• Авторизация


SKAZKA 11-12-2006 00:45 к комментариям - к полной версии - понравилось!


Թիթեռնիկն ու Վարդը

-Բարև,Թիթեռնի’կ: Ասում են` դու մեկ օր ես ապրում: Հոգնու՞մ ես ապրելուց,թե՞ բնությունն է քեզ այդպիսին ստեղծել:
Թիթեռնիկը նուրբ ժպտաց կարմիր գեղեցիկ Վարդին և հառաչեց.
-Չգիտեմ,Վա’րդ: Միայն այն գիտեմ,որ մինչ մահանալս հոգիս է մահանում:
-Հոգի՞դ: Իսկ ի՞նչ է դա:
-Դա…դա այն է, ինչ դու չես տեսնում ինձ նայելիս: Դա միայն զգալ կարելի է: Դու երբևէ սիրե՞լ ես:
Վարդը զարմացավ.
-Ի՞նչ,սիրե՞լ:Իսկ դա՞ ինչ է:
-Երբ ինչ-որ մեկը քեզ համար անկրկնելի է,Ուրիշ է: Երբ ինչ-որ մեկը բարձր է համեմատություններից: Երբ Նա կողքիդ է, Դու էլ ոչինչ չես ուզում: Միայն ուզում ես աչքերդ փակել, ժամանակը կանգնեցնել և հավետ իր հետ մնալ:
Վարդը քրքջաց:
-Դե իհարկե~:Ուրեմն Ես էլ եմ սիրում: Շա~տ եմ սիրում… ԻՆՁ: Ինձ համար ԵՍ միակն եմ ու անհամեմատելին:
-Ա’յ դրա համար էլ մահանում է նախ իմ հոգին, իսկ հետ ես ամբողջովին:
Վարդը ապշեց.
-Իսկ դա ի՞նչ կապ ուներ:
Թիթեռնիկը մի պահ լռեց,հետո ասաց.
-Որովհետև հարյուր անգամ էլ վերածնվեմ, միևնույն է, Դու Եսասեր Վարդը կմնաս, իսկ դա ոչնչացնում է Ինձ: Բայց Ես չեմ դադարի հազար անգամ էլ վերածնվել ու Քեզ մոտ գալ… Հասկացա՞ր,թե որն է ՍԵՐԸ:
вверх^ к полной версии понравилось! в evernote
Комментарии (4):
Davka 11-12-2006-14:11 удалить
Ты думаешь, что многие её смогли прочитать?
Extezy 11-12-2006-15:22 удалить
Н-да...это на каком было сказано?
lilit19 12-12-2006-00:15 удалить
Davka, nea,,,nado bilo,chtob eto prochital ON:) A on Armyanin:) jalko udalit post...Ya sama napisala:)
lilit19 12-12-2006-00:16 удалить
Extezy, sorry,eto bilo na armyanskom,kak-nit perevedu:)


Комментарии (4): вверх^

Вы сейчас не можете прокомментировать это сообщение.

Дневник SKAZKA | lilit19 - *~*~DID I DISAPPOINT YOU?~*~* | Лента друзей lilit19 / Полная версия Добавить в друзья Страницы: раньше»