• Авторизация


Նովել համար յոթ 10-05-2011 13:47 к комментариям - к полной версии - понравилось!


Ողջ գիշերը Վերոնիկան չէր քնել :Նա մտածում էր , թե ինչքան է սիրում այն մարդուն , ում վաղը պիտի հեռացնի իրենից :Եվ այդ մարդը կթողեր ու կգնար անտեղյակ նրա զգացմունքներից :Գիտեր , որ լաց կլինի մինչև ուժասպառություն:Վերոնիկան հարցնում էր իրեն , թե այս գլուխկոտրուկում , որ մեկի մեղավորությունն է ավելի շատ . իր`ինքնավստահ ,ինքնուրույն ,եսասեր ,համառ ու սեփական կանոներից գրեթե երբեք չշեղվող գործնական օրիորդի , թե նրա`ինքնամփոփ , բարի ,անշահախնդիր, ցրված,երդվյալ ռոմանտիկի կենսակերպ վարող երիտասարդի:Ով կենթադրեր , որ մի պայծառ օր Վերոնիկան այդպես հանկարծակի կհասկանար այն ինչ այս վերջի շաբաթվա ընթացքում տանջում էր նրան:Պայմանագիրը ավարտված էր ,նա հաղթում էր ընկերուհիների գռազը և ժամանակն էր Լևոնին հեռացնել աշխատանքից:Նա պիտի աներ դա զոհելով զգացմունքը նյութականին:Եվ ինչի աներ դա , միևնույն է Լևոնի ծաղրից բացի նա ոչնչի չէր արժանանա:Նա արցունքոտեց իր բարձը և չկարողացավ քնել այդ աղահամ խոնավության մեջ:Անքննությունը թևաթափ արեց նրան :Նա շուռումուռ էր գալիս,փակում աչքերը ու փորձում ինչ-որ պատկերներ հիշել,գեղեցիկ պատկերներ մանկությունից/ինչպես որ սովորեցրել էր նրան իր մորաքույրը /անքնությունը հաղթելու համար : Բայց բոլորը իզուր էր:Աչքերի առջև կրկին հայտնվում էր նրա կերպարանքը:Այդօրինակ գեղեցկություն նա չէր էլ կարող երևակայել,և այդքան մոտիկ,անընդհատ նրա կողքին :Նա այն տղաներից էր , որոնց մենք սովորաբար պատկերացնում ենք ժամանակակից վամպիրական սիրավեպեր կարդալիս ,անթերի գեղեցիկ գերբնական մարդու պես ու անգիտակից իր կատարելությունից:Վերոնիկան պատկերացնում էր իրենց հաջորդ օրվա հանդիպումը և վախենում , որ կշշմի ու կքարանա նրա ներկայությունից ու կքաշվի նրանից , որ ոչինչ չի կարողանա խոսել նրանց աչքերի հանդիպման պատճառով առաջացած ամաչկոտության բռնկումից : Չի կարողանա շնչել ու ձայն անգամ արձակել,եթե նա ինչ-որ բան հարցնի,իսկ աշխատանքից արձակելու թուղթը նրան մեկնելիս ձեռքերը կթուլանան այնպես , որ անգամ սեղանից չի կարողանա մի բաժակ ջուր պոկել :Այս բոլոր վախերը նա մտքից դուրս հանեց առավոտյան,երբ արդեն սկսել էր անել իր դիմահարդարումը ,թե ինչ է հագնելու նա որոշել էր արդեն երեկոյան:Փոխարենը նրա մոտ հայտվեցին նոր մտքեր ,որոնք կրկին շարունակում էին թեման , բայց ավելի հաճելի էին:Նա հիշում էր նրա հետ անցկացրած հետաքրքիր ժամերը ու զարմանում , թե ինչու մինչև այդ չէր սիրահարվել նրան:Միթե այդքան կույր էր նա եղել , միթե այդքան տարված ինքնիրենով ,որ չէր նկատել այդպիսի մի հրաշալի մարդու:Սիրահարվելու փոխարեն նա նախ արհամարհեց նրան , քիչ հետո ատեց , այնուհետև ծաղրեց ու անվանարկեց , հետո կողոպտեց նրան , անխղճորեն հարստահարեց , ի վերջո նա պիտի դեն նետի նրան , օգտագործված ու մաշված խաղալիքի պես :Եվ միայն այստեղ նա հսկացավ , թե ինչքան սարսափելի է ինքը , թե ինչքան թանկ է այդ մարդը իր համար ու , թե ինչքան արդար է կյանքը իր նման օձերի հանդեպ :
Վերոնիկան ավտոմեքենայով շարժվեց աշխատանքի անցնելով այն բոլոր փողոցներով , որոնք սովորաբար կտրում էր , երբ ուշանում էր գործից:Ուր էր շտապում,ինքն էլ չգիտեր:Սա առաջին օրն էր, որ նա առաջինն էր հասել գործակալություն:Անգամ առավոտվա պահակները դեռ չէին եկել:Նա ուժասպառ մտավ իր գրասենյակ , նետեց պայուսակը սեղանին ու փափուկ ընկավ իր պտտվող աթոռի մեջ:Սենյակում սարսափելի մութ էր : Չմիացրեց էլեկտրական լույսը և փոխարենը բացեց ժալյուզին և անթերի մաքուր պատուհաններից հետևեց արևագալքին :Այստեղ նրա մտքերը կատարելապես ցրվեցին,պատուհանի կիսբաց երդիկից եկող սառը օդը նրան գցեց հանդարտությանը գիրկը,բոլոր տագնապները ի սպառ վերացան:Անգամ չնկատեց,թե ինչպես արագ աշխատասենյակները լցվեցին մարդկանցով : Եկավ և քարտուղարուհին , սուրճ առաջարկեց:Վերոնիկան հաճույքով համաձայվեց:Սուրճը խմելուց հետո,երբ քարտուղարուհին եկավ սեղանը հավաքելու,նա Վերոնիկային ասեց , որ Սարգիսյանը արդեն գրասենյակում է:Իմանալով,որ նա արդեն իր տեղում է նրա մեջ իսկույն ամեն բան տակնուվրա եղավ:Նա ուզում էր , որ կանչի նրան տաս րոպեյից,բայց մտափոխվեց ու ասաց,որ Յուլիան նրան կանչի հենց այդ րոպեին:Լևոնը իսկույն հայտվեց:Կամացուկ առանց թակելու բացեց դուռը,տեսնելով Վերոնիկային առանց ինչ-որ բան ասելու ներս մտավ:Առաջ քայլեց և կրկին առանց հրավերի նստեց Վերոնիկայի սեղանի դիմաց աթոռին:Նրան դուր եկավ այդօրինակ շարժուձևը ,ապա սկսեց գիտակցել , որ մինչ այդ էլ դա նրան շատ գրավիչ էր թվում:Նա շարունակ չէր խոսում,բայց հետո հավաքեց իրեն ու զոռով զսպելով այն հուզմունքը , որի մասին նախօրոք գիտեր հարցրեց .<Գիտես չէ ինչի համար եմ կանչել>:Լևոնը պատասխանեց , որ կարծում է այո :Վերոնիկան էլ չխոսեց:Նա ոտքի կանգնեց դանդաղ քայլեց դեպի այն դարակը,որտեղ պահում էր մի շարք թղթեր,այնտեղից մի երկու թուղթ հանեց ու դրանք տարավ ու դրեց նրա առջև:<<Հրաժարագիր չէ>> միևնույն լարվածությամբ , որը Վերոնիկայի մեջ էր հարցրեց Լևոնը :Վերոնիկան կարճ պատասխանեց.Այո:Լևոնը վերցրեց սեղանին դրած գրիչը և փորձեց գրել. չէր գրում : Վերոնիկան շփոթահար վեր կացավ ու,փորձեց մոտակա դարակներից ինչ-որ գրիչ գտնել:Նա վերջապես գտավ մի կարգինը և մեկնեց այն Լևոնին:Այստեղ այս գրիչը անսպասելիորեն ընկավ , դժվար թե ինչ-որ մեկս կարողանա ասել , թե Վերոնիկան շուտ բաց թողեց գրչի մի ծայրը,թե Լևոնը ուշ հասցրեց մյուսից բռնել , բայց սա էական չէ: Փաստը մնում է փաստ , որ գրիչը ընկավ ուղիղ գրասեղանի տակ : Լևոնը իսկույն հայտարարեց , որ ինքը կբարձրացնի գրիչը ,Վերոնիկան ուրախացավ ,որովհետև դա համարյա անհնար էր անել,եթե քո հագին այնպիսի կիսաշրջազգեստ ու բարձրակրունկներ են,ինչպես այդ պահին , որ նրա հագին էր:Անհարմար լինելուց բացի դրանք նաև շատ կանացի էին միասին համատեղած ու Վերոնիկայի ոտքերին մի այնպիսի փայլ էին հաղորդում , որպիսին հատուկ ր բարձրակարգ մոդելներին:Եվ գուցե հենց դա շեղեց Լևոնին և նա հարվածեց գլուխը սեղանին ,երբ բարձրացնում էր այդ գրիչը :
-Գրողը տանի ,- ցավից տնքաց նա : Վերոնիկան մոտիկ վազեց հարցրեց , թե կարող է ուռի :
-Կարող է ,- պատասխանեց Լևոնը շարունակ այլայլված :
-Շատ ուժեղ խփեցիր ,- կատարելապես մոռանալով իր բոլոր մինչ այդ եղած մտքերը հարցրեց Վերոնիկան:Պատասխանեց , որ կարծես այո ու ցույց տվեց ցավացող տեղը:Վերոնիկան ասաց , որ պետք է սառը դնել,իսկույն հանելով իր թաշկինակը այն թաթախեց Յուլիայի քիչ առաջ բերած սառը ջրով լի բաժակի մեջ : Թաշկինակը մեկնեց Լևոնին:Հետո սկսեց քրքջալ տեսնելով , թե ինչպես է Լևոնը այդ թաշկինակը դնում : Վերոնիկան հափշտակեց այն նրա ձեռքից ծալեց ու ինքը դրեց ճիշտ տեղում :
-Կարող ես այսպես պահել ,- ձեռքը նրա գլխից չպոկելով հարցրեց Վերոնիկան : Նա զգաց , որ երիտասարդը ամաչեց իր անփութությունից ու նրա դեմքին հայտնվեցին կարմիր բծեր : << Աստված իմ , միթե կարելի է այսքան բարի ու միամիտ լինել : Ես կործանեցի նրան , իսկ նա ամաչում ու կարմրում է ինձանից >> :Ահա այստեղ նրանց աչքերը իրար հանդիպեցին , Վերոնիկան վախենում էր սրանից , բայց հասկացավ , որ զուր :Լևոնը բարձրացրեց ու իր ջերմ ափով ծածկեց Վերոնիկայի սառած մատները :
-Կարող ես բաց թողնել , ես ինքս կբռնեմ ,- մրմնջաց նա :<<Բաց թողնել ,- մտքում ինքնիրեն ասաց Վերոնիկան ,- Բաց թողնել քեզ : Երբեք …>> Երբ Լևոնը կտրուկ շրջվեց ու նստեց իր աթոռին , Վերոնիկաի ներքին ձայնը կրկին խոսեց .<< Հիմար , հիմար , ինչքան եմ ասել , երբեք մի ասա երբեք >>: Հետո նա քարացած հետևեց , թե ինչպես է Լևոնը լրացնում իրեն տրված թղթերը :Հասկացավ , որ էլ չի կարող այդպես անխոս մնալ նրա կողքին :Թվում էր , թե նրա կրծքում այվող փոքրիկ մի կայծը ահա կբոցկլտա ու կուլ կտա նրա ողջ ներսը :Վերոնիկան ասաց , որ պիտի դուրս գա գործերով , և համարյա վազելով դուրս թռավ սենյակից ուղիղ քարտուղարուհու մոտ :Յուլիան զարմացած նայեց իր տնօրենին:Չհամարձակվեց ոչինչ հարցնել : Վերոնիկան ինքը սկսեց հարցուփորձ անել , թե ինչ նորություններ կա գործերից:Յուլիան պատասխանեց , որ ոչ մի փոփոխություն : Յուլիան հարցրեց ,թե ինչ է անում Լևոնը գրասենյակում միայնակ :Վերաին լսելուց հետո Յուլիան ասաց ,որ նա արդեն հրաժարականի մի նմուշ էթողել իր մոտ :Վերոնիկային դա շատ տարօրինակ թվաց ու նա քիչ անհագստացավ ,մտածելով , որ Լևոնը հաստատ ինչ-որ բան է ծրագրել ,ինչ-որ բան ,որը պետք էր կանխարգելել : Վերոնիկան արագությամբ շտապեց իր սենյակ , երբ հանկարծ Լևոնը դուրս եկավ:Տեսքը հանդարտ էր :Ասաց,որ թաշկինակը դրել է փոքր սեղանիկի վրա ու գնաց:Վերոնիկան շփոթության մեջ էր չգիտեր կանգնեցներ նրան,թե ոչ:Բայց չարեց դա ու փոխարենը մոտեցավ սեղանին ու վերցրեց այդ սպիտակ թուղթը ,որտեղ պիտի դրվեր նրա կնիքը:Վերոնիկան շտապեց աչքերով վազել տողերի վրայով,հանկարծ զգաց , որ դա անհնար է ու սկսեց բառ առ բառ կարդալ այդ փոքրիկ ,հրաշալի գրությունը .<Ասել , որ ուղղակի սիրում եմ քեզ կնշանակի ստել ,որովհետև ես խելագառվում եմ քո համար:Ես տվեցի քեզ այն ամենը ինչ ունեմ և ոչինչ չեմ պահանջում քեզանից , որովհետև երջանկության համար ինձ բավական է միայն իմանալ , որ դու լավ ես ապրում , թեկուզ ինձանից հեռու>:Օրիորդը մի քանի րոպե շվարած կանգնեց ու երկու-երեք անգամ կարդաց նամակը,այնպես խորասուզված,որ հասցրեց անգիր անել:Այստեղ Վերոնիկան հասկացավ,որ պետք է վազել ու վազել ու ասել այն,ինչ պարտավոր էր ասել:Վազեց իր գրասենյակի միջով,առանց ուշադրություն դարձնելու աշխատակիցներին: Վազեց ու իրեն նետեց վերելակի մեջ,որտեղ հասկացավ,որ կոշիկի մի կրունկը ջարդվել է:Ստիպված դրանք թողեց վերելակում ու շարունակեց վազելը իրեն ծանոթ ուղղությամբ :Դուրս վազեց շենքից , իջավ մետրո ,գիտեր , որ Լևոնը միշտ այդտեղով է գնում : Հասավ դրամարկղին : Ձեռքը կոպեկ անգամ չկար ,չկար և ժետոն գնելու ժամանակ նա ցատկեց այդ հատվածով ու վազեց էսկալատրն ի վար:Վազեց մետրոյի առաջին պատահած վագոնը ,հետո մի վագոնից մյուսը , երբ հանկարծ զգալով մի սուր ծակոց ոտքում հևաց ցավից:Պատրաստվում էր լաց լինել:Բայց չլացեց , որովհետև տեսավ նրան ուղիղ իր դիմաց:Ինչքան գեղեցիկ էր նա,այդպես գունաթափ ու տխուր այդքան:Ամեն դեպքում գեղեցկությունը դեռևս որպես բուժում չէր հաստատվել գիտակներ կողմից ոտնաթաթից վիրավորվածների համար: Վերոնիկան ի վերջո լաց եղավ :
-Վերա, Վերա ,-անհանգստացավ երիտասարդը ,- Ինչ է պատահել :
-Կարծում եմ մեխ է ,-ասաց նա ու էլ չկարողացավ զսպել լացը ու հևոցները :
-Մեխ ,- զարմացավ Լևոնը և զարմացած մնաց մինչև այն պահը , երբ Վերոնիկան նստեց ու ցույց տվեց նրան իր ոտնաթաթը : Նա մոռացել էր այն ամենը ինչի համար եկել էր և միայն մի բան էր նրան այդ վայրկյանին հուզում , այդ ապուշ մեխը , որ չգիտես , թե որտեղից հայտնվեց նրա ճանապարհին ` ոտքի տակ :
-Դու ոտաբոբիկ ես ,- այդ ժամանակ նկատեց Լևոնը :
-Հետո ինչ ,կտանես ինձ հիվանդանոց :
-Անպայման ,- պատասխանեց նա : Ապա կռացավ ու նրա ոտքից փորձեց հանել այդ երկաթի կտորը ,բայց Վերոնիկան չթողեց , որ նա դիպչի:Հինգ րոպե անց Լևոնը ձեռքերի վրա կիսաուշաթափ Վերոնիկայի հետ մտավ մանկական պոլիկլինիկա , որը տարածքում միակ բժշկական հաստաությունն էր :Վերոնիկան չթողեց, որ երիտասարդը ներկա լինի իր մեխահեռացման ու վերքի ախտազերծման պրոցեսին:Դրա տեղ Լևոնը տաս րոպե շարունակ հիվադասենյակի դրսի կողմից ունկնդրում էր իր սիրելիի հիստերիկաներին:Բացի դրանից այդ ընթացքում նա հասցրեց բժշկուհիներից մեկից հաջողացնել սպիտակ 37 համարի բժշկական մասիկներ,որոնք որ խոստացավ վերադարձնել նույն օրը :
Հետո Վերոնիկան դուրս եկավ և հագավ այդ հրաշալի մասիկները : Ու նրանք մի քանի րոպե նստեցին պոլիկլինիկայի դիմացի այգում :
-Ասում ես ինչ գործ ունեիր մետրոյում ոտաբոբիկ ,- հարցրեց Լևոնը , երբ նրանք նստեցին մի փոքրիկ փայտե նստարանի :
-Դու իմ պատճառով վնասեցիր գլուխդ , որոշել էի քեզ հատուցել ոտքս վնասելով,-Վերոնիկան այդ օրվա ընթացքում երկրորդ անգամ տեսավ , թե ինչպես է Լևոնը կարմրում և հուզվում :Նա չհասցրեց ինչ-որ բան արտասանել:Իր երազանքների աղջիկը արդեն համբուրում էր իրեն :Սկզբում թեթև պաչիկերով, այնուհետև ջերմ,շնչասպառ անող համույրներով : Թվում էր , որ նրանց երկուսի ներսում երկու հսկայական հրաբուխներ էին ժայթքում նրանց ներսը այրելով թեժ լավայով:<Սիրում եմ քեզ>ասաց օրիոդը երկարատև համբույրից թմրած:
-Անսովոր է : Կարծում եմ կհամակերպվեմ ,- ժպտաց Լևոնը :Վերոնիկան պարուրած հանգստությունը նշանավորում էին այն բոլոր տագնապներ վերջը ,որոնք նա ապրում էր վերջին շրջանում: Նա զգում էր երջանկությունը,նա ապրում էր այն:Վերոնիկան սիրում էր ու գիտեր , որ սիրված է , էլ ինչ էր պետք կատարյալ երջանկություն կոչեցյալի համար:
вверх^ к полной версии понравилось! в evernote


Вы сейчас не можете прокомментировать это сообщение.

Дневник Նովել համար յոթ | Sesilia-lina - Дневник Sesilia-lina | Лента друзей Sesilia-lina / Полная версия Добавить в друзья Страницы: раньше»