապրել եմ այդպես էլ դեռ կապրեմ, Ինձ միայն մի բան է հիմա հետաքրքրում, որ ամուսնուս արթնացնեմ, որպեսզի կարողանա Ձեզ տեսնել, ինչպես նաև տեսնի այդ շառերը:
   Նա նորից ցանկացավ կանգնեցնել ինձ, բայց Ես Նրան չլսելով շատ բարձրաձայն նորից տվեցի ամուսնուս անունը:
    Իսկ Եվհովա Աստվածը, այդ պահին ցանկանում էր հասկացնել Ինձ, որ եթե Նա զարթնի էլ, միևնույն է Նա ոչինչ չի տեսնի: Եվ Ես չլսելով Նրան, երրորդ անգամ արդեն այնպես թնդացի, որ Մեր տան միջնապատերը և պատուհանները, կարծես թե դղրդածին իմ թնդացող ձայնից: Եվ Նա Իմ ձայնից խիստ վախեցած, դեռ քնատ օդում ձեռքերը թափհարելով վեր թռչելով նստեց անկողնում չհասկանալով թե, ինչ է կատարվում Իր շուրջը, սկսեց աչքերը տրորելով հարցնել Ինձ թե, ինչ է պատահել:  
    Ես մատնացույց անելով պատուհանը Նրան շտապեցրի, որպեսզի Նա պատուհանից նայի երկնքին, բայց Նա ոչինչ չհասկանալով Ինձ նայելով հարցրեց թե, ինչ է պատահել: Եվ ես Նրան նորից շտապեցնելով ասեցի, որ Ինձ մի նայիր, այլ երկնքին նայիր, տեսնում ես երկնքի շառերը, երբ Ես ավարտեցի Իմ վերջին խոսքերը, և նայեցի երկնքին ապա Ես այնտեղ էլ ոչինչ չտեսա: Եվ նեղանալով Նրա վրա ասեցի, մինչև Քեզ արթնացրի թռչող ափսեներն էլ անհետացան: Նա էլի ոչինչ չհասկանալով դեռ ահաբեկված նայում էր Ինձ:
    Հետո Նրան ասեցի, գոնե հիմա նաիր այս կողմը, տեսնում ես Եվհովա Աստվածին, երբ այս խոսքերը ասեցի, նաև մատնացույց արի Եվհովա Աստվածին: Եվ, այդ պահին Եվհովա Աստվածը ինձ ժպտալով ասեց.
    -   Սանդուխտ, միևնույն է Նա Ինձ ոչ կարող է տեսնել, ոչ էլ լսել, Ես Քեզ ասեցի, որ դեռ Նրա ժամանակը չի, միայն Քեզ է առայժմս տրված որ Ինձ տեսնես, որովհետև, այդպես Ես եմ ցանկանում: 
    Սանդուխտ հիշում ես 1991թվականին երբ միասին Տեզերքում էինք Քեզ ասացի, որպեսզի կարդաս Աստվածաշունչը, Մորմոնի գիրքը և Նաստրադամուսի ցենտուրիները և կատրենները: Որովհետև, այս երեք գրքերը լրացնում են մեկը, մյուսի միտքը: Իսկ Մորմոնի գիրքը կարդալիս նոր արդեն գաղափար կկազմես, այլ դավանքների մասին և էլ չձգձգես, ճարիր այդ գրքերը և աշխատիր շուտ կարդալ:
    Սանդուխտ քանի որ Մեր խոսակցությունը լիովին չկայացավ, և թույլ չտվեցիք Ինձ խոսել, ապա Դուք Ձեր արարքով ընտրեցիք տառապանքը, ապա Ինձանից չնեղանաք և խնդրում եմ զինվիր համբերությունով, և կարողացիր սպասել: Եվ երեք անգամ կրկնելով Ինձ սպասիր և մի քանի քայլ անելով դեպի հյուրասենյակի կենտրոնը, հանկարծ անսպասելի անհետացավ: 
   Իսկ Իմ ամուսինը այդպես էլ ոչինչ  չտեսավ և չլսեց:
 
вверх^ к полной версии понравилось! в evernote


Вы сейчас не можете прокомментировать это сообщение.

Дневник Без заголовка | Сандухт_Галстян - Загадочная женщина | Лента друзей Сандухт_Галстян / Полная версия Добавить в друзья Страницы: раньше»