կոկետուհին Հենրիխ 3ի արքունիքում
03-05-2011 11:44
к комментариям - к полной версии
- понравилось!
շարունակություն ...
- Պալատում խոսում են , որ դուք արքայի սիրուհին եք , ես դա հաստատ չգիտեմ , բայց ամեն դեպքում ես պարտավոր եմ ձեզ պաշտպանել .... Չէի ուզում , որ ձեզ վնասեն : ,- այստեղ նա լռեց : Ես կատաղությունից կարմրած էի: " Թագավորի սիրուհի " . դա ինչ նորություն է , բայց ես չցանկացա հերքել , ներքին ձայնս ինձ ասաց " Թող մտածեն , որ թագավորի սիրուհին եմ , ավելի լավ , բոլորը ինձնից կվախենան :" Այս մտքիս վրա Ժան-Լուին շարունակեց ,- Ինչու ներս ընկաք այդ կռվի մեջ , դրա կարիքը չկար , միթե կարծում եք , որ ես պիտի ձեր օգնության վրա հույս դնեի :
Ես մի տեսակ գոռոզությամբ էի լցվել և արդեն ինձ թագուհի երևակայած գոռացի նրա վրա .
- Դե իհարկե : Դուք իսկական հերոս եք : Մի բան ասեմ ձեզ թող չթվա , թե երեք անգամ փրկել եք կյանքս ,- Նա կարծում եմ մի քիչ բարկացավ , ես շարունակեցի ,- Գիտեք ես`մի քնքուշ , փխրուն էակ , ձեզանից ավելի լավ եմ սուսերի տիրապետում և անկասկած ավելի լավ լողորդ եմ քանց դուք: Իսկ ինչ վերաբերվում է նրան , որ ձեզ թվում է , թե ինձ ազատեցիք դքսի պալատում կալանքից , ապա դուք ընդամենը ինձ մի փոքր ուղղություն ցույց տվեցիք և դա նույնպես ես իմ ջանքերով արեցի:
- Սա էլ ձեր շնորհակալությունն է չէ , դուք պարզապես չեք ուզում պարտքի տակ մնալ : Իսկ ինչ կասեք այն մասին , որ ես ձեզ կանգնեցրի ինքնասպանության պահին , եթե ես չլինեի դուք արդեն դժոխքի կրկաներում լող տալուց կլինեիք ,- բողոքեց Ժան-Լուին :
- Ձայնդ կտրիր վայրենի ,- ճչացի ես
- Հաստատ քո չափ վայրենի չեմ , քո մեջ ոչ մի գրամ կանացիություն չի մնացել, ես չեմ հասկանում ինչպես է Հենրիխը քո նմանով տարվել: Միթե քո դայակները քեզ չեն սովորեցրել , որ կինը չպիտի խառնվի տղամարդկանց գործերում , այն էլ սուսերով ...
- Տխմար , եթե ես չլինեի քեզ արդեն հոշոտած կլինեին : Հապա մի քեզ նայի: Վրեդ հալ չի մնացել , հազիվ ես շնչում , հազիվ ես ոտքիդ վրա կանգնում : Ամբողջովին գզգզված ես : Զզվելի է քո վրա նայել ... Հագուստդ ոտքից գլուխ , կներես մինչև գոտկատեղ , ցեխի մեջ է : Վերնաշապիկիդ վրա էլ այնքան շատ անցքեր ու ճեղքեր է բացված , որ այն կարող ես որպես ձուկ բռնելու ցանց օգտագործել ու որպես հագուստի մաս չհամարել:
- Տեսեք ով է խոսում : Դու գոնե պատկերացնում ես , թե ինչ սարսափելի տեսք ունես ,- փորձելով ինձնից ետ չմնալ ասաց Ժան-Լուին ,- Դու այնքան ես կեղտոտվել , որ շիկահերից վերածվել ես սևահերի : Եվ , գիտես ինչ , դու քիչ առաջ Փարիզում ` գեղեցկության , սիրո ու նորաձևության քաղաքում ի միջի այլոց , շրջում էիր ցեխոտված ու քրքված էժանագին կոշիկներով , երկար սուսերով , որպիսին դեռ ոչ մի կին չի բռնել , և գումարած դրան աշխարհի ամենաանհեթեթ ներքնազգեստով : Դու սարսափելի ...
- Գեղացի' , սա ներքնազգեստ չի , սա նոռմալ , կանացի վերնաշապիկ է Տեռանովաից , իսկ այս մեկը շորտեր Լեվիսից ,- կատաղությամբ ճչացի ես և հանելով Էպերնոնի ձեռնոցը « որովհետև ես ձեռնոց չէի հագել » այն նետեցի հենց նրա վրա ...
- Ես քեզ ձեռնոց եմ նետում քո անճաշակության համար
- Ես ընդունում եմ մարտահրավերը ,- պատասխանեց նա շառագունած և ես դուրս քաշեցի իմ սուսերը ու ամբողջ ուժովս գոռացի .
- Պաշտպանվի'ր .....
Կարծես , դրսից իմ ձայնը ինչ-որ մեկը լսեց : Փողոցից ինչ-որ խշշոց զգացվեց մոտեցող մեր թաքստոցին : Ես քարացա , ապա մի պահ մոռանալով իմ հայտարարությունը ճեղքից նայեցի և տեսա այն նույն մարդկանց ովքեր հարձակվել էին Ժան-Լուիի վրա :
- Նրանք են , - տագնապալից ասացի ես :
Ժան-Լուին իսկույն անջատեց ջահը և մենք առանց մեր վեճին անդրադառնալու թաքնվեցինք մի հսկայական պահարանի ետևում : Մարդիկ ներս մտան , նրանք համարյա հայտնաբերել էին մեզ : Ես ուզում էի ասել նրան , որ ցույց տանք , թե մեզնից , ով է վախկոտը , բայց նա առաջինը հասկացավ իմ միտքը և ցածրաձայն ասաց .
- Վերջացրու հիմարությունների ժամանակ չէ , մնա այստեղ ես կգնամ
- Դու ինձ սարսափելի ես անվանել , մոռացար ?
- Ուզում էի ասել սարսափելի գեղեցիկ ... մի քանի րոպե սպասիր
- Վախենամ , թե միայնակ չես կարողանա դրանց հախից գալ ,- քիչ ավելի բարձրաձայն ու հեգնական ասացի ես ու մի չարագուշակ հայացք գցեցի Էպերնոնի վրա : Նա կրկին կարդաց իմ մտքերը :
***
Մենք ձայնի տարածման արագությամբ դուրս թռանք պահարանի ետևից և հարձակվեցինք անակընկալի եկած չորս աժդահաների վրա : Ես մի ճկուն հարվածով ճղեցի նրանցից մեկի շորը և լուծեցի Էպերնոնի սպիտակ վերնաշապկի վրեժը : Հետո ես մի քիչ էլ ծակծկեցի այդ տիպին և նա նահանջեց ասելով , թե գնում է օգնություն կանչելու : Իսկ Ժան-Լուին իր սրով մի ուժեղ հարված հասցրեց թշնամիններից երկրորդի ոտքին և վերջինս արյան շատրվաններ արձակող ոտքով , սարսափահար , վախեցած ու վիրավորված կաղալով փախավ : Երրորդին մենք ծակծկեցինք միասին ու ջարդած ձեռքով ու քթով մի կողմ շպրտեցինք , իսկ չորրորդը առաջին վայրկյաններից վախեցավ ու փախավ : Այս ամենը այնքան արագ պատահեց , որ ես այդպես էլ չհասկացա , թե ինչպես իմ բարակ ձեռքերով այդքան ուժեղ հարվածներ հասցրի այդ հսկայական մարդկանց : Այդ ինչ գերբնական ուժ էր ծնվել իմ մեջ , որ ես , մի մարդ ով սուսեր չի բռնել իմ ամբողջ կյանքի ընթացքում , որ ես կարողացա այնպիսի հարված հասցնել թշնամուն , որը ջարդի նրա ձեռքը : Ես ապշած էի իմ այսպիսի հաջողությունից : Կյանքումս չէի ենթադրի , որ իմ ներսում ինչ-որ այդպիսի ուժ կա թաքնված :
***
Երբ թշնամուն դուրս քշեցինք և մենք էլ դուրս եկանք լուսավոր Փարիզի մի գեղեցիկ անկյուն Ժան-Լուին նայեց ինձ վրա իր սովորական հիացմունքով , որը արտահայտում էր , երբ ինչ-որ հրաշալի բան էր իմանում և ապա հայտարարեց , որ նախորոք ներեմ նրան :
- Այդ ինչու՞ ,- զարմացա ես և էլ ոչինչ չհասցրի ասել :
Նա առանց երկմտելու ու իմ կարծիքը հարցնելու , երկու ձեռքով ամուր գրկեց իրանս ու համբուրեց ինձ : Սա արդեն խելագառություն թվաց : Դա այնքան արագ ու անսպասելի ստացվեց , որ ես անգամ չհասցրեցի հաշվել , թե քանի վայրկյան կամ միգուցե րոպե տևեց այդ համբույրը , բայց այն կիսատ մնաց , կարծում եմ : Այսպես ես կյանքումս առաջին անգամ պաչպչվեցի մի մարդու հետ , ում դեռ չգիտեի , թե ինչպես վերաբերվել:
- Ժա՜ն , Ժաաա՜ն կանգնի՛ր : Ի՞նչ ես անում ,- մի լավ համբուրվելուց անմիջապես հետո ` կարմրած , ճչացի ես : Ես անգամ չփորձեցի դիմադրել : Ինձ համար այդ բանը ավելի անակնկալ էր քան իմ դիպուկ հարվածները :Մի պահ ես կատարելապես կորցրի իմ բանականությունս , մտածելուս ունակությունը: Ես մի տեսակ անսթափության ու կիսագիտակից հոգեվիճակի մեջ էի : Չգիտեի ինչ անել , ինչ ասել , ինչպես արձագանքել Ժան-Լուիի այս համարձակ ու խենթ քայլին :
- Ժա՞ն , մարտի ժամանակ գլուխդ հո չես վնասել ,- հարցրեցի ես փորձելով այս ամենին ինչ-որ տրամաբանական պատասխան գտնել :
- Չէ Էլեն
-Ես ներում եմ ձեզ , և ետ եմ վերցնում նետածս ձեռնոցը : Հաջողություն … ,- արագ-արագ ասացի ես ու վազեցի :
Ես չէի պատրաստվում նրա հետ էլ խոսել և ուզում էի շտապ պալատ վերադառնալ , բայց նա շարունակեց իր երեխայությանը :
Էպերնոնը ` կտրելով ճանապարհս կանգնեց ուղիղ իմ առջև և փորձեց նայել ուղիղ աչքերիս մեջ : Նրա հայացքում ինչ-որ շփոթեցնող բան կար : Նա բռնեց իմ ձախ ձեռքը իր աջով և երբ ես փորձեցի ազատել այն նա թույլ չտվեց և ձեռքս ահավոր ցավեցրեց :
- Հիմա ինչ ?,-կատաղեցի ես :
- Ես գիտեմ , որ դուք անտարբեր չեք իմ հանդեպ ... մի խաբեք ինձ և ինքներդ ձեզ ... ասացեք , որ սիրում եք ինձ ...
Ես լուռ էի և մի անգամ էլ փորձեցի ձեռքս ազատել նրանից , նորից ցավեց .
- Դե բավական է էլի ,- գոռացի ես և ազատ ձեռքով ապտակեցի նրան , ազատվեցի նրա ճիրաներից և վազելեվ փախա նրա մոտից հնարավորին չափ հեռու : Նա սառած մի քանի վայրկյան կանգնեց իր տեղում : Ես վազեցի շենքերից մեկի նրբանցքով և իսկույն անհետացա նրա տեսադաշտից : Երկար չվազեցի և կանգ առա մի շինության անկյունում ու սկսեցի լացել : Ես խելակորույս լացում էի և այնքան լացեցի , որ ուժասպառ պատին հետված վիճակից սղացի և ընկա գետնին : Ձեռքերս փաթաթեցի ծնկներիս և գլուխս դրեցի ոտքերիս : Չգիտեի ինչու էի լաց լինում , բայց հասկանում էի , որ , եթե մեկ ուրիշը լիներ Ժան-Լուիի փոխարեն , ես դրան վաղուց սուսերահարած կլինեի :”Միթե նա ճիշտ է ,-վախեցավ ներքին ձայնս: Միթե գուշակն էլ էր ճիշտ ,անհնար է : Ես հիմար չեմ , ես տարբերում եմ իմ զգացմունքները , ես գիտեմ ինձ :Կամ էլ չգիտեմ և կատարյալ ապուշ եմ :”
Ես զգացի նրա ներկայությունը իմ կողքին : Նա լուռ նստած էր հենց այդ փոշոտ հատակին , պատի տակ : Ես աչքերս տրորեցի ու նրա կողմ նայեցի :
-Եթե կամենում եք , ձեզ Լուվռ կտանեմ, այնուհետև դուք էլ երբեք ինձ չեք տեսնի ինձ :
Ապա նա կարճատև լռեց , բայց հետո շարունակեց :
-Ես մեղավոր եմ իմ թագավորի ` իմ ընկերոջ և ձեր առջև : Ինձ հատուկ են հիմարություները , բայց սիրահարվել ձեզ ու կարծել , որ դուք էլ ինձ եք սիրում դա չափազանց էր անգամ ինձ նմանի համար :
Զգում էի , որ նա սարսափելի է իրեն զգում , բայց չէի սպասում , որ կխոստան հեռանալ : Ես զգում էի , որ նա սիրում է ինձ : Ես զգում էի , որ ներսս այրվում էի : Չգիտեի ինչ տարօրինակ բան է կատարվում , ստամոքսիցս վերև և կոկորդիցս ներքև ողջ տարածությունը լցված էր ջերմությամբ , որի ազդեցությունից մնացած մասերս կարծես թմրել ու անզգայացել էին :
-Եվ ինչպես կարող էի մտածել , որ դուք կարող եք սիրել իմ նմանին :Իմ նման …
- Ձեր նման ?
-Կատարյալ ապուշի :
Արդեն չէի հասկանում , թե ինչ է նրա ներսում կատարվում :Հանկարծ ոտքի ցատկեց ու մեկնելով ձեռքը կարծես առաջարկեց բարձրանալ :
Ես ինքնուրույն բարձրացա , ոտքի կանգանեցի և զայրացա հայտարարեցի .
-Ժան : Ես ոչ ոքի սիրուհին էլ չեմ: Ինչպես դու կարող էիր հավատալ այդ հիմարությանը :
-Ես , ես սարսափում էի այդ մտքից : Ես չէի ցանկանում հավատալ , բայց ձեր բոլոր գործողությունները դա էին ասում :
-Այդ դեպքում ինչ էր նշանակում … ,- մոտենալով նրան հարցրեցի ես ,- … քիչ առաջ , ինչպես հասկանամ քո գործողությունները : Այդ համբույրը :Եվ դրան հաջորդող բոլոր հիմարությունները :
- Ես հույս ունեի , որ սխալվել եմ ու դուք գուցե սիրեք ինձ :
- Մենք գուցե սիրենք ձեզ :Ինչպես կարող ենք մենք սիրել ձեզ , եթե դուք չեք ասում ամենակարևորը …
-Գրողը տանի , դե իհարկե ,- հանկարծ գլխի ընկավ նա :
Ժան-Լուին ասպետական կեցվածքով ծնկի իջավ իմ առջև և արտասանեց հետևյալ տողերը :
-Ես խելագառվում եմ քեզ համար և ուզում եմ , որ դու գոնե այ այսքան < նա ձեռքով ցույց տվեց մի փոքրիկ տարածություն > սիրեք ինձ :
Ես ժպտացի ու պատասխանեցի .
-Ավաղ բարեկամս ես չեմ կարող :
-Գեթ մի գրամ , միայն թե մի ատեք …
-Չեմ կարող , որովհետև սիրում եմ ձեզ այ այսքան < ես սփռեցի ձեռքերս հնարավորին չափ մեծ>:
Նա վեր կացավ ,լայն տարածված ձեռքերս իսկույն փաթաթվեցին նրա պարանոցին , իսկ կիսատ համբույրը հասցվեց իր ավարտին :
вверх^
к полной версии
понравилось!
в evernote