Սպիտակ միկադո
(ձեռի հետ էլ մուգ շոկոլադե միկադոս գովազդեմ)
Սպիտակ միկադոս համար
_3-4ձվի սպիտակուց,100գրամ շաքարավազ,100գրամ կարագ,300գրամ թթվասեր,մի պտղունց աղ,1թեյի գդալ սոդա քացախով հանգցրած ու այնքան ալյուր ,որ ստացվի ձեռքին չկպրող խմոր
։Բաժանել 12 գնդի իսկ եթե տապակն մեծ է 8գնդի ու թխել 200 աստիճանի տակ 3րոպե չենք թողում շերտերն կարմրի։կրեմ արել եմ եփովի կրեմ մարգարին սպիտակ խտացրած կաթ ու մի պտղունց վանիլին։Բարի ախորժակ



Խմորը
3-4 ձուն (կախված ձվի չափսից) հարում ենք մեկ լավ լիքը բաժակ շաքարավազի հետ, ավելացնում ենք կա՛մ մեկ 250 գրամանոց տուփ փափուկ կարագ, կա՛մ 1.5 բաժակ ձիթայուղ, կրկին հարում ենք այս ամենը և ավելացնում մեկ մեծ տուփ թթվասեր (400 գ):
Առանձին ամանի մեջ իրար ենք խառնում 1 ճաշի գդալ կակաոն, 1 թեյի գդալ սոդան ու մի բաժակ ալյուրը, այս ամենը խառնում ենք, մաղելով ավելացնում խմորի զանգվածին ու խառնում:
Մի կարևոր դիտարկում. սոդայով խմորները երբեք շատ խառնել, հունցել չի կարելի: Երբ բաղադրիչները լավ խառնված լինեն, կրկին մաղելով ավելացնում ենք ալյուր այնքան, որ ստացվի լավ փափուկ, գրտնակելու համար հարմար խմոր: Խմորը բաժանում ենք 12 գնդի, սրբիչով ծածկում ենք, թողնում հանգստանա ոչ շատ տաք տեղում:
Այնուհետև նախապես տաքացված ջեռոցում թխում ենք ամեն մի գունդը՝ տապակի չափսով շատ բարակ գրտնակած: Պատրաստի շերտերը իրար ենք միացնում կրեմով, վերջին շերտին քսում եք կրեմ ու վրան շաղ տալիս քերած շոկոլադ:
Կրեմ
2 տուփ եփած խտացրած կաթը հարում ենք 300 գ սենյակային ջերմաստիճանի կարագի հետ, ավելացնում 2 ճաշի գդալ կակաո : Ցանկության դեպքում կարող եք մի տուփ եփած խտացրած կաթը փոխարինել եփած կրեմով:
#միկադո #микадо
