Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թ. Լոռու Դսեղ գյուղում: Տարրական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, այնուհետև սովորել է Ջալալօղլու /այժմ` Ստեփանավան/ չորսդասյա ծխական դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և կարճ ժամանակ անց, դասընթացը չավարտած, աշխատանքի անցել Թիֆլիսի հոգևոր կոնսիստորիայում, ապա Կովկասի հայոց հրատարակչական ընկերության գրասենյակում: Սկսած 1883 թվականից` իր ամբողջ կյանքն անցկացրել է Թիֆլիսում, զբաղվել գրական-ստեղծագործական աշխատանքով և հասարակական գործունեությամբ:Թումանյանը վախճանվել է 1923թ. մարտի 23-ին Մոսկվայում: Նրա աճյունը տեղափոխվել է Թիֆլիս և թաղվել Խոջիվանքի գերեզմանոցում:
[468x699]
[699x527]
[301x451]
[700x525]
Էնքան շատ են ցավերն, ավերն իմ սրտում, Էնքան անթիվ կորած լավերն իմ սրտում, Չեմ էլ հիշում` չար ու խավար էս ժամին Երբ են փայլել ուրախ օրերն իմ սրտում...
Ինչքան ցավ եմ տեսել ես, Նենգ ու դավ եմ տեսել ես, Տարել, ներել ու սիրել- Վատը լավ եմ տեսել ես:
Ետ չեկավ... Գնաց, գնաց, ետ չեկավ, Անդարձ կապով սև հողում Կապվեց, մնաց, ետ չեկավ...
Ուր կորան... Մոտիկներըս ուր կորան, Ինչքան լացի, ձեն ածի, Ձեն չտվին, լուռ կորան...
Վերջացավ... Կյանքըս մաշվեց, վերջացավ, Ինչ հույս արի` փուչ էլավ, Ինչ խնդություն` վերջը ցավ...
Անց կացան, Օրերս թռան, անց կացան, Ախ ու վախով, դարդերով Սիրտըս կերան, անց կացան...
Մարդիկ սովորություն չունեն երկնքին նայելու, մինչդեռ շատ է կարևոր...
Բանաստեղծի համար մի բառը մի աշխարհք է
Ժողովուրդները ոչ մի բանի մեջ էնքան պարզ ու պայծառ չեն երևում, ինչքան իրենց ազգային էպոսի մեջ:
Այո', գրականությունը հայելի չէ լոկ, և եթե հայելի էլ ասենք, ապա շատ տարօրինակ ու կախարդական մի հայելի է նա: Նա ոչ միայն արտացոլում է ժամանակը և իր դեպքերն ու դեմքերը, այլև տալիս է իր լույսն ու ջերմությունը կյանքին:
Բոլորը հաստատ մի բան գիտեն, որ ունեն մի թշվառ հայրենիք,բայց թե ինչի մեջն է նրա թշվառությունը, ինչպես են ապրում, ինչպես են խոսում, լալիս, ուրախանում և այլն, և այլն, նրա ժողովուրդը, ահա այդ է հարկավոր, այդ առավելությունները, այդ հատկությունները միայն կարող են նրան ձեռնադրել ամենայն հայոց բանաստեղծ:
[413x600]