Համեղներ ողջույն, ո՞նց եք։ Եկել եմ միասին սրճենք, բերել եմ Շոկոլադե ասորտին՝ սրճային ասորտիի մեկ այլ տեսակ։ Արտակարգ համեղ, փափուկ, անմահական։ Պատրաստել եմ մեր հայկական դպրոցի դաշտահանդեսի համար։
❤Խմոր Հեղինե
1ձու, 200գ պեսոկ, 250գ թթվասեր, 1 վանիլ։ Այս ամենը հերթականությամբ խառնել , հարել։
170գ ալյուր, 30գ կակաո, 11գ փխրեցուցիչ խառնել, մաղել ընդհանուր զանգվածին ։
Թխել 180° 18րոպե։
Նույն խմորը կրկնել 3 անգամ։
❤Կրեմը Հեղինե
500գ սերուցք, 250գ մասկարպոն, 1բ շաքարափոշի, վանիլ։
Սառը բաղադրիչները լցնել, ամբողջ շաքարափոշին մաղել և բոլորը միասին հարել, մինչև պնդանալը։ Վերջում ավելացնել վանիլ։
❤Շերտերը միացնել կրեմով և ձևավորել ըստ ճաշակի։
❤ Լիքը կարոտած պաչիկներ, մինչ նոր հանդիպում ։💋💋💋
❤ Լիքը կարոտած պաչիկներ, մինչ նոր հանդիպում ։💋💋💋❤❤❤