• Авторизация


Avetiq Isahakyan-Ավետիք Իսահակյան ‎. 08-11-2010 17:44 к комментариям - к полной версии - понравилось!


Avetiq Isahakyan-Ավետիք Իսահակյան ‎Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 19-ին Ալեքսանդրապոլում/այժմ` Գյումրի/: Տարվա մեծ մասը նրանց ընտանիքը անց էր կացնում հայրենի Ղազարապատ գյուղում, որտեղ ունեին ջրաղաց, բարդիներով և ուռիներով պարսպված պարտեզ: Բնությունը, ժողովրդի կյանքն ու բանահյուսությունը խոր ազդեցություն են թողնում ապագա բանաստեղծի հոգու վրա:Սկզբնական կրթությունն ստացել է ծխական վիճակային դպրոցում,այնուհետև Հառիճի վանքի դպրոցում, որն ավարտել է 1889 թվականին: Նույն թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, սակայն երկու տարի անց հեռացվում է ճեմարանից ուսանողական խռովություններին մասնակցելու պատճառով: Մեկ տարի անց, հանձնելով բաց թողած քննությունները, ավարտում է ուսումը: 1893-ին նա մեկնում է արտասահման և ընդունվում Լայպցիգի համալսարան` իբրև ազատ ունկնդիր:1895 թ. վերադառնում է Ալեքսանդրապոլ, որտեղ էլ նրան ձերբակալում են: Մեկ տարի նա մնում է Երևանի բանտում: 1898 թ. մեկ տարով աքսորում են Օդեսա: 1898 թ. լույս է տեսնում նրա առաջին գիրքը` ,,Երգեր ու վերքեր,, խորագրով: Իսահակյանը վախճանվել է 1957 թ. հոկտեմբերի 17-ին և թաղվել Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

[200x210]


[700x525]

Դու ասում էիր, որ ինձ չես սիրել, գիտեմ, գիտեմ, բայց այդ քեզ իրավունք չէր տալիս, ինձ` երբ ես քու ոտքերի տակ տիեզերական հզոր սիրուց ստորացած ընկած էի- ծաղրելու, արհամարհելու, դուրս շպրտելու. չէ որ Շուշիկ ջան, ես մարդ էի, չէ որ կային օրեր, երբ դու ինձ գոնե հարգում էիր, <թանկագին> և <ջան> խոսքերով խաղում էիր հետս...և այդ բոլորից հետո դու ինձ ոտի տակ տվիր
[175x240]

բայց այդ չեմ կարող անել, ամբողջ էությունս բարի է... և որ ամենաողբալին է, ես դեռ քու ճիրաններում եմ. ինչ անեմ, ինչպես ազատվեմ. երբեմն քեզ ատում եմ ծովաչափ, երբեմն քեզ սիրում եմ և պատրաստ եմ ոտքերդ համբուրելու, բայց որ հիշում եմ անցյալը, ես մրրիկ եմ դառնում: ... Ինչու եմ գրում, ինչն է ստիպում ինձ գրել.-սիրել-ես քեզ չեմ սիրում, ատել-ես քեզ չեմ ատում. բայց դու իմ հոգում կաս` որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն, մի կոշմար. ես ուզում եմ քեզ հոշոտել, ես ուզում եմ քեզ հազար-հազար անգամ սպանել, սպանել, նորից սպանել, նորից սպանել, կենդանացնել` նորից սպանել, հավիտյան ապրել և քեզ հավիտյան սպանել...


Շուշանիկի հետ հաշտվա` մի երազ, որ տարիներ սրտի խորքից փափագում էի: Բայց երբ երազս կատարվեց, ատեցի Շուշիկին...Սառն եմ դեպի նա, չեմ սիրում նրան, հիացմունքն ու մշուշը անցել է, մնացել է միս-ոսկոր և մարմին Շուշիկը: Քիչ է մնում, որ տարփանք տածեմ նրան... վայ-վայ...


Եվ կինն ինչ է որ... խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ , հավերժ նանրամիտ, Որ հացդ է սիրում համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին: Խարխուլ մակույկով հանձնվի'ր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին...


Բայց ես կյանքում շատ սիրեցի ու լացի, Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս, սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի, Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս... Սիրտըս երկինք է... Ամեն արարած աստղ ունի այնտեղ, գահ ունի այնտեղ, Սիրտըս երկինք է, բույր կըտա ծաղկին, սեր կըտա կույսին, կյանք կըտա անկյանք չոր անապատին, ամայի սըրտին... Սիրտըս երկինք է...

[600x450]

[640x480]

[360x480]

[413x600]

[518x677]
вверх^ к полной версии понравилось! в evernote


Вы сейчас не можете прокомментировать это сообщение.

Дневник Avetiq Isahakyan-Ավետիք Իսահակյան ‎. | Самвел_Меликян - Дневник Самвел_Меликян | Лента друзей Самвел_Меликян / Полная версия Добавить в друзья Страницы: раньше»