[показать]
Սրտի համար օգտակար այս բնական դեղամիջոցը ստեղծել է միաձնուհի Հիլդեգարդ ֆոն Բինգենը, ով ապրել է 800 տարի առաջ՝ Գերմանիայում, և մահացել 81 տարեկանում: Նրա ստեղծած բաղադրատոմսը հետագայում փորձարկել են շատ հայտնի բժիշկներ և հրապարակել այն իրենց աշխատություններում:
Ինչպես գրում է beextrahealthynow.com-ը` այս դեղամիջոցն օգտակար է սրտի հետ կապված ցանկացած խնդրի ժամանակ, երբ մարդիկ ուժեղ ցավ կամ սրտխփոց են ունենում: Այն օգտակար է նաև կրծքահեղձուկի ժամանակ:
Անհրաժեշտ բաղադրիչները`
Մաղադանոսի 10 թարմ ցողուն,
1 լիտր տնական կարմիր կամ սպիտակ գինի,
2 գդալ գինու քացախ,
300 գրամ բնական մեղր:
Պատրաստման եղանակը. մաղադանոսի ճյուղերը տերևների հետ միասին դրեք գինու մեջ և ավելացրեք 1-2 գդալ գինու քացախ: Եռացրեք 10 րոպե՝ մարմանդ կրակի վրա: Այնուհետև ավելացրեք 300 գրամ իրական մեղր և շարունակեք եփել ևս 4 րոպե: Քամեք ստացված հյութը, տաք վիճակում լցրեք նախապես սպիրտով ողողած շշի մեջ: Ամուր փակեք: Ստացված խառնուրդը որևէ վնասակար հատկություն չունի, այն կարող են օգտագործել բոլորը:
Օգտագործման եղանակը. ըմպեք այն ամեն օր` օրական 1 ճաշի գդալ, մինչև որ խնդիրներն անհետանան: Առավել լուրջ հիվանդությունների դեպքում այս դեղամիջոցը պետք է օգտատործել երկար ժամանակ: